Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (19.02.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (19.02.2021)

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (19.02.2021)

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Կետերի համաշխարհային օրը (World Whale Day) 

Փետրվարի 19-ին նշվում է Կետերի համաշխարհային օրը, որը համարվում է բոլոր ծովային կաթնասուննեերի պաշտպանության օր: Տոնը նշվում է 1986 թից, երբ Կետերի պաշտպանության միջազգային հանձնաժողովը (International Whaling Commission, IWC) արգելք սահմանեց կետերի որսի վրա: Առավել կարևոր է Կետերի որսի կարգավորման միջազգային կոնվենցիան (International Convention for the Regulation of Whaling, ICRW), որն ընդունվել է 1946 թ.: Չնայած ընդունված բանաձևերին՝ կետերի սպանությունը 20-րդ դարի 60-ականներին հասավ հսկայական չափերի: Նրանց սպանում էին մսի և ճարպի համար: 1972 թ. ԱՄՆ-ը ընդունեց Ծովային կաթնասունների պաշտպանության ակտ, որը արգելեց ծովային կաթնասունների որսն ու արդյունահանումը։ International Whaling Commission-ի կազմում ներառված է 89 երկիր: Այսօր կազմակերպության խնդիրն է հետևել ու կանոնակարգել միջոցառումները, որոնք վերաբերում են աշխարհում կետերի որսը: Կետերի պատմությունը սկսվում է 55 մլն տարի առաջ: Կետանմանները (Cetacea) ծովային կաթնասունների կարգ են, որոնց թվին են պատկանում կետերը, դելֆիններն ու ծովախոզուկները: Կապույտ կետը ամենամեծ արարածն է Երկրագնդի վրա, նրա քաշը կարող է հասնել 150-200 տոննայի:

  • Ծովային կաթնասունների պաշտպանության համաշխարհային օրը 

Փետրվարի 19-ը նշվում է ծովային կաթնասունների և կետերի պաշտպանության համաշխարհային օրը: Ոչնչացման եզրին գտնվող այս կենդանիները երկրագնդի ամենախոշոր էակներն են: Շուրջ 200 տարի անխնա կերպով կետերին ոչնչացնելուց հետո, այժմ մարդկությունը փորձում է պահպանության տակ առնել անհետացման եզրին գտնվող կենդանիներին: Միայն 1910-1979 թթ-երի ընթացքում ոչնչացվել են ավելի քան 2,4 միլիոն կետեր: 1986թ-ին միջազգային հանձնաժողովն արգելեց կետերի որսը և կետարդյունաբերությունը: Սկսած 1986 թ-ից` փետրվարի 19-ը նշվում է որպես կետերի միջազգային օր: Կետերը ներկայացնում են երկու ընտանիք` անատամ (բեղավոր) և ատամնավոր կետեր, ներառում են ավելի քան 80 տեսակ: Կետերի կյանքի տևողությունը մինչև 50 տարի է, մանր տեսակները` 30 տարի: Կետերի 19 տեսակները գրանցված են միջազգային Կարմիր գրքում:

  • Պարան ձգելու միջազգային օրը (International Tug Of War Day) 
  • Օդերևութաբանական քարտի ծնունդը

Կրոնական

  • Կաթոլիկություն - Բարբատ Բենեվենտսկու հիշատակը
  • Ուղղափառություն - Զմյուռնիայի եպիսկոպոս Սուրբ Վուկոլի հիշատակը

Ազգային

  • ԱՄՆ - Վետերան աղջիկների ազգային օրը (National Vet Girls ROCK Day) 
  • ԱՄՆ - Շոկոլադե անանուխի ազգային օրը (National Chocolate Mint Day) 
  • ԱՄՆ - Թարթիչների ազգային օրը (National Lash Day) 
  • Բուլղարիա - Վասիլ Լևսկու օրը (Vasil Levski Day) 
  • Եզդիներ - Խըդըր Նաբի (Хьдьр Нави) 

Խըդըր Նաբին (Խըդըր Էյլազի) եզդիական տոն է՝ նվիրված երազանքներ իրականացնող և սիրո բարեխոս, եզդիների սուրբ Խըդըր Նաբիին։ Տոնը նշվում է յուրաքանչյուր տարվա փետրվարի 13-ի հաջորդող ուրբաթ օրը։ Տոնը համարժեք է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշվող Սուրբ Սարգիս տոնին։

  • Թուրքմենստան - Դրոշի օրը (State Flag Day)
  • Հայաստան - Գիրք նվիրելու օրը (Book Giving Day) 

Փետրվարի 19-ը՝ հայ մեծագույն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Այս ավանդույթը սկիզբ է առել 2008 թվականից և, բնականաբար, պատահական չէ, որ այն որոշվել է նշել հենց մեծանուն հայ գրողի ծննդյան օրը, քանի որ մեզանից շատ շատերը գիրքը ճանաչել ու սիրել են հենց Թումանյանի հեքիաթների ու պատմվածքների, անկրկնելի ստեղծագործությունների շնորհիվ: Գիրք նվիրելու օրը Հայաստանում տարբեր միջոցառումներ են կազմակերպվում՝ գրքեր են նվիրաբերվում մանկատներին, գրադարաններին, դպրոցներին: Այս տոնին հերթեր են գոյանում նաև գրախանութներում՝ յուրաքանչյուրը ցանկանում է իր սիրելի գիրքը գնել ու նվիրել հարազատին:

  • Հնդկաստան - Չատրապատի Շիվաջի Ջայանտի (Shivaji Jayanti) 
  • Ղրղզստան - Ֆինանսական ոստիկանության աշխատակցի օրը
  • Մեքսիկա - Բանակի օրը (Mexican Army)
  • Ռուսաստան - Թռչնաբանի օրը 
  • Ռուսաստան - Գույներ խառնելու օրը 
  • Ռուսաստան - Վուկոլ Տելյատնիկ 
  • Ռումինիա - Բրանկուզի օրը (Brâncuii Day) 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - Երևանում ընդդիմությունն սկսում է բողոքի շուրջօրյա ցույցերը՝ նախագահական ընտրություններում իշխանությունների կողմից կատարած համատարած կեղծումների դեմ։

  • 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի ունեցան ՀՀ նախագահի 5-րդ ընտրությունները: Ընտրությունները բացառիկ էին նրանով, որ թեկնածուների թվում էր 10-ամյա լռությունից հետո քաղաքականություն վերադարձած ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ընտրապայքարն ընթացավ «ավազակապետության» վերածված իշխանության և Լևոն Տեր-Պետրոսյանին սատարող ժողովրդի միջև։ Իշխանությունները չունենալով ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների անհրաժեշտ աջակցությունը, դիմեցին զանգվածային ընտրակեղծիքների, ինչն առիթ հանդիսացավ, որ 100 հազարավոր մարդիկ դուրս գան բողոքի ցույցերի։ Հանրահավաքային ալիքն օր-օրի ընդլայնվեց՝ իշխանությունը կորցնելու իրական վտանգ ստեղծելով պետության գլխին կանգնած զավթիչների համար։ Այն ընդհատվեց մարտի 1-ին, երբ, խաղաղ ցուցարարների դեմ մահացու ուժ կիրառվեց՝ ժողովրդի դեմ դուրս բերելով պետական բոլոր ուժային կառույցները՝ այդ թվում և բանակը՝ տալով առնվազն 10 զոհ և 500 վիրավոր և քաղբանտարկյալներ: 

2008 - Ֆիդել Կաստրոն հայտարարում է մեծ քաղաքականությունից հեռանալու մասին։
2004 - Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին։
1990 - Photoshop-ի ծննդյան օրը:
1988 - Ղարաբաղի հարցով առաջին հանրահավաքը Բաքվում։
1988 - Ղարաբաղի հիմնախնդիրը մտավ ԽՍՀՄ ԳԱ նստաշրջանի օրա­կարգ և քննարկվեց փակ նիստում:

  • Որոշումը քվեարկվեց և հրա­տարակվեց մարտի 5-ին, որը, սակայն, ոչնչով չթեթևացրեց լարված իրավիճակը:

1986 - Տիեզերք դուրս եկավ «Միր» խորհրդային ուղեծրային կայանը:
1954 - ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի հրամանագրով Ղրիմի մարզը ՌԽՍԴՀ կազմից անցնում է Ուկրաինայի կազմ։
1948 - Չեխոսլովակիայում կոմունիստական ռեժիմը տապալելու փորձ է կատարվում:
1915 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Դարդանելյան գործողությունը:
1878 - Կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը, որի 16-րդ հոդվածով Օսմանյան կայսրությունը պարտավորվում էր բարեփոխումներ անցկացնել հայաբնակ մարզերում:
1878 - Թոմաս Էդիսոնը պատենտավորում է լուսանկարչական ապարատը։
1855 - Լե Վերյեն կազմում է եղանակի առաջին քարտեզը։

  • Օդերևութաբանական քարտեզի ծննդյան օրը:

ԾՆՎԵԼ ԵՆ

1977 - Ջանլուկա Ձամբրոտա, իտալացի ֆուտբոլիստ ու մարզիչ, 2006 թվականի աշխարհի չեմպիոն 
1963 - Սիլ, անգլիացի երգիչ-երգահան, «Գրեմիի» եռակի դափնեկիր 
1948 - Թոնի Այոմի, անգլիացի կիթառահար, Black Sabbath խումբն ստեղծողը և անփոփոխ մասնակից 
1900 - Գեորգոս Սեֆերիս, հույն պոետ, նոբելյան մրցանակակիր
1869 - Հովհաննես Թումանյան, գրող, ամենայն հայոց բանաստեղծ 

Ազատ օրը, ազատ սերը, ամեն բարիք իր ձեռքին,
Տանջում, տանջվում, որոնում է, ու դժբախտ է նա կըրկին.
Է՜յ անխելք մարդ, ե՜րբ տի թողնես ապրողն ապրի սրտալի,
Ե՞րբ տի ապրես ու վայելես Էս աշխարքը շեն ու լի։

1859 - Սվանտե Արենիուս, շվեդ ֆիզիկոս, քիմիկոս, նոբել յան մրցանակակիր
1820 - Հովսեփ Գաթրճյանը, պատմաբան, հայագետ 
1473 - Նիկողայոս Կոպեռնիկոս, լեհ մաթեմատիկոս և աստղագետ 

Թեմայի այլ նորություններ