Փոխըմբռնման հուշագրով սկիզբ կդրվի գործընկերային համագործակցությանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    56%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Փոխըմբռնման հուշագրով սկիզբ կդրվի գործընկերային համագործակցությանը

Փոխըմբռնման հուշագրով սկիզբ կդրվի գործընկերային համագործակցությանը

Իսպանիայի Թագավորության Կադաստրի գլխավոր տնօրենության հրավերով 2022 թվականի հուլիսի 12-14-ը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն աշխատանքային այցով գտնվում է Իսպանիայի Թագավորության մայրաքաղաք Մադրիդում:

Այցի շրջանակում Կոմիտեի ղեկավարը երեկ հանդիպել է Իսպանիայի կադաստրի գլխավոր տնօրենի հետ, շարունակվում են հանդիպումները համապատասխան ոլորտները համակարգող մասնագետների հետ: Երկու երկրների լիազոր մարմինների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որով սկիզբ կդրվի երկու գերատեսչությունների գործընկերային համագործակցությանը:

Փոխըմբռնման հուշագրով նախատեսվում է համագործակցություն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների կադաստրային գրանցման, կադաստրային գնահատման և թվայնացման, սեփականության իրավունքի պաշտպանության, դատական ներկայացուցչության ոլորտներում լավագույն փորձի և հմտությունների փոխանակում, սեմինարների և համատեղ աշխատաժողովների կազմակերպում ՀՀ-ում և Իսպանիայի Թագավորությունում, փորձի փոխանակում, մասնագետների ուսուցման և վերապատրաստման կազմակերպում:

Թեմայի այլ նորություններ