«Փեթակի» աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացվել․ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Փեթակի» աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացվել․ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

«Փեթակի» աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացվել․ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի 2021 թվականի հունիսի 10-ի հանձնարարագրի համաձայն՝ հունիսի 14-18-ը ստուգում էր իրականացվել «Փեթակ» ՍՊ ընկերությունում։ Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Դրա արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության կանոնների 12 խախտումներ։

Դրա հիմքով կազմվել էր վարչական արձանագրություն, և ընկերության տնօրենը ենթարկվել էր վարչական պատասխանատվության։ Բացի այդ, տեսչական մարմնի կողմից ընկերությանը տրվել էր կարգադրագիր՝ հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ։

Կարգադրագրի 12 կետերով խախտումները վերացնելու համար սահմանվել էր ողջամիտ ժամկետ։

Վերջին կետի կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2022 թվականի հունիսի 23-ը:

2022 թ․ տեսչական մարմնի ղեկավարի 2022 թվականի օգոստոսի 22-ի հանձնարարագրի հիման վրա նախորդ տարի տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով օգոստոսի 22-25-ը ներառյալ ՏՄ մասնագետները հետազոտություն են իրականացրել ընկերությունում։

Արդյունքում պարզվել է, որ նախորդ տարի իրականացված հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում արձանագրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումները վերացնելու վերաբերյալ տրված կարգադրագրի պահանջներն ամբողջությամբ չեն կատարվել, և խախտումները չեն վերացվել։

Ուստի՝ նման խախտումներով ընկերության հետագա աշխատանքները կարող են անմիջական և ուղղակի սպառնալիք ստեղծել մարդկանց անվտանգության համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հրդեհային անվտանգության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի «ը» կետով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը որոշում է կայացրել դադարեցնել Երևանի  Արշակունյաց 17ա հասցեում գործող «Փեթակ» ՍՊ ընկերության աշխատանքները։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել մամուլում հրապարակված հոդվածներից մեկի վերաբերյալ, թե «Փեթակ» առևտրի կենտրոնն այսօրվանից չի գործի: Ներկայացնում ենք նախարարության պարզաբանումը.

«Հոկտեմբերի 7-ին  Yerevan.Today.am  լրատվական կայքի «Փեթակն այսօրվանից չի գործի. Կառավարության մոտ հիմա առևտրականները գալիս են միտինգի» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ հայտնում ենք, առ այն որ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները թույլ չեն տվել «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցներին մուտք գործել առևտրի կենտրոնի տարածք՝ իրականությանը չի համապատասխանում: Հայտնում եմ, որ ԱԻՆ փրկարար ծառայությունը «Սուրմալու» առևտրի կենտրոնի փլուզված շենքի տարածքում իրականացնում է հերթապահություն շենքի ապամոնտաժման աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ԱԻՆ աշխատակիցները չունենալով նման հրաման կամ կարգադրություն «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների մուտքը և ելքը այնտեղ արգելելու վերաբերյալ,  չեն իրականացրել և չեն իրականացնում նմանատիվ որևէ գործողություն, ուստի շրջանառավող տեղեկատվությունը թյուրըմբռնման տեղիք է տալիս»,- ասված է ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանի տարածած հաղորդագրության մեջ:

Թեմայի այլ նորություններ