Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (06․03.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    29%
    32 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    29%
    32 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    29%
    32 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (06․03.2021)

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (06․03.2021)

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Ատամնաբույժի միջազգային օրը (International Dentist Day)

  • Մարտի 6-ին շատ երկրներում նշվում է ատամնաբույժի միջազգային օրը: Ամսաթիվը պատահական չէ ընտրված: Հենց 1790 թվականի այս օրը Ջոն Գրինվուդը (John Greenwood)՝ Ջորջ Վաշինգտոնի անձնական ատամնաբույժը, ստեղծել է բոր մեքենան: Պատմության մեջ առաջին ատամնաբուժական այս բորը իրենից հսկայական չափերի սարքավորում էր ներկայացնում՝ ոտի շարժակով: Այս սարքավորման միջոցով Գրինվուդը Վաշինգտոնի համար ատամների չորս պրոտեզ էր պատրաստել: Հետաքրքիր է, որ որպես ոտի շարժակ Գրինվուդն օգտագործել էր իր մայրիկի ճախարակի անիվը: Իսկ առաջին էլեկտրական բոր մեքենան ստեղծվեց միայն 1907 թվականին:

Լիմֆոստազի համաշխարհային օրը (World Lymphedema Day) 
Կապույտ հագուստի օր (Dress in Blue Day) 
Արդարամտության եվրոպական օրը (European Day of the Righteous) 

Կրոնական

Առաքելական (Հայաստան) - Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի, հայոց Ս. Հովհաննես Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների հիշատակության օրը

  • Մեծ Պահքի երրորդ շաբաթ օրն Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնում է Հայ եկեղեցու նշանավոր աստվածաբան-եկեղեցականների՝ Ս. Հովհան Օձնեցի հայրապետի, Ս. Հովհան Որոտնեցի և Ս. Գրիգոր Տաթևացի վարդապետների և Երուսաղեմի Ս. Հովհան հայրապետի հիշատակության օրը:
  • Ս. Հովհաննես Օձնեցին, ում մեծարել են նաև Իմաստասեր անվամբ, Հայ եկեղեցու սրբացված հայրապետներից է: Ըստ վարքագիրների՝ հոգևոր ու մտավոր կատարելությունից զատ, փայլել է նաև արտաքին վայելչությամբ: Գահակալության 11 տարիների ընթացքում (717-728 թ.թ.) Հովհաննես Օձնեցի կաթողիկոսը կարողացել է դիմակայել բյուզանդական ու արաբական ճնշումներին, պայքարել աղանդավորության դեմ: Օձնեցին թողել է հարուստ ու արժեքավոր գրական ժառանգություն: Նրա «Կանոնագիրք Հայոց»-ը հայ իրականության մեջ իրավաբանական առաջին մեծ ժողովածուն է, որտեղ ի մի են բերված եկեղեցական կանոնները: Նա հայտնի է նաև իբրև բազմաթիվ ճառերի հեղինակ և շարականագիր: Ս. Հովհաննես կաթողիկոսի գլխավոր ձեռնարկումներից են Հայ եկեղեցու բարեկարգման համար գումարված 726 թվականի Դվինի ժողովը, ինչպես նաև նույն թվականի Մանազկերտի ժողովը` կազմակերպված Հայ և Ասորի եկեղեցիների միության ամրապնդման նպատակով: Ս. Հովհաննես Օձնեցի Հայրապետի շիրիմը գտնվում է իր հայրենի Օձուն գյուղի մոտ` Արդվի գյուղի Սրբանես (Ս. Հովհաննես) եկեղեցու բակում, որ դարձել է նվիրական ուխտատեղի հավատացյալ հայության համար:
  • Միմյանց հետ կապված են Ս. Հովհաննես Որոտնեցի (1315-1388) և Ս. Գրիգոր Տաթևացի (1346-1410) վարդապետների անունները: Ս. Գրիգոր Տաթևացին` Հայ եկեղեցու «Եռամեծ» վարդապետն ու խոշորագույն աստվածաբանը,  ուսանելով Ս. Հովհաննես Որոտնեցու մոտ, հետագայում իր բարձրակետին հասցրեց ուսուցչի կողմից հիմնած Տաթևի նշանավոր դպրոցը: Տաթևացին հեղինակ է աստվածաբանական մեծարժեք աշխատությունների ու քարոզների, որոնց շարքում առանձնացվում են «Գիրք Հարցմանց»-ը և քարոզգրքերը: Տաթևացու գրառումների շնորհիվ մեզ է հասել նաև Որոտնեցու գրական ժառանգության մի մասը:
  • Հայ եկեղեցու երեք սրբերի հետ մեկտեղ նույն օրը նշվում է նաև 4-րդ դարի Երուսաղեմի Ս. Հովհան Հայրապետի հիշատակության օրը: Ս. Հովհան Երուսաղեմացին որպես Երուսաղեմի հայրապետ 386 թ. հաջորդել է Ս. Կյուրեղ Երուսաղեմացուն: Հայտնի էր ընդարձակ գիտելիքներով և առաքինի վարքով, բարեհոգի և հանդուրժող բնավորությամբ, որի շնորհիվ դեռևս իր կյանքի օրոք նրան կոչում էին «սուրբ և սքանչելի հայրապետ»: Ոմանք էլ կասկածում էին, որ հարում է հերձվածողներին. քանզի սուրբ հայրապետը չէր շտապում հարաբերությունները խզել նրանց հետ, ովքեր վերջնականապես չէին շեղվել ուղղափառությունից: Նա մեծ համբերությամբ էր տանում իրեն ուղղված բոլոր զրպարտանքները՝ սիրով ու անվեհեր հանդարտությամբ պարզաբանելով իր դիրքորոշումը: Այնուհանդերձ, շատ ջանքեր պահանջվեցին, որպեսզի Ս. Հովհանին մեղադրողներն ի վերջո ընդունեն նրա դավանական համոզմունքների անաղարտությունը: Մինչև կյանքի վերջը սուրբ հայրապետն իր հոտը պահպանեց ամեն տեսակ հերձվածողական մոլորություններից, իսկ վախճանից առաջ ժողովներ գումարելով՝ վճռական դեր խաղաց դատապարտելու համար Պեղագիոսի ուսմունքը, որը պնդում էր, թե փրկության համար բավական են մարդկային ջանքերը առանց աստվածային շնորհի:
  • Ս. Հովհանը խաղաղությամբ ննջեց 417 թ. հունվարին՝ թողնելով բարի հիշատակ և դասվելով սուրբ հայրապետների շարքում:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-03-19, 2023-03-11, 2024-03-02, 2025-03-22, 2026-03-07, 2027-02-27, 2028-03-18, 2029-03-03, 2030-03-23:

Ազգային

  • ԱՄՆ - Աշխատակիցների երախտագիտության օրը (Employee Appreciation Day)
  • ԱՄՆ - Սպիտակ շոկոլադով շոռակարկանդակի օրը (White Chocolate Cheesecake Day)
  • ԱՄՆ - Վաճառողի օրը (Salesperson Day) 
  • ԱՄՆ - Շրջազգեստի ազգային օրը (National Dress Day) 
  • ԱՄՆ - Սառեցված սննդամթերքի ազգային օրը (National Frozen Food Day) 
  • ԱՄՆ - Oreo բլիթի ազգային օրը (National Oreo Day) 
  • ԱՄՆ - Անջատվելու ազգային օրը (National Day of Unplugging) 
  • Գանա - Անկախության օրը (Independence Day) 
  • Գուամ - Մագելլանի օրը (Magellan Day) 
  • Կանադա - Աշխատակիցների երախտագիտության օրը (Employee Appreciation Day) 
  • Հնդկաստան - Չապչար Կուտ (Chapchar Kut) 
  • Մեծ Բրիտանիա - Հռետորական արվեստի և բանավեճի կրթության ազգային օրը (National Speech and Debate Education Day) 
  • Մոնղոլիա - Տպագրության օրը 
  • Նորֆոլկ կղզի - Հիմնադրման օրը (Foundation Day) 
  • Ռուսաստան - Ճանապարհային երթևեկության պատանի տեսուչների համառուսաստանյան ջոկատների օրը 
  • Ռուսաստան - Համադամասնականի համառուսական օրը 
  • Ռուսաստան - Կապույտ թռչունի վերադարձի օրը 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1994 - Ուկրաինայից սկսեց դուրս բերվել միջուկային զենքը։
1992 -
 Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը, չկարողանալով դիմադրել զինված ընդդիմության կազմակերպած պրովակացիաներին, հրաժարական տվեց:
1992 - Ադրբեջանական մեծաքանակ ուժերը գրավեցին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Ղազանցի գյուղը:
1967 - Կասիուս Քլեյը ընդունեց իսլամ և վերցրեց Մուհամեդ Ալի նոր անուն ազգանունը։
1967 - Ստալինի դուստր Սվետլանա Ալիլուևան Դելիում քաղաքական ապաստան է խնդրում Միացյալ Նահանգներից։
1957 - Գանան դառնում է անկախություն ձեռք բերած Ենթասահարայի երկրներից առաջինը։
1945 - Նելսոն Ստեփանյանին հետմահու շնորհվեց ԽՍՀՄ հերոսի երկրորդ շքանշանը։
1938 - Լոնդոնում տրոլեյբուսը եկավ փոխարինելու տրամվային։
1926 - Երևանում հիմնադրվեց 1-ին կարի ֆաբրիկան։ 
1913 - 
Սան-Ֆրանցիսկոյի թերթերում առաջին անգամ հիշատակվեց «ջազ» բառը։
1902 - Հիմնադրվեց Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբը։
1899 - Ֆելիքս Հոֆմանը արտոնագրեց ասպիրինը։
1896 - Դեյտրոթում 
հայտնվեց առաջին ավտոմոբիլը։
1853 - Վենետիկում տեղի ունեցավ Ջուզեպպե Վերդիի «Տրավիատա» օպերայի առաջնախաղը:

ԾՆՎԵԼ ԵՆ

1987 - Քևին-Փրինս Բոատենգ, գերմանացի ֆուտբոլիստ
1972 - Շաքիլ Օ Նիլ (Shaquille O'Neal), ամեր. բասկետբոլիստ
1939 - Էդուարդ Ջերեջյան, ամերիկացի դիվանագետ
1937 - Վալենտինա Տերեշկովա, առաջին կին տեզերագնացը
1930 - Լորին Մաազել (Lorin Maazel) ամերիկացի կոմպոզիտոր
1927 - Գաբրիել Գարսիա Մարկես, կոլումբիացի գրող, Նոբելյան մրցանակ դափնեկիր
1926 - Անջեյ Վայդա (Andrzej Wajda), լեհ ռեժիսոր, դրամատուրգ
1909 - Ստանիսլավ Եժի Լեց, լեհ գրող (մ. 1966)։
1904 - Մարիամ Մոջորյան, հայ դերասանուհի
1894 - Իլյա Արբատով (Եղիա Յաղուբյան), բալետի դերասան և բալետմեյստեր
1619 - Սիրանո դե Բերժերակ, ֆրանսիացի դրամատուրգ և մտածող
1475 - Միքելանջելո, Վերածննդի ժամանակաշրջանի իտալացի մեծ նկարիչ 

Թեմայի այլ նորություններ