Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (17.02.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (17.02.2021)

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (17.02.2021)

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Բարության ինքնաբուխ դրսևորման օրը (Random Acts of Kindness Day) 

Բարության ինքնաբուխ դրսևորման օրը, որն աշխարհում նշվում է  ամեն տարի փետրվարի 17-ին, միջազգային բարեգործական կազմակերպությունների վերջերս իրականացրած նախաձեռնություններից է: Այս տոնի պատմությունը սկիզբ է առնում ԱՄՆ-ում, սակայն արդեն ներկայում այն ունի համաշխարհային նշանակություն եւ նշվում է անկախ քաղաքացիությունից, ազգությունից եւ կրոնական համոզմունքներից: Այս տոնն առավելապես հայտնի է Արևմտյան Եվրոպայի երկրներում եւ ԱՄՆ-ում, որտեղ այսօր բազմաթիվ քաղաքներում ավանդաբար անցկացվում են բարեգործական միջոցառումներ եւ մարաթոններ, որոնց մասնակցում են հայտնի դերասաններ, հասարակական եւ քաղաքական գործիչներ: Տոնի կազմակերպիչների ամենակարևոր կոչը՝ անշահախնդիր բարության դրսևորումն է:

  • Մարդկային ոգու համաշխարհային օրը (world Human Spirit Day) 

Կրոնական

  • Կաթոլիկություն - Մոխրե չորեքշաբթի 
  • Ուղղափառություն - Գերապատիվ Իսիդոր Փելուսիոտսկու հիշատակը

Ազգային

  • ԱՄՆ - Վաշինգտոնի տարեդարձը (Washington’s Birthday) 
  • ԱՄՆ - Ծնողական խորհրդի հիմնադիրների ազգային օրը (National Parent Teacher Association Founders' Day) 
  • ԱՄՆ - Սեփական ուղու օրը (My way day) 
  • ԱՄՆ - Կաղամբի ազգային օրը (National Cabbage Day) 
  • ԱՄՆ - Ծովախեցգետինների մրցավազքի  առաջնության ազգային օրը (National Champion Crab Races Day) 
  • ԱՄՆ - Կաթով սուրճի ազգային օրը (National Cafe’ Au Lait Day) 
  • ԱՄՆ Վիրջինյան կղզիներ - Վաշինգտոնի տարեդարձը (Washington’s Birthday) 
  • Ամերիկյան Սամոա - Վաշինգտոնի տարեդարձը (Washington’s Birthday)
  • Գուամ - Վաշինգտոնի տարեդարձը (Washington’s Birthday) 
  • Իսլանդիա - Կոնուդագուր (Konudagur) 
  • Լատվիա - Ջենթլմենի օրը (Gentlemen’s Day) 
  • Լեհաստան - Կատվի օրը (Cat’s Day) 
  • Կանադա - Ժառանգության միջազգային օրը (International Heritage Day) 
  • Հին Հռոմ - Կվիրինալիա 
  • Հյուսիսային Մարիանա կղզիներ - Վաշինգտոնի տարեդարձը (Washington’s Birthday) 
  • Պուերտո Ռիկո - Վաշինգտոնի տարեդարձը (Washington’s Birthday) 
  • Ռուսաստան - Զինված ուժերի վառելիքի ծառայության օրը
  • Ռուսաստան - Ուսանողական ջոկատների օրը 
  • Ռուսաստան - Նիկոլա Ստուդինացու տոնը 
  • Ռուսաստան - Երիտասարդ ընտրողի օրը 
  • Ռուսաստան - Երկնային ամրոցների կառուցման օրը 
  • Ռուսաստան - Բաքոսի առջև երերալու օրը 
  • Վիետնամ - Բուրավետ կուռքի փառատոն (Օծանելիք Pagoda փառատոն)

 


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - Կոսովոն Սերբիայից անկախ հայտարարեց։
2000 - Հայ ազգի հերոս զորավար Անդրանիկի աճյունը Փարիզից փոխադրվեց Հայաստան:
1992 - Ղարաբաղյան ինքնապաշտպանական ուժերը գրավեցին ռազմավարական մեծ նշանակություն ունեցող Ղարադաղլուի ադրբեջանական ռազմական հանգույցը:
1983 - Ծրագրավորման ԱԴԱ լեզվի ծննդյան օրը։
1979 - Սկսվեց վիետնամա-չինական պատերազմը։
1976 - ASALA. Լիբանանում Թուրքիայի դեսպանն ու երեք թուրք դիվանագետներ վիրավորվում են, երբ կրակ է բացվում դեսպանատան մեքենայի վրա։

  • Գործողության պատասխանատվությունը ստանձնում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը։ Նույն թվականին Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն իրականացրել է հետևյալ գործողությունները.
  • Ստամբուլի ռազմական խարսխի նռնակահարում։
  • Փարիզում Թուրքիայի դեսպանատան զբոսաշրջության գրասենյակը օդ է ելնում հզոր պայթյունից։
  • Փարիզում պայթեցվում է «Թրքիշ Էյրլայնս» օդանավային ընկերության գրասենյակը։
  • Պայթեցվում է Փարիզում Թուրքիայի դեսպանատան քարոզչական բաժինը։
  • Մի շարք այլ գործողություններ, որոնց պատասխանատվությունը Հ.Ա.Հ.Գ.Բ.-ն չի ստանձնել ապահովության նկատառումներից ելնելով։

1972 - «Ֆոլքսվագեն» ընկերությունը թողարկում է 15 միլիոներորդ մեքենան:
1968 - ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Սփրիգֆիլդ քաղաքում բացվեց Բասկետբոլի փառքի սրահը։
1921 - Փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը ռուս բոլշևիկները Երևանի բանտում կացնահարեցին հայազգի 21 մտավորականներին ու զինվորական գործիչներին։

  • Նրանց մեջ էին Խմբապետ Համազասպը, գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը (Կորգանով)` Ղարաքիլիսայի ճակատամարտի հեծելազորային գնդի հրամանատարը, Երանոս Թարվերդյանը և այլն։

1908 - Կազմակերպվեց Թեհրանի Հայոց ազգային խորհուրդը:

  • 1911թ. պաշտոնապես ճանաչվեց պետության կողմից և կոչվեց «Թեհրանի հայոց համայնական վարչություն»:

1904 - Միլանի «Լա Սկալա» թատրոնում կայացավ Ջակոմո Պուչինիի նշանավոր «Մադամ Բաթերֆլայ» օպերան։
1880 - Ս. Ն. Խալտուրինը մահափորձ է կատարում Ալեքսանդր II-ի դեմ:
1811 - Հիմնվեց Վենետիկի Մխիթարյան միաբանությունը, որն իր գործունեությունը շարունակում է առ այսօր:
1740 - Սանկտ Պետերբուրգում քաղաքի համար ռեկորդային ցուրտ գրանցվեց՝ -40 աստիճան։
1600 - Իտալացի աստղագետ, փիլիսոփա Ջորդանո Բրունոյի մահապատիժը:


ԾՆՎԵԼ ԵՆ

1996 - Սաշա Պիտերս, ամերիկացի երգչուհի, դերասանուհի, երգահան, մոդել
1981 - Փերիս Հիլթոն, ամերիկացի դերասանուհի ու երգչուհի, ֆոտոմոդել 

  • Հայտնի է դարձել «Հասարակ կյանք» ռեալիթի շոուով, որտեղ նկարահանվել է իր ընկերուհի Նիկոլ Ռիչիի հետ։ Հյուրանոցների աշխարհի խոշորագույն ցանցի՝ «Hilton Hotels»-ի նախկին ժառանգորդուհին է։

1976 - Էլմիրա Սկրիպչենկո, միջազգային գրոսմայստեր, ֆրանսիական, նախկինում մոլդովական շախմատիստուհի, Եվրոպայի չեմպիոնուհի (2001), Մոլդովայի և Ֆրանսիայի բազմակի չեմպիոն

  • Ծնվել է Քիշինյովում (Մոլդովա) շախմատիստների՝ դատավոր Ֆյոդոր Ֆյոդորովիչ Սկրիպչենկոյի և Մոլդովայի 8-ակի չեմպիոնուհի, վատակավոր մարզիչ Նաիրա Աղաբաբյանի ընտանիքում։ Խաշմատ սկսել է խաղալ վաղ մանկությունից՝ մոր ղեկավարությամբ։ 
  • 1992 թ. Էլմիրան դարձավ աշխարհի մինչև 16 տարեկան աղջիկների առաջնության հաղթող։ Այդ ժամանակվանից Մոլդովայի շախմատի հավաքականի անդամ  է։ 1996 թ-ից բնակվում է Փարիզում։ 2000 թ. Էլմիրան հասավ մինչև աշխարհի շախմատի առաջնության մինչև քառորդ եզրափակիչ։ 2001 թ. նա կրկնեց այդ հաջողությունը՝ հաղթելով շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում և Եվրոպայի թիմային առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր՝ Մոլդովայի հավաքականի կազմում։ 
  • 2002 թ. Էլմիրան հանդես է գալիս Ֆրանսիայի հավաքականի կազմում։ 2004 թ. Բիլեի և Կրանոտուրինսկի մրցաշարերի հաղթողն էր։
  • Անձնական կյանքը
  • 1997 թ. Էլմիրա Սկրիպչենկոն ամուսնացավ ֆրանսիացի հանրահայտ գրոսմայստեր Ժոել Լոտյեի հետ, սակայն 2003-ին բաժանվեց նրանից։ 1997-2003 թթ նա կրում էր կրկնակի ազգանուն՝ Սկրիպչենկո-Լոտյե։
  • 2006 թ. ամուսնացավ մեկ այլ ֆրանսիացի շախմատիստ Լորանս Ֆրենսինեի հետ։ 2007-ին նրանք աղջիկ ունեցան։

1972 - Բիլի Ջո Արմսթրոնգ, ամերիկացի երաժիշտ ու դերասան, Green Day ռոք խմբի վոկալիստ, կիթառահար ու երգերի հեղինակ 
1963 - Մայքլ Ջորդան, ամերիկացի հայտնի բասկետբոլիստ, NBA-ի նախկին խաղացող  
1924 - Գևորգ Վարդանյան, Խորհրդային Միության հայտնի հայ հետախույզ, պետանվտանգության կոմիտեի գնդապետ, Խորհրդային Միության հերոս (մահ. 2012)
1890 - Ռոնալդ Ֆիշեր, անգլիացի վիճակագրագետ, կենսաբան-էվոլյուցիոներ, գենետիկ, ժամանակակից վիճակագրության հիմնադիրներից  
1885 - Նինա Մանուչարյան, հայ դերասանուհի
1877 - Գրիգոր Ղափանցյան, Հայաստանի ԳԱ ակադեմիկոս, լեզվաբան (վ. 1957)
1824 - Կղեմես Սիպիլյան, հայ դրամագետ
1792 - Կարլ Էռնստ ֆոն Բեր, Սաղմնաբանության հիմնադիր, Ռուսաստանի եվրոպական հատվածը և Սկանդինավիան ուսումնասիրող

Թեմայի այլ նորություններ