Պետք է ուժ գտնենք հաղթահարելու սխալների հետևանքները, ժամանակը հնարավորություններ է ընձեռում. Նախագահ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պետք է ուժ գտնենք հաղթահարելու սխալների հետևանքները, ժամանակը հնարավորություններ է ընձեռում. Նախագահ

Պետք է ուժ գտնենք հաղթահարելու սխալների հետևանքները, ժամանակը հնարավորություններ է ընձեռում. Նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վստահ է՝ պետականության ակունքները միասնության, ազգային համաձայնության մեջ են, նույնիսկ փխրուն համաձայնությունը կարող է դառնալ հաջորդ հաղթանակի բանալի: Նախագահն այս մասին ասաց իր նստավայրում Անկախության տոնի առիթով տարբեր բնագավառների ներկայացուցիչներին պարգևատրելուց հետո իր ելույթում:

Դիմելով տարբեր ոլորտներում ունեցած ավանդի համար պարգևատրված անձանց՝ նախագահը նշեց. «Այդ պարգևները ունեն մեկ ընդհանրություն. դրանք հայրենիքի գնահատականն են»:

Նախագահը նկատեց՝ ցավոք դեռևս ոչ բոլոր արժանավորներն են գնահատվել հայրենիքին մատուցած իրենց ծառայությունների համար, սակայն հիշեցրեց Խորհրդային Միության կրկնակի հերոս, Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի խոսքը. «Հայրենիքից նեղանալ չի կարելի»:

Սարգսյանը նշեց՝ մի քանի օրից արցախյան երկրորդ պատերազմի տարելիցն է: «Այսօր այստեղ ներկա են նաև հետմահու պարգևատրվողների ընտանիքների անդամները։ Բոլորս խոնարհվում ենք ձեր զավակների, ամուսինների, հարազատների հիշատակի և ձեր բոլորի առաջ»,- ասաց նա:

Նախագահը շեշտեց՝ անկախությունը ձեռք է բերվել հայ ժողովրդի հավաքական ջանքերով, բոլորի նվիրվածության ու միասնության շնորհիվ, որովհետև, տիրապետող է եղել ազատ և անկախ հայրենիք ունենալու մեծ գաղափարը: «Անկախ Հայաստանը 30 տարեկան է: Անցած 30 տարիներից յուրաքանչյուրը եղել է յուրատեսակ փորձության տարի: Վերջին մեկ տարին ամենածանրն էր իր հետևանքներով, խնդիրներով, կորուստներով և վերքերով»,- ասաց նա:

Թեմայի այլ նորություններ