Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (03․03.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (03․03.2021)

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (03․03.2021)

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Գրողի համաշխարհային օրը (world Day of the writer) 

Ամեն տարի մարտի 3-ին աշխարհի գրեթե բոլոր երկրներում նշվում է Գրողների համաշխարհային օրը (World Day of the writer)։ Տոնի լրիվ անվանումը՝ Գրողների համար խաղաղության համաշխարհային օրը, հաստատվել է միջազգային Փեն-ակումբի կողմից (International PEN Club) 48-րդ կոնգրեսի որոշման արդյունքում, որը կայացել է 1986 թվականի հունվարի 12-18-ը։ Փեն-ակումբը հիմնվել է 1921 թվականին։ Կազմակերպության անվանումը 3 տառերի հապավում է՝ Poets (պոետներ), Essayists (ակնարկագիրներ), Novelists (վիպագիրներ)։ Կազմակերպությունը հիմնելու գաղափարը անգլիացի գրող Քեթրին Էմի Դոուսոն-Սքոթինն է։ 1923-ին կայացել է Փեն-ակումբի առաջին միջազգային կոնգրեսը, որից հետո փեն-ակումբներ են հիմնվել աշխարհի 11 երկրներում։ Այսօր նման կենտրոններ կան աշխարհի 130 երկրներում։ Փեն-ակումբը հանդես է գալիս ազատ մամուլի պաշտպանության դիրքերից և խաղաղ ժամանակներում գրաքննության կամայական կիրառման դեմ։ Ինքը՝ Գրողի համաշխարհային օրը, այսօր աշխարհի շատ երկրներում տոնում են ոչ միայն գրողները։ Այն նաև չորրորդ իշխանության մասնագիտական տոնն է համարվում։

  • Վայրի բնության համաշխարհային օրը (World Wildlife Day) 

2013 թվականի դեկտեմբերի 20-ից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում որոշում կայացվեց մարտի 3-ը հռչակել Վայրի բնության համաշխարհային օր։ Օրվա նպատակն է բարձրացնել վայրի բնության ու կենդանական աշխարհի մասին հասարակության տեղեկացվածությունը։ Տոնի նպատակն է բացատրել մոլորակի կենսաբանական բազմազանության անհրաժեշտությունը, ցույց տալ այդ բազմազանության գեղեցկությունը ու բնապահպանական գործունեությամբ զբաղվելու օգտակարությունը։ Այս օրը մեզ հիշեցնում է նաև վայրի բնությանն ուղղված հանցագործությունների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին, որոնք իրենց հետ հեռուն գնացող տնտեսական, էկոլոգիական ու սոցիալական հետևանքներ են բերում։ Տոնի նպատակն է նաև հոգ տանել անհետացող բուսատեսակների ու կենդանատեսակների մասին։

  • Ականջի և լսողության առողջության պաշտպանության միջազգային օրը (International Day for Ear and Hearing) 

Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը ականջի և լսողության առողջության պահպանմանն ուղղված հատուկ օր է սահմանել։ Ամեն տարի՝ մարտի 3-ին, նշվում է Ականջի և լսողության առողջության պահպանման միջազգային օրը։ Ենթադրվում է, որ այս օրը տարբեր երկրների բժշկական ու կամավորական կազմակերպությունները պետք է միջոցառումներ անցկացնեն՝ հասարակությանը ականջի ու լսողության հետ կապված հնարավոր խնդիրներին ծանոթացնելու նպատակով։ Մյուս կողմից Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը խոստանում է կազմակերպության անդամներին բազմակողմանի աջակցություն ցույց տալ ականջի ու լսողության հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց բժշկական ու պրոֆիլակտիկ օգնություն կազմակերպելու հարցում։ Այսօր լսողության կորուստը աշխարհում հաշմանդամության սենսորային ձևերից ամենատարածվածն է։ Լսողության խնդիրներով ու խլությամբ աշխարհում տառապում է մոտ 360 միլիոն մարդ։ Որպես խլության հիմնական պատճառներ նշվում են գենետիկ խախտումները, ականջի քրոնիկ ինֆեկցիաները, մի շարք հիվանդություններ՝ մենինգիտ, խոզուկ, կարմրախտ և այլն, ինչպես նաև որոշ դեղերի ու միջավայրի վնասակար գործոնների ու առաջին հերթին՝ աղմուկի ազդեցությունը։ Բժիշկների կարծիքով խլության դեպքերի կեսից ավելիի դեպքում կարելի կլինի կանխել այն՝ վերացնելով նրա զարգացման պատճառները։

Կրոնական

  • Կաթոլիկություն - Լյուքսեմբուրգի Սուրբ Կունիգունդայի հիշատակը
  • Կաթոլիկություն - Սուրբ Քեթրին Մարիա Դրեկսելի հիշատակը
  • Ուղղափառություն - Սուրբ բարեպաշտ իշխան Իգորի հիշատակը

Ազգային

  • ԱՄՆ - Պետական օրհներգի ազգային օրը (National Anthem Day) 
  • ԱՄՆ - Ֆլորիդա նահանգի օրը (Florida Statehood Day) 
  • ԱՄՆ - Վերմոնտի քաղաքային ժողովի օրը (Town meeting Day) 
  • ԱՄՆ - Գլինտվեյնի ազգային օրը (National Mulled Wine Day) 
  • ԱՄՆ - Մսի տեսականու ազգային օրը (National Cold Cuts Day) 
  • ԱՄՆ - «Մոսկովյան ջորի» կոկտեյլի ազգային օրը (National Moscow Mule Day) 
  • ԱՄՆ - Նախորդ օրվա ապուրի ազգային օրը (National Soup it Forward Day) 
  • ԱՄՆ - Եզակի անունների օրը (Unique Names Day) 
  • ԱՄՆ - «Եթե կենդանիները բթամատ ունենային» ազգային օրը (National If Pets Had Thumbs Day) 
  • ԱՄՆ - Երջանկություն ցանկալու օրը (I Want You to be Happy Day) 
  • Ավստրալիա - Քինգ Այլընդ շոու (King Island Show) 
  • Արևելյան Թիմոր - Վետերանների օրը (Veterans Day) 
  • Բուլղարիա - Օսմանյան լծից ազատագրվելու օրը (Liberation Day) 
  • Եգիպտոս - Մարզիկների օրը (Sportsmen’s Day)
  • Ղրղզստան - Պետական դրոշի օրը 
  • Ճապոնիա - Հինամացուրի՝ աղջիկների օրը (Hinamatsuri)
  • Մալավի - Նահատակների օրը (Martyrs Day) 
  • Ռուսաստան - ՆԳՆ ներքին զորքերի ծովային զորամասերի օրը 
  • Ռուսաստան - Իշխան Իգորի հիշատակը 
  • Ռուսաստան - Վարսակաձավարի շիլա (Յարիլո)
  • Ռուսաստան - Հրաշքների սպասման օրը 
  • Սուդան - Ազգային միասնության օրը (Միասնություն օր) 
  • Վրաստան - Մայրերի օր (Mother’s Day) 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - «The Mail on Sunday» պարբերականը հաղորդեց, որ տենկերի հայրենիք Մեծ Բրիտանիան դադարեցնում է տանկերի արտադրությունը։
2005 Սթիվ Ֆոսեթը դառնում առանց կանգ առնելու և առանց վերալիցքավորվելու աշխարհի շուրջ թռիչք իրականացրած առաջին մարդը:
1997 - Մայքլ Ջեքսոնն իր «Blood on the Dancefloor» երգով գրավեց բրիտանական հիթ շքերթի առաջին տեղը։
1991 - Էստոնիայում և Լատվիայում ընտրողները քվեարկում են Խորհրդային Միության կազմից դուրս գալու օգտին:
1959 - Բացվեց Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանը:
1955 - Էլվիս Փրեսլին առաջին անգամ հայտնվում է հեռուստաէկրաններին։
1938 - Սաուդյան Արաբիայում փորվեց առաջին նավթահորը։
1930 - Բացվեց Համազգային ճեմարանը:
1924 - Աբդուլ Մեջիդ սուլթանի հրաժարականով ավարտվում է օսմանյան խալիֆայության ժամանակաշրջանը
1923 - Վաճառքի հանվեց «Թայմսը»՝ աշխարհում առաջին նորությունների շաբաթաթերթը։
1918 - Ստորագրվեց Բրեստի պայմանագիրը:
1878 - Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը։
1875 - Մոնրեալի Վիկտորիա սահադաշտում կայացավ պատմության մեջ առաջին հոկեյի խաղը։
1875 - Փարիզում կայանում է Ժորժ Բիզեի «Կարմեն» օպերայի պրեմիերան, որին ձախողում էր վիճակված։
1861 - Ալեքսանդր II կայսրը Ռուսաստանում վերացրեց ճորտատիրական կարգը։ 
1845 - Ֆլորիդան դառնում է ԱՄՆ-ի 27-րդ նահանգը։
1639 - Բոստոնում հիմնադրված քոլեջը մեկենաս Ջոն Հարվարդի անունով ստանում է «Հարվարդ» անունը։

ԾՆՎԵԼ ԵՆ

1985 - Վարդա (Վարդանուշ Մարտիրոսյան), երգչուհի և պարուհի
1982 - Ջեսիկա Բիլ (Jessica Biel), ամերիկացի դերասանուհի և երգչուհի
1953 - Արամ Ասատրյան, ժողովրդական երգիչ, «ռաբիսի արքան»
1953- Զիկո (Zico) բրազիլացի ֆուտբոլիստ, մարզիչ
1949 - Արթուր Մեսչյան, ճարտարապետ և երաժիշտ, այժմ Երևանի գլխավոր ճարտարապետը
1923 - Թամարա Լիսիցիան, ռեժիսոր, սցենարիստ
1907 - Վլադիմիր Վեքսլեր, սինքրոֆազատրոնի ստեղծողը
1911- Գարեգին Սևունց, հայ արձակագիր (մ. 1969)
1898- Էմիլ Արթին (Emil Artin), ավստրիացի հայազգի մաթեմատիկոս (մ. 1973)
1895 - Ռագնար Ֆրիշ, տնտեսագետ
1847 - Ալեքսանդր Բել, շոտլանդացի նշանավոր գիտնական և գյուտարար, հեռախոսի գյուտի հեղինակ 
1842 Ալեքսանդր Մանթաշյան, բարերար, խոշոր նավթարդյունաբերող 

Թեմայի այլ նորություններ