ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ
Միջազգային
- Բարոյականության միջազգային օրը (International Day of Conscience)
- Դանդաղ արվեստի օրը (Slow Art Day)
- Ապուրի միջազգային օրը (International Soup Day)
Ապուրի պատմությունն այնքան հին է, որքան խոհարարության պատմությունը։ «Ապուր» բառն առաջացել է ֆրանսիական soupe բառից (լատիներեն՝ suppa), որը թարգմանաբար նշանակում է արգանակի մեջ թաթախված հաց։ Սակայն ապուրը, որպես այսօրվա հասկացությամբ ուտեստ, որ դարձել է ամենօրյա կերակուր, ձեւավորվել է հինգ դար առաջ, երբ հայտնվեց ամուր ամանեղենը, որի մեջ այն կարելի էր պատրաստել։ Ընդ որում, ցուրտ երկրներում ապուրն ավելի վաղ է հայտնվել։ Օրինակ հին Չինաստանում այն պատրաստել են մ․թ․ա․ 100 տարի առաջ։
Կրոնական և ժողովրդական
- Զրադաշտականություն - Դաենայի տոնը
- Կաթոլիկություն - Զատկի երկուշաբթի (Easter Monday)
- Կաթոլիկություն - Սուրբ Վինսենթ Ֆերերի տոնը (Feast Day of Vincent Ferrer)
- Ուղղափառություն - Եգիպտոսի Սուրբ Մարիամ Աստվածածնի հիշատակի օրը
- Ուղղափառություն - Սուրբ Նիկոն եպիսկոպոսի և նրա 199 աշակերտների հիշատակի օրը
- Սլավոնական - Նիկոնովյան օր
Ազգային
- ԱՄՆ - Նեբրասկա նահանգի ազգային օրը (National Nebraska Day)
- ԱՄՆ - Զինծառայությունից ազատվածների ազգային օրը (National Go for Broke Day)
- ԱՄՆ - USB կրիչների ազգային օրը (National Flash Drive Day)
- ԱՄՆ - Առաջին հաղորդակցման օրը (First Contact Day)
- ԱՄՆ - Ճանապարհային քարտեզի ուսումնասիրության ազգային օրը (National Read a Road Map Day)
- ԱՄՆ - Ոսկե աստղի արժանացածների ամուսինների օրը (Gold Star Spouses Day)
- ԱՄՆ - Խատուտիկի ազգային օրը (National Dandelion Day)
- ԱՄՆ - Կարամելի ազգային օրը (National Caramel Day)
- ԱՄՆ - Խորը ափսեով պիցցայի ազգային օրը (National Deep Dish Pizza Day)
- ԱՄՆ - Գլինթվեյնի ազգային օրը
Ամեն տարի այս օրը ԱՄՆ-ում նշվում է մի տոն՝ ի պատիվ հանրահայտ (սկզբում տարածված Եվրոպայում, իսկ այժմ ՝ ԱՄՆ-ում) տաք խմիչքի՝ գլինտվեյնի, որը դարեր շարունակ օգտագործվել է հատկապես ձմռան ամիսներին։ Գլինտվեյնը տաք ալկոհոլային ըմպելիք է՝ պատրաստված կարմիր գինուց: Պատրաստման համար գինին տաքացնում են մինչև 70-80 C° աստիճան, ավելացնելով շաքարավազ (մեղր) և տարատեսակ համեմունքներ: Ավանդաբար օգտագործում են Ավստրիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Չեխիայում Սուրբծննդյան տոնավաճառների և բացօթյա տոնակատարությունների ժամանակ: Որոշ երկրներում գլինտվեյնը օգտագործում են նաև Հելոուինի ժամանակ: Խմիչքի պատմությունը. Առաջին բաղադրատոմսերը, որոնք բավականին նման են այսօրվա գլինտվեյնին, հայտնի էին դեռևս Հին Հռոմում: Այդ ժամանակ գինին խառնում էին համեմունքների հետ, սակայն չէին տաքացնում: Իսկական տաք գինիները հայտնվեցին միջնադարում Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի երկրներում: Ըմպելիքը պատրաստում են հիմնականում ֆրանսիական բորդո գինուց, կամ էլ այլ տեսակի, սակայն կրկին կարմիր գինուց, ավելացնում են խոլնջան (լատ.՝ Alpínia officinárum) բույսի արմատներ: Գլինտվեյնը՝ կախված երկրից ՝ տարբեր կերպ են անվանում, օրինակ ՝ Գլոգ կամ Գլյոգ - Glogg (Շվեդիա, Նորվեգիա), Վին Շո - Vin Chaud (Ֆրանսիա, Բելգիա), Գլյուվայն - Gluhvein (Գերմանիա), Եփած գինի - Svarene vino (Չեխիա) կամ Վին Բրուլե - Vin Brule (Իտալիա):
- ԱՄՆ - Չամիչով և քաղցրավենիքով բարի ազգային օրը (National Raisin and Spice Bar Day)
- Թայվան, Հոնգ Կոնգ, Մակաո, Չինաստան - Ցին Մին՝ Մաքրության և պարզության տոն (Qingming Festival)
Ցին Մին (Qing Ming Jie) տոնը կապված է պարզ և լուսավոր օրերի գալստյան հետ: Այս տոնը խորհրդանշում է անցած ձմռան ճանապարհումը, տաք գարնան և կյանքի նոր երևույթների դիմավորումը: Համարվում էր, որ այս օրը յանը և ինը գալիս են հավասարակշռության: Երկինքը (յան) բեղմնավորում է հողը (ին) և ծնվում է նոր կյանք: Հենց ապրիլի 4-ից 7-ը ընկած ժամանակահատվածում Չինաստանում անցկացվում է կանաչ թեյերի առաջին գարնանային հավաքը: Տոնակատարության հյուրերը հնարավորություն են ունենում համտեսել թարմ բերքը: Այս տոնը կհանդիպի նաև 2022-04-05, 2023-04-05, 2024-04-04, 2025-04-05-ին.
- Իրան - Երիտասարդության օրը (Youth Day)
- Հարավային Կորեա - Ծառատունկի օր (Sikmogil)
- Հարավային Կորեա - Սառը խորտիկների տոնը (Hansik)
- Հնդկաստան - Ջագջիվան Ռամի տարեդարձը (Babu Jagjivan Ram Jayanti)
- Ղազախստան - Միգրացիոն ոստիկանության օրը (Көші-қон полициясы күні)
- Պաղեստին - Երեխաների օրը (Children’s Day)
- Ռուսաստան - Ռուս ազգի և ժողովրդի օրը
- Ռուսաստան - Կատուների զրնգացող վզնոցների օրը
- Ռուսաստան - Հալող ջրի տոն
ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1998 - Շահագործման հանձնվեց աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը` Ակասի Կայկիոն (երկարությունը 3911 մ):
1993 - Արցախյան ազատամարտի ժամանակ Հայկական զինված խմբավորումները դաժան մարտերից հետո, դուրս եկան Օմարի լեռնանցքի մոտ։
- Ադրբեջանական բանակը, մեծ կորուստներ տալով, անցավ Մռավի լեռնաշղթան՝ թողնելով Քելբաջարի շրջանը։ Հայերը գրավեցին Քելբաջարը Գանձակին միացնող խաչմերուկը:
1992 - Բոսնիա և Հերցեգովինան հայտարարեցին Հարավսլավիայի կազմից դուրս գալու մասին:
1986 - La Belle դիսկոտեկում (Արևմտյան Բեռլին) պայթյուն տեղի ունեցավ, որը կազմակերպել էր Լիբիայի ղեկավարությունը։
- Ռումբի հզոր պայթյունից տեղում զոհվեցին ԱՄՆ 2 զինվոր և մի թուրք աղջիկ, ավելի քան 250 մարդ վնասվածքներ ստացան։
1971 - «Ռոլինգ Սթոունզ» խումբն ստեղծեց սեփական ձայնագրման ստուդիան՝ Rolling Stone Records։
1970 - ԽՍՀՄ ղեկավարության որոշմամբ Ադոլֆ Հիտլերի և Եվա Բրաունի դիակները ապազմռսվեցին և ոչնչացվեցին Մելբուռնից 11 կմ հեռավորության վրա գտնվող դիակիզարանում։
1963 - «Լունա 4E» ավտոմատ կայանը (մեկնարկել էր թողնվել ապրիլի 2-ին Բոյկոնուրից) հաշվարկներից շեղվելու պատճառով անցավ Լուսնից 8500 կմ բարձրությամբ, կորավ տիեզերքում։
- Ավտոմատ կայանը նախատեսված էր Լուսնի վրա փափուկ վայրեք կատարելու համար։
1955 - Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը հրաժարական տվեց:
1953 - Երևանում բացվել է Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը:
1946 - Տասնմեկ ամսվա օկուպացիայից հետո սովետական զորքը հեռանում է դանիական Բորնհոլմ կղզուց։
1945 - Վրացիների ապստամբության սկիզբը հոլանդական Թեսել կղզում։
1942 - ԱՄՆ-ում առաջին անգամ անգլերեն լույս տեսավ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», որ գրվել էր 1942 թ.։
1933 - Հաագայի միջազգային դատարանը ճանաչեց Գրենլանդիայի հպատակությունը Դանիային:
1895 - Օսկար Ուայլդը տանուլ տվեց դատական գործը, որ հարուցել էր մարկիզ Քուինսբերու դեմ՝ իրեն վարկաբեկելու համար։
- Կուինսբերին Ուայլդին մեղադրել էր հոմոսեքսուալիզմի մեջ։
1792 - Ջորջ Վաշինգտոնն առաջին անգամ ԱՄՆ-ի պատմության մեջ կիրառեց վետոյի իր իրավունքը:
1722 - Հոլանդացի բնախույզ Յաքոբ Ռոգևեենը հայտնաբերում է Զատկի կղզին։
1242 - Ալեքսանդր Նևսկու գլխավորությամբ նովգորոդցիներն ու վլադիմիրցիները կռվում են տևտոնական օրդենի բանակի դեմ։
1081 - Ալեքսիոս Ա Կոմնենոսը թագադրվում է որպես Բյուզանդիայի կայսր՝ սկիզբ դնելով Կոմնենոսների դինաստիային։
Ն.Ք. 56 - Հուլիոս Կեսարը, Մարկոս Կրասոսը և Գնեոս Պոմպեոսը կազմեցին առաջին Հռոմեական եռապետությունը:
ԾՆՎԵԼ ԵՆ
1988 - Գևորգ Ղազարյան, հայ ֆուտբոլիստ
1984 - Արամ MP3, հայ հեղինակ, կատարող, շոումեն, երգիչ
1976 - Ֆեռնանդո Մորիենտես, իսպանացի ֆուտբոլիստ
1975 - Ջուսի Ջեյ, ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երգահան
1973 - Ֆարել Ուիլյամս, ամերիկացի երգիչ-երգահան, ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, երաժիշտ և նորաձևության դիզայներ
1964 - Լևոն Ջուլֆալակյան, ըմբիշ, օլիմպիական չեմպիոն
1956 - Լեոնիդ Ֆեդուն, ռուս միլիարդատեր
1950 - Ագնեթա Ֆելթսքոգ, շվեդ երգչուհի, ABBA խմբի անդամ
1924 - Վարազդատ Բագրևանցի (Հակոբյան), հայ բանաստեղծ, առակագիր, մանկավարժ
1917 - Գեորգի Վիցին, ռուս կինոդերասան
1916 - Գրեգորի Պեկ, ամերիկացի դերասան
- «Օսկար» մրցանակի դափնեկիր է «Լավագույն դերասան» անվանակարգում։ Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայի «Կինոյի մեծագույն աստղերի 100-յակում» 12-րդ հորիզոնականում է։
1913 - Ազատ Շերենց, հայ դերասան
- Շերենցի մասնակցությամբ հայտնի ու սիրված ֆիլմերն են «Տղամարդիկ», «Մենք ենք, մեր սարերը», «Խաթաբալան», «Խնձորի այգին», «Հայրիկ» և այլն։
1910 - Օրոնցո Պուլյեզե, իտալացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ
1908 - Հերբերտ ֆոն Կարայան, ավստրիացի դիրիժոր
1908 - Բեթ Դեյվիս (Bette Davis), ամերիկացի դերասանուհի, Հին Հոլիվուդի աստղ (մ. 1989)
- 11 անգամ ներկայացվել է Օսկարի (ստացել է 2-ը)։ Ամերիկյան կինոինստիտուտի Հոլիվուդի պատմության մեծագույն դերասանուհիների ցանկում 2-րդ տեղում է։
1900 - Սփենսեր Թրեյսի (Spencer Tracy), ամերիկացի դերասան, «Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր (մ. 1967)
- Կինոյի պատմության մեջ երկու դերասաններից մեկն է, ով 2 տարի անընդմեջ արժանացել է «Օսկարի»։ Կինոարվեստի ամերիկյան ակադեմիան Սփենսեր Թրեյսիին «Կինոյի մեծագույն աստղերի 100-յակում» արժանացրել է 9-րդ հորիզոնականին։
1840 - Ղազարոս Աղայան, հայ նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս
1820 - Ֆելիքս Նադար, ֆոտոժուռնալիստիկայի հիմնադիրը
1732 - Ժան Օնորե Ֆրագոնար (Jean-Honoré Fragonard), ֆրանսիացի նկարիչ (մ. 1806)
1588 - Թոմաս Հոբս (Thomas Hobbes), անգլիացի փիլիսոփա (մ. 1679)