Միացյալ Նահանգները ողջունում է նախորդ շաբաթ Բրյուսելում կայացած բանակցություններից հետո 10 հայ զինվորականների ազատ արձակումը։ Այս մասին կիրակի օրը Twitter-ի իր էջում հայտնել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը՝ կիսվելով հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամային հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառմամբ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերի իր էջում անդրադարձել է երեկ հայրենիք վերադարձած 10 հայ ռազմագերիներին ու գրել.
«Տասը հայ զինվոր ազատ է արձակվել. Ես ուզում եմ ողջունել Եվրամիության վճռական գործողությունը, որով մենք կշարունակենք վարել երկխոսության այս ուղին դեպի խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Մենք առաջ ենք գնում»: Մակրոնը նաև կիսվել է Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման կարճ կադրերով: