Պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները եւ ոստիկանությունը կուժեղացնեն կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը․ Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները եւ ոստիկանությունը կուժեղացնեն կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը․ Նիկոլ Փաշինյան

Պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները եւ ոստիկանությունը կուժեղացնեն կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը․ Նիկոլ Փաշինյան

Կրկին սրվել է կորոնավիրուսի համավարակային իրավիճակը. 374 նոր դեպք է գրանցվել 3913 հետազոտությունից, եւ սա կապված է մարդկանց շարժողունակության ավելացման հետ, ինչպես նաեւ նրա, թե ինչպես ենք մենք այս իրավիճակին վերաբերվում․ այս մասին այսօր Կառավարության հերթական նիստի մեկնարկին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը․ մենք պիտի կարողանանք ապրել կորոնավիրուսի հետ զուգահեռ, եւ շատ բան կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունից։ Իհարկե, նաեւ վարչական մեթոդներ պիտի շատ խստորեն կիրառվեն, եւ պայմանավորվել ենք, որ տեսչական մարմինները եւ ոստիկանությունը կուժեղացնեն կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունը։ Մյուս կողմից պիտի հասկանանք, որ ունենք կարմիր գծեր, իսկ կարմիր գիծը հիվանդանոցային կարողությունների սպառվելն է, որի ժամանակ պիտի փորձենք այլ որոշումներ կայացնել»։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ այս պահին ծավալված է 1230 սովորական եւ 170 վերակենդանացման մահճակալ, որոնց մոտ 30 տոկոսն ազատ է, իսկ մոտ 20 բուժհաստատություններից այս պահին կորոնավիրուսային հիվանդներին սպասարկում են 5՝ միայն դրա համար նախատեսված հիվանդանոց եւ եւս 3-ը՝ շատ փոքր թվերով, նեղ մասնագիտացված երեխաների, նորածինների եւ հղիների համար։ «Բայց ցանկացած պահի կամ մեկ-երկու օրվա մեջ, երբ իրավիճակը կտրուկ սրվի, մենք կարող ենք ամբողջ ռեսուրսը՝ մոտ 2700-2800 սովորական եւ 300 վերակենդանացման, օգտագործենք»,- ասաց նա։

Նախարարը նշեց, որ նախկինում ասվում էր, թե մեզ մոտ ամենաբարձր թվերը գրանցվել են հուլիսի առաջին շաբաթում, հիմա փաստացի կարելի է նշել, որ մեզ մոտ ամենացածր թիվը եղել է սեպտեմբերի 11-ին, աճի տենդենցը սկսվել է այդ օրվանից, իսկ այսօրվա թիվը առավել մեծ է։ Նա հիշեցրեց, որ գրեթե ամենուր հարկ է դնել դիմակներ, պահել սոցիալական հեռավորություն եւ հաճախ լվանալ ձեռքերը, եւ թեպետ հասարակական տրանսպորտում եւ դպրոցներում հնարավոր չի լինում պահպանել բոլոր անհրաժեշտ կանոնները։ «Եթե մոտակա մեկ շաբաթվա մեջ կտրուկ՝ սրանից էլ ավելի աճ լինի, արդեն կապելու ենք դպրոցների հետ։ Եվ խոսքը միայն դպրոցի ներսում եղած փոխանցման մասին չէ։ Ուսումնական հաստատությունները մեր բնակչության շարժունակությունն ապահովող ամենամեծ գործոններից մեկն են՝ աշխատանք եւ ուսում, որ փաստացի չկար երկար ժամանակ, եւ մենք ավելացրել ենք՝ գնահատելով ռիսկերը»,- ասաց նա։

Ամփոփելով, Փաշինյանը նշեց, որ արդյունքում բոլոր երկրներում էլ լինելու է գրեթե նույն դրությունը․ «Իհարկե, մինչեւ պատվաստանյութի ստեղծումը կունենան խիստ սահմանափակումներ՝ պահելու ռեսուրս․ Եվրոպայում երկրորդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել։ Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված հարյուր տոկոս թափանցիկ է․ այս ընթացքում մենք որեւէ թիվ չենք փոխել»,- նշեց նա։

Թեմայի այլ նորություններ