Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (13․04.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (13․04.2021)

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (13․04.2021)

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Ռոք-ն-ռոլի համաշ­խար­հային օրը (World Rock-n-Roll Day)

Ապրիլի 13-ը համարվում է Ռոքնռոլի համաշխարհային օրը։ Իրադարձությունը, որը հիմք է դարձել օրը նշելու համար, տեղի է ունեցել ապրիլի 12-ին, երբ 1954թ.-ին Բիլի Հեյլին ձայնագրել է "Rock Around The Clock" սկավառակը: Այն դարձել է նոր երաժշտական ոճի ուղղություն, որը շատ արագ դուրս է եկել ԱՄՆ-ի սահմաններից և տարածվել ողջ աշխարհում: Պաշտոնական երաժշտության կողքին Ամերիկայում ապրում էր նաև բոլորովին այլ ռիթմ՝ էնդ-բլյուզ: Մի օր երեկոյան Ալան Ֆրիդը խիզախություն է ունենում եթերում միացնել ռիթմ-էնդ-բլյուզ ոճի երաժշտություն: Եվ որպեսզի չցնցի «սպիտակ» հանդիսատեսին, հորինում է այլ անվանում՝ ռոքնռոլ: Նրա շնորհիվ դիմակավորված ռիթմ-էնդ-բլյուզը հնչում է ամբողջ ուժով`   դառնալով բոլորին հասանելի՝ անկախ մաշկի գույնից: Չնայած նրան, որ դժվար է նշել այս ոճի առաջացման որոշակի ժամկետ, սակայն մասնագետները շատ հաճախ առաջնությունը տալիս են 1951թ.-ին՝ Այք Թյորների "Rocket 88" երգի ձայնագրության տարեթվին: Մինչև այսօր «ռոքնռոլի արքա» է համարվում Էլվիս Փրեսլին, ով երաժշտական և ոճային մեծ ազդեցություն է ուեցել ամբողջ աշխարհի վրա։ 1960-ականների կեսերին ռոքնռոլի մեջ թարմ մտքեր և նոր կյանք ներմուծեց բրիտանական "The Beatles" խումբը:

  • Նյարդաբանական ֆունկցիոնալ խանգարման իրազեկման միջազգային օրը (International FND Awareness Day)
  • Բույսերին երախտագիտություն հայտնելու միջազգային օրը (Plant Appreciation Day)

Բույսերին երախտագիտություն հայտնելու միջազգային օրը նշվում է ամեն տարի ապրիլի 13-ին: Բույսերը մեր ընկերներն ու գործընկերներն են: Մենք շնչում ենք թթվածին և արտաշնչում ածխաթթու գազ: Բույսերը կլանում են ածխաթթու գազը և թթվածին են առաջացնում:

Այլ տոներ

  • Թոմաս Ջեֆերսոնի ազգային օրը (National Thomas Jefferson Day) - ԱՄՆ
  • Ամերիկյան կրեդոյի օրը (American’s Creed Day) - ԱՄՆ
  • Սպիտակ տանը ձու գլորելու օրը (White House Easter Egg Roll) - ԱՄՆ
  • Դեղձով կոբլերի ազգային օրը (National Peach Cobbler Day) - ԱՄՆ
  • Սկրեբլ («Էրուդիտ») խաղի օրը (Scrabble Board Game Day) - ԱՄՆ
  • Տանը ճաշելու ազգային օրը (National Make Lunch Count Day) - ԱՄՆ
  • Զեֆիրի օրը (Peeps Day) - ԱՄՆ, Կանադա
  • Ուսուցչի օրը - Էկվադոր
  • Տրոլեյբուսի ծննդյան օրը - Ռուսաստան
  • Անարդար դատապարտվածների օրը (Unfairly Prosecuted Persons Day) - Սլովակիա
  • Խատինի զոհերի համաշխարհային օրը - Լեհաստան
  • Կխմերական Նոր տարի (Khmer New Year) - Կամբոջա
  • Ընտանիքի օրը (Family Day) - Հարավային Աֆրիկա
  • Լաոսական Նոր տարի (Lao New Year) - Լաոս

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2019 - Բաթում քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Պոկում վարժությունում Գասպարյանը գլխավերևում պահեց 168 կգ (5-րդ տեղ), իսկ Մարտիրոսյանը՝ նախ բարձրացրեց 160 կգ, այնուհետ՝ 168 կգ (4-րդ տեղ): Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց միայն 200 կգ արդյունք և երկամարտի 368 կգ արդյունքով 6-րդն է: Գասպարյանը հրեց նախ 209 կգ, հետո չբարձրացրեց 216 կգ և 217 կգ: Գյումրեցի ծանրորդը  հրում նվաճեց փոքր արծաթե մեդալ և երկարմարտի 377 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

2005 - YouTube-ում բեռնվել է առաջին՝ «Ես գազանանոցում» տեսահոլովակը։
1991 - Երևանի Հանրապետության հրապարակից հեռացվեց Լենինի արձանը։
1962 - «The Beatles»- առաջին ելույթը «Star Club»-ում։
1926 - Երևանում տեղի ունեցավ Հայֆիլմի առաջին «Նամուս» ֆիլմի պրեմիերան։
1925 - Կազմավորվեց կույրերի միջազգային միությունը:
1923 - Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտի հանդիսավոր բացումը։
1909 - Կոստանդնուպոլիսում գտնվող Սուլթան Համիդի բանակը խռովություն բարձրացրեց՝ պահանջելով ցրել խոր­հր­դա­րանը։ 
1904 - Թուրքական բանակը հարձակում գործեց Գելիեգուզան գյուղի վրա։

Անհավասար մարտի ժամանակ զոհվում է ազ­գային-ազատագրական շարժման հայտնի գործիչ Հրայր Դժոխքը։

1814 - Գերմանիայի Գիսսենյան համալսարանում 13-ամյա Կարլ Վիտտեն ստացավ փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան՝ դառնալով մինչ օրս պատմության ամենապատանի դոկտորը, ով գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում։
1386 - Լենկ-Թեմուրի զորքը գրավում է Թավրիզը, ապա մտ­նում Սյունիք, գրավում Նախիջևանը, պաշարում Երնջակի բեր­­­դը, ասպատակում Մեծ ու Փոքր Սյունիքները և Այրա­րա­տը։
1204 - Խա­չակ­րաց IV ար­շա­վան­քի մաս­նա­կից­նե­րը գրա­վում և թա­լա­նում են Կոստանդնուպո­լի­սը, որը դառ­նում է Լա­տի­նա­կան կայս­րու­թյան մայ­րա­քա­ղա­քը:

ԾՆՎԵԼ ԵՆ

1994 - Անխելո Էնրիկես, չիլիացի ֆուտբոլիստ, հարձակվող
1988 - Անդերսոն Լուիս դե Աբրեու Օլիվեյրա (Anderson Luis de Abreu Oliveira)բրազիլացի ֆուտբոլիստ
1985 - Ty Dolla Sign, ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և ռեփեր
1978 - Կառլես Պույոլ, իս­պանացի ֆուտբոլիստ 
1974 - Մարտա Յանդովա, գերմանական «Դի Հեփի» ռոք-խմբի երգչուհին, ազգությամբ չեխ 
1973 - Սերգեյ Շնուրով, «Ленинград» խմբի մենակատար 
1963 - Գարրի Կասպարով, շախմատիստ , աշխարհի չեմպիոն
1960 - Ռուդի Ֆյոլեր, գերմանացի ֆուտբոլիստ, հարձակվող
1948 - Միխայիլ Շուֆուտինսկի, ռուս էստրադային երգիչ, շանսոն
1945 - Անդրեյ Գևորգյան, ուկրաի­նահայ երգահան
1939 - Շեյմաս Հինի (Seamus Heaney), իռլանդացի բանաստեղծ, արձակագիր, Նոբելյան մրցանակակիր
1928 - Վերա Հակոբյան, հայ հաղորդավար, ասմունքող
1927 - Մորիս Ռոնե, ֆրանսիացի դերասան 

Ալեն Դելոնի հետ նկարահանվել է չորս ֆիլմերում՝ «Պայծառ արևի տակ», «Լողավազան», «Սրիկայի մահը», «Կորած ջոկատ»։ Հայտնի է նաև «Վերելակ դեպի կառափնարան» ու «Թափառող կրակ» ֆիլմերից։

1927 - Անտոնինո Ռոկա, իտալացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ
1926 - Գրիգոր Աղասյան, հայ նկարիչ
1919 - Հրանտ Գրիգորյան, կոմպոզիտոր
1914 - Հրաչ Բուջիկանյան, հայ թարգմանիչ
1909 - Սուսաննա Խաչատրյան, խաղողագործ-սելեկցիոներ
1906 - Սեմյուել Բեքեթ, իռլանդացի-ֆրանսիացի գրող, դրամատուրգ, ռեժիսոր Նոբելյան մրցանակակիր 
1905 - Հակոբ-Գրիգոր (Ճրճրյան Հակոբ Գրիգորի), թարգմանիչ, հրապարակագիր
1866 - Վրթանես Փափազյան, մտավորական, գրող, հասարակական-քաղաքական-մշակութային գործիչ 
1849 - Հարություն Աբելյան, հայ քիմիկոս
1800 - Կարապետ Փափազյան, կոմպոզիտոր և դիրիժոր
1743 - Թոմաս Ջեֆերսոն, ամերիկացի քաղաքական ակնառու գործիչ, ԱՄՆ-ի 3-րդ նախագահ 

Անկախության հռչակագրի հեղինակներից է։

1519 - Լորենցո դե Մեդիչի, Ֆրանսիայի թագուհի

Թեմայի այլ նորություններ