Պատմության հետագծով. այսօր նշվում է երջանկության միջազգային օրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Պատմության հետագծով. այսօր նշվում է երջանկության միջազգային օրը

Պատմության հետագծով. այսօր նշվում է երջանկության միջազգային օրը

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

  • Երջանկության միջազգային օրը (ՄԱԿ) International Day of Happiness 

2012 թվականի մարտի 20-ին ՄԱԿ-ը հայտարարել է Երջանկության միջազգային օր՝ նպատակ ունենալով պաշտպանել այն գաղափարը, որ երջանկության ձգտումը համամարդկային զգացում է և այն մարդկության հիմնական նպատակներից մեկն է։ Այդ կապակցությամբ երկրներին կոչ է ուղղված` ջանքեր գործադրել յուրաքանչյուր մարդու բարեկեցության ու բարելավման ուղղությամբ։ Երջանկության միջազգային օր սահմանելու նախաձեռնությունը պատկանում է Բութանին։

  • Երկրի միջազգային օրը (ՄԱԿ) Earth Day 

Երկրի օրվա մի շարք միջոցառումներ տեղի են ունենում գարնանը և ուղղված են այն բանին, որ մարդիկ ուշադիր լինեն իրենց շրջակա միջավայրի և Երկիր մոլորակի հանդեպ: Երկրի օր անցկացնելու երկու հիմնական շրջան կա`մարտին (գարնանային գիշերահավասարի շրջանում) և ապրիլի 22-ին:

  • Աստղաբախշների միջազգային օրը (International Astrology Day) 
  • Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը (International Francophonie Day)

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը տոնվում է ամեն տարի մարտի 20-ին՝ ի նշանավորումն 1970 թվականի մարտի 20-ին Նիամեյում ստորագրված համաձայնագրի։ Ֆրանկոֆոնիան ֆրանսախոս երկրների միջազգային կազմակերպություն է և 40 տարուց ավել է, ինչ գոյություն ունի։ Կազմակերպությունը կազմված է 56 անդամ և 19 դիտորդ պետություններից և կառավարություններից, որոնք կիսում են ընդհանուր դարձած արժեքներ, հարգանք մշակութային բազմազանության հանդեպ, իրավունքի գերակայություն, խաղաղություն և ժողովրդավարություն։ Ֆրանսերենը նաև ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկն է։ Աշխարհում հաշվում է 220 միլիոն ֆրանսախոս (60%-ի տարիքը չի անցնում 30-ը)։ Չնայած այսօր ֆրանսերենը գնալով իր տեղը զիջում է անգլերենին, բայց և այնպես շարունակում է մնալ աշխարհի մշակութային գանձերից մեկը։ Հենց այդ լեզվով էին գրում և խոսում Վոլտերը, Հյուգոն, Դյուման, Բալզակը և շատ ու շատ հռչակավոր մարդիկ։

  • Առանց մսամթերքի միջազգային օրը  (International Day Without Meat) 

Առանց մսի միջազգային տոնը շատ երկրներում նշում են 1985 թվականից: Մարտի 20-ին խանութներն ու ռեստորանները հրաժարվում են մսի վաճառքից, իսկ ակտիվիստները քարոզում են բուսակերություն, կենդանիների և շրջակա միջավայրի հանդեպ կարեկցանք: Որոշ երկրներում տոնը ստացել է պետական աջակցություն, օրինակ՝ Շրի Լանկայում իշխանության ներկայացուցիչները սուպերմարկետների տերերին համառորեն խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ մսամթերքից: Միաժամանակ միլիարդավոր մարդիկ մոլորակի վրա սովի են մատնված և զգում են մաքուր ջուր խմելու կարիք, իսկ անցումը բուսակերության կարող է լուծել այդ խնդիրը: Այսպես, 1 կգ մսի արտադրության համար այսօր անհրաժեշտ է ավելի քան 10 կգ սերմնահատիկ և 15 լիտր ջուր: Հաշվի առնելով մսի համաշխարհային արտադրության ծավալը՝ սերմնահատիկների այն քանակը, որն օգտագործվում է դրա համար, կբավականացներ, որպեսզի կերակրեին մոլորակի սովյալ բնակիչներին: Բացի այդ, անասնաբուծությունը ջերմոցային կառույցների համար օգտագործում է արտադրվող գազի 18%­ը, դա ավելին է, քան տրանսպորտի բոլոր տեսակները միասին վերցրած:

  • Բերանի խոռոչի առողջության համաշխարհային օրը (World Oral Health Day) 
  • Թատրոնի համաշխարհային օրը երեխաների և երիտասարդների համար (World Day of Theater for Children and Young People) 
  • Գլխի վնասվածքների իրազեկման համաշխարհային օրը (World Head Injury Awareness Day) 
  • Ալյուրի համաշխարհային օրը (World Flour Day) 
  • Գորտի համաշխարհային օրը (World Frog Day) 
  • Ճնճղուկների համաշխարհային օրը (World Sparrow Day) 

1958-ին Չինաստանում՝ Մաո Ցզեդունի հրամանով սկսվեց պայքար գյուղատնտեսական վնասատուների դեմ: Առաջին թշնամիները ճնճղուկներն էին, քանի որ սնվում էին հացահատիկով եւ փչացնում բերքը: Ոչնչացվեց 2 մլրդ ճնճղուկ մեկ տարվա ընթացքում… մեկ տարի անց բերքի վիճակն ավելի լավ չէր, այն սկսեցին ոչնչացնել թրթուռները, որոնց թվաքանակը նախկինում կարգավորվում էր ճնճղուկների շնորհիվ: Արդյունքում սովից մահացավ 20 մլն մարդ: Իշխանությունը ստիպված էր ճնճղուկ բերել այլ երկրներից: Հայաստանում կա 6 տեսակի ճնճղուկ: Այս միասեր թռչնատեսակը քաղաքի շունչն է, բնության մասնիկը, այն, ինչից այդքան զրկված են քաղաքաբնակները: 35 գրամանոց ամրակազմ թռչուններն իրենց պաշտոնական օրն օրացույցում ունեցան 2011 թվականի հենց այս օրը: Մտահղացումը հնդկական և ֆրանսիական կազմակերպություններին էր: Մեր կողքին բնակվող այս շատախոսները ոչ միայն «բարի առավոտ» ասելու համար են, այլև էկոլոգիական լուրջ դեր են կատարում:

  • Պատմություններ պատմելու համաշխարհային օրը (World Storytelling Day) 
  • Գարնանային գիշերահավասարի օրը (Equinox Earth Day) 

Գիշերահավասարի օրն Արեգակը երկնքի հարավային կիսագնդից անցնում է հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբն է: Աստղագետները գարնանային գիշերահավասարի կետի հետ են կապում երկնային հասարակածային կոորդինատների հաշվանքի համակարգը:

  • Ձնեմարդ հրկիզելու օրը (Snowman Burning Day) 
  • Արտերկրային առևանգման օրը (Extraterrestrial Abduction Day) 
  • Նավրուզ 
  • Օստարա (Ostara) 

Կրոնական

  • Առաքելական (Հայաստան) - Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օրը 

Այս տոնը հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի հիշատակության երեք տոներից առաջինն է տարվա ընթացքում: Ըստ Հայաստանյայց Առաքելական եկեղեցու տոնացույցի՝ նշվում է Մեծ պահքի 6-րդ կիրակիի նախորդ շաբաթ օրը: Տոնը կատարվում է ի հիշատակություն Խոր Վիրապում Ս. Գրիգոր Լուսավորչի կրած չարչարանքների: Ըստ պատմական աղբյուրների` Ս. Գրիգոր Լուսավորիչն Անակ Պարթև իշխանի որդին էր: Սպանելով հայոց Արշակունի Խոսրով թագավորին, Անակ Պարթևը սպանվում է հայ իշխանների կողմից: Որդին՝ Գրիգորը, մեծանում և կրթություն է ստանում Կեսարիայում՝ դաստիարակվելով իբրև բարեպաշտ քրիստոնյա: Հետագայում դառնում է Խոսրով արքայի որդու՝ Տրդատ թագավորի արքունի դիվանապետը: Սակայն տեղեկանալով, որ Գրիգորը քրիստոնյա է, ինչպես նաև արքայասպան Անակի որդին, Տրդատ արքան նրան չարչարանքների է ենթարկում և նետում Խոր Վիրապի ստորգետնյա զնդանը: 4-րդ դարի Ընդհանրական Եկեղեցու սուրբ Հովհան Ոսկեբերան հայրապետը Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված իր ներբողում գրել է. «Հիշեք և նրա համբերությունը խոր վիրապի մեջ, որքան էր նեղություններով դառնացած... Իսկ ո՞վ կարող է խոսքով պատմել երանելու անսահման ճգնության մասին, կամ օրինակով ցույց տալ նրա անտանելի նեղությունը, որ ապրում էր իժերի և քարբերի մեջ, որտեղ ոչ զրուցակից կար, ոչ վշտակցող բարեկամ, ոչ օգնական, ոչ մխիթարող և ոչ ծառայող: Նա համբերում էր մեծ ժուժկալությամբ, իբրև կենդանի դրված գերեզմանի մեջ, անտուն, մերկ, գիշեր-ցերեկ, ամռան շոգին և ձմռան սառնամանիքին, քանզի մոտ էր Աստծուն»: Խոր վիրապում կրած 13 տարիների չարչարանքներից հետո Ս. Գրիգոր Լուսավորչը, դուրս գալով ստորգետնյա զնդանից, Քրիստոսի լույսն է տարածում հայոց աշխարհում՝ դառնալով պետականորեն ճանաչված Հայ եկեղեցու առաջին հովվապետը: Ս. Գրիգոր Լուսավորչի հիշատակը, իբրև համաքրիստոնեական սուրբ, տոնում են նաև քրիստոնյա մյուս եկեղեցիները: Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2022-04-02, 2023-03-25, 2024-03-16, 2025-04-05, 2026-03-21, 2027-03-13, 2028-04-01, 2029-03-17, 2030-04-06:

  • Կաթոլիկություն - Կուտբերտ Լինդիսֆարնսկու հիշատակը
  • Ուղղափառություն - Սուրբ Պողոս խոստովանահոր հիշատակության օրը 
  • Սլավոնական - Կոմեդիցա - Բարեկենդան

Ազգային

  • ԱՄՆ - Փեսային համբուրելու օրը (Kiss Your Fiance Day) 
  • ԱՄՆ - «Բոկ» գարեջրի ազգային օրը (National Bock Beer Day)
  • ԱՄՆ - Ռավիոլիի ազգային օրը (National Ravioli Day) 
  • ԱՄՆ - Առաջարկության ազգային օրը (National Proposal Day) 
  • ԱՄՆ - ՄԻԱՎ / ՁԻԱՀ-ի մասին բնիկներին իրազեկման ազգային օրը (National Native HIV / AIDS Awareness Day) 
  • ԱՄՆ - Հարևանություն անելու օրը  (Won’t you Be My Neighbor Day) 
  • ԱՄՆ - Հաֆլպաֆի հպարտության օրը (Hufflepuff Pride Day) 
  • ԱՄՆ - Դպրոցական էներգախնայողության օրը Օհայո նահանգում (School energy conservation day in Ohio) 
  • ԱՄՆ - Kick Butts-ի ազգային օրը (National Kick Butts Day) 
  • Բուլղարիա - Տուդորիցա (Тодоровден) 
  • Թունիս - Անկախության օրը (Independence Day) 
  • Իրաք - Քիրքուքի ազատագրման օրը (Kirkuk Liberation Day) 
  • Իրան - Նավթային արդյունաբերության ազգայնացման օրը (Oil Nationalization Day) 
  • Ճապոնիա - Գարնանային գիշերահավասարի օրը (Vernal Equinox Day) 
  • Ճապոնիա - Օ-Հանամի (Սակուրայի ծաղկման և Սակուրայով հիանալու փառատոն) 
  • Ռուսաստան - Պավել Կապելնիկ 
  • Ռուսաստան - Մարտյան նապաստակների օրը 
  • Տաջիկստան - Ստեղծագործական մտավորականության օրը (Рӯзи интеллигенция эҷодӣ) 

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2008 - Երևանում դադարեց գործել արտակարգ դրությունը, որը Մարտի 1-ի սպանություններից հետո հայտարարել էր Ռոբերտ Քոչարյանը։

  • Արտակարգ դրության օրերին գրաքննության պատճառով թերթերի մի մասը հրաժարվեց տպագրվել։

2003 - Վաղ առավոտյան Միացյալ Նահանգները և երեք այլ երկիր (Միացյալ Թագավորություն, Ավստրալիա, Լեհաստան) համատեղ ներխուժում են Իրաք՝ սկսելով ռազմական գործողություններն այդ երկրի դեմ:
2002 - Հոկտեմբերի 27-ի գլխավոր մեղադրյալ Նաիրի Հունանյանը նամակով դիմում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ «Մի խանգարեք արդարադատության իրականացմանը»։

  • Հունանյանը հայտարարում է, որ եթե իրեն որևէ բան պատահի, դա պատահականություն չի լինի։

2001 - Հայաստանի արտգործնախարարությունը և Ռուսաստանի դեսպանատունը համաձայնագիր ստորագրեցին , որով Գյումրիի ռուսական ռազմաբազայի զինվորներին թույլատրվում է զենք կիրառել ռազմաբազայի տարածքից դուրս։

  • Դեսպան Անատոլի Բիրյուկովն ասում է, որ անթույլատրելի է զենքի կիրառումը, բայց «եթե անհրաժեշտ է, ուրիշ տարբերակ չկա»։

1999 - ՀՀՇ-ն քննարկում է՝ պե՞տք է կուսակցությունը հեռվից ղեկավարի Հայաստանից հարկադրաբար հեռացած Վանո Սիրադեղյանը։

  • Վարչության 14 անդամներ Բաբկեն Արարքցյանի գլխավորությամբ հրաժարվում են շարունակել իրենց մասնակցությունը վարչության կազմում։

1997 - Լևոն Տեր-Պետրոսյանը Ռոբերտ Քոչարյանին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետ։
1992 - Մարտի 20-ից 21-ը Կիևում տեղի ունեցավ ԱՊՀ երկրների նախագահների առաջին հանդիպումը:
1991 - Երգիչ Էրիկ Կլեպտոնի 4-ամյա որդին` Կոնորը, մահանում է Նյու Յորքում (ընկնելով շենքի 53-րդ հարկից)։

  • Որդու հիշատակին Կլեպտոնը գրում է «Tears in Heaven» հայտնի երգը:

1986 - ASALA. Պայթյուն Փարիզի Շանզելիզե պողոտայում գտնվող «Փուան Շօ» մարդաշատ ծածկած շուկայում։ Երկու սպանված, 30 վիրավոր։

  • Հայ Գաղտնի Բանակին մոտ «Արաբ և Միջին Արևելքցի Քաղմանտարկեալներու Միասնականութեան Հանձնախումբ»-ը ստանձնում է պատասխանատվությունը։

1972 - Հայկական ԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր Հայկական հեռագրական գործակալությունը վերակազմվեց պետական ինֆորմացիոն գործակալության՝ Արմենպրեսի:
1969 - 
Ջիբրալթարի անգլիական հյուպատոսությունում գրանցվեց Ջոն Լենոնի և Յոկո Օնոյի ամուսնությունը։
1956 - Թունիսը հռչակեց իր անկախությունը Ֆրանսիայից
1921 - Կանզաս Սիթիում վաճառքի հանվեց Ուոլթ Դիսնեյի մասնակցությամբ ստեղծված առաջին մուլտֆիլմը։
1920 - Ադրբեջանի զորքերը հարձակվեցին Ղարաբաղի վրա:
1854 - Հիմնադրվել է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունը, որի երկրորդ անվանումն է Grand Old Parti (Մեծագույն Հին կուսակցություն):
1816 - Ալբերտ Էյնշտեյնը հրապարակում է «Հարաբերականության ընդհանուր տեսությունը»:
1815 - Նապոլեոն Բոնապարտը Էլբա կղզուց փախուստով վերադարձավ Փարիզ և սկսվեց նրա գահակալության «հարյուր օրը»:
1792 - Ֆրանիայի Ազգային Ասամբլեան հավանություն տվել մահապատիժների ժամանակ կիրառել գիլյոտինը։
1750
 - Կ. Պոլսի Երուսաղեմի պատրիարք Մինաս արքեպիսկոպոսի կողմից իրականացվեց «Նարեկի» ամբողջական առաջին տպագրությունը:
1600 - «Արյան բաղնիքը» Շվեդիայում:
321 - Հռոմի կայսր Կոստանդիանոս Ա Մեծը հրամայում է տոնել կիրակի օրը:
235 - Մաքսիմինոս Թրակիացին դառնում է Հռոմի առաջին օտարերկրացի կայսրը:

ԾՆՎԵԼ ԵՆ

1993 - Սլուոն Սթիվենս, ամերիկյան թենիսիստուհի
1984 - Ֆերնանդո Տորես, Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ու «Ատլետիկո Մադրիդի» հարձակվող, ֆուտբոլի 2008 թ. Եվրոպայի և 2010 թ. Աշխարհի առաջնության չեմպիոն 
1962 - Կարինե Աշուղյան, հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս (մ. 2019)
1962 - Սթիվեն Սոմերս, ամերիկացի ռեժիսոր, դրամատուրգ
1959 - Սթինգ, ամերիկյան ըմբշամարտիկ
1948 - Նիկոս Փափազոգլու, հույն երգիչ, երգահան, երաժիշտ (մ. 2011)
1918 - Հրանտ Ստեփանյան, խորհրդային վաստակավոր նկարիչ (մ. 1980)
1915 - Սվյատոսլավ Ռիխտեր, վիրտուոզ դաշնակահար 
1887 - Հովսեփ Օրբելի, խորհրդային ականավոր գիտնական (մ. 1961)
1882 - Ռենե Կոտի, Ֆրանսիայի 17-րդ նախագահը (մ. 1962)
1857 - Գուսան Շերամ (Գրիգոր Տալյան), երգահան, գուսան 
1878 - Արազի (Մովսես Հարությունյան), գրող
1828 - Հենրիկ Իբսեն, նորվեգացի դրամատուրգ 

  • Հայտնի պիեսներից են՝ «Բրանդ», «Պեր Գյունտ», «Կեսարը և Գալիլեացին», «Տիկնիկների Տուն» ( բեմադրվել է նաև «Նորա» անունով), «Ժողովրդի Թշնամին», «Վայրի Բադը», «Կինը ծովից», «Հեդդա Գաբլեր», «Սոլնես Շինարարը» և այլն։ Իբսենը համարվում է ամենաշատ բեմադրված դրամատուրգը՝ Ուիլյամ Շեքսպիրից հետո, իսկ «Տիկնիկների Տուն» դրաման արդեն 20-րդ դարի դարասկզբին դարձել է ամենաշատ բեմադրված թատերգությունը:

Թեմայի այլ նորություններ