Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (24.12.2020)
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 5°C
    89%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    80%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (24.12.2020)

Պատմության հետագծով. դեմքեր, դեպքեր, տոներ (24.12.2020)

1777 թ. դեկտեմբերի 24-ին Ջեյմս Կուկը հայտնաբերեց ամենամեծ օղակղզին՝ Կիրիբատի կղզիախմբի Սուրբ Ծննդյան կղզին։

1895 թ. դեկտեմբերի 24-ին ծնվել է Գուրգեն Յանիկյանը՝ հայ գրող եւ ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիրներից: Մեծ եղեռնի ականատես։

  • Սովորել է Մոսկվայի համալսարանում, հետագայում հաստատվել ԱՄՆ-ում, որտեղ ճանաչման է հասել որպես անգլալեզու գրող, արժանացել «Մարկ Տվեն» մրցանակին։ 1972 թվականին ԱՄՆ-ից այցելել է Հայաստանի Մարտիրոս Սարյանի անվան տուն-թանգարանը և նվիրաբերել է Սարյանի «Արևելյան սենյակ» նկարը (ստեղծված 1918 թ., 39x59 սմ, թուղթ, ջրաներկ, գուաշ), որը երկար տարիներ համարվում էր անհետ կորած։
  • 77 տարեկանում սպանել է ԱՄՆ-ում Թուրքիայի հյուպատոսին և փոխ-հյուպատոսին, արդարություն պահանջել Հայոց Ցեղասպանության համար։ Դատարանում հանդես է եկել թուրքական ժխտողականության դեմ, պաշտպանել Արևմտյան Հայաստանի ազատագրության գաղափարը։
  • Դատապարտվել է ցմահ բանտարկության 1981 թվականին։ 8 տարվա բանտարկությունից հետո, Յանիկյանը տեղափոխվել է այցելուների համար փակ հիվանդանոց, որտեղ և մահացել է երկարատև հիվանդությունից հետո 1984 թվականի մարտի 27-ին։
  • Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հոգևոր հիմնադիրներից է։ «Ես գիտեի, որ անհատս մենակ մնալու չէի»,- այդ առիթով ասել է ծերունի Յանիկյանը։

1914 թ. դեկտեմբերի 24-ին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Սուրբ Ծննդյան հրադադարը։

1919 թ. դեկտեմբերի 24-ին սկսվել են Ագուլիսի ջարդերը։

1919 թ. դեկտեմբերի 24-ին ծնվել է  Մեհենդակ Մելիքյանը՝ հայ փիլիսոփա։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1981)։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1969), պրոֆեսոր (1969)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941-1945)։

1940 թ. դեկտեմբերի 24-ին մահացել է Գասպար Ոսկանյանը՝ խորհրդային ռազմական գործիչ, քաղաքացիական պատերազմի հերոս:

1951 թ. դեկտեմբերի 24-ին Լիբիան անկախացավ Միացյալ Թագավորությունից եւ Ֆրանսիայից։

1968 թ. դեկտեմբերի 24-ին ծնվել է Պետրոս Պետրոսյանը՝ գեղանկարիչ:

ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Կրոնական

  • Կաթոլիկ - Ճրագալույց արևմտյան քրիստոնյաների

Ազգային

  • ԱՄՆ - «Ոտքերով» խմիչքի օրը
  • Ավստրիա - Ճրագալույց
  • Բուլղարիա - Ճրագալույց 
  • Բոտսվանա - Ճրագալույց
  • Դանիա- Ճրագալույց
  • Իսլանդիա - Ճրագալույց 
  • Իսպանիա - Նավակատիք 
  • Լիբիա - Անկախության օրը
  • Հայաստան - Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրը (Հայ Առաքելական Եկեղեցի) 
  • Հոնկոնգ - Խոհարարական փառատոն 
  • Շվեդիա - Ճրագալույց
  • Մոնակո - U Pan de Natale 
  • Նորվեգիա - Ճրագալույց
  • Ռուսաստան - Ռազմական փառքի օրը 
  • Ռուսաստան - Կառավարական կապի դաշնային գործակալության օրը
  • Ուկրաինա - Արխիվային հաստատությունների աշխատողների օրը

ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1991 - ՀՀ ԳԽ նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը:
1991 - Ռուսաստանը ՄԱԿ-ում և ՄԱԿ-ի Ան­վ­տանգության խոր­հր­դում զբաղեցրեց ԽՍՀՄ-ի տեղը:
1991 - Աբովյան փողոցում տեղադրվեց Կարաբալայի արձանը:
1979 - Ֆրանսիական «Արիան» տանող հրթիռը բարեհաջող մեկնարկեց։
1965 - Անգլիայում գիսաստղ է ընկնում, որի կշիռը 45.63 կգ է:
1920 - Էնրիկո Կարուզոն վերջին անգամ բեմ բարձրացավ:
1871 - Կահիրեում կայանում է Ջուզեպպե Վերդիի «Աիդա» օ­պե­րա­յի պրեմիերան, որը Սուեզյան ջրամբարի բացման ա­ռի­թով պատվիրել էր Իսմայիլ Փաշան:
1865 - ԱՄՆ-ում ստեղծվեց ռասիստական առաջին ահաբեկչական կազմակերպությունը՝ Կու-կլուկս կլանը:
1801 - Ռիչարդ Թրևիթիկը ցուցադրեց գոլորշիով առաջին մեքենան:
1777 - Ջեյմս Կուկը հայտնաբերեց ամենամեծ ատոլային կղզին` Կիրաբատի կղզեխմբի Սուրբ Ծննդյան կղզին:


ԾՆՎԵԼ ԵՆ

1991 - Լուի Թոմլինսոն, անգլիացի երգահան, դերասան և One Direction հայտնի խմբի անդամ
1981 - Դիմա Բիլան, ռուս ճանաչված երգիչ, Եվրատեսիլի հաղթող
1971 - Ռիկի Մարտին, պուերտոռիկացի երգիչ 
1961 - Իլհամ Ալիև, 
Ադրբեջանի 4-րդ նախագահը
1931 - Լևոն Ներսիսյան, գրականագետ 

  • Դերասան Հրաչյա Ներսիսյանի որդին է: Ուսումնառությունն սկսել է Երևանի թիվ 8 դպրոցում, ապա տեղափոխվել է թիվ 20 դպրոց, որն ավարտել է 1949թ.: 1954թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը: 1954-57թթ սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում: 1957-59թթ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես ավագ խմբագիր, իսկ 1959թ.` ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտում՝ որպես գիտաշխատող: Նկարահավել է մի քանի գեղարվեստական կինոնկարներում («Երկունք», «Ապրիլ», «Վերածնունդ», «Երջանկության մեխանիկա»): 1957թ-ից ԵՊՀ-ում և Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում դասավանդել է գրականության տեսություն, անտիկ գրականություն, արևմտաեվրոպական երկրների գրականություն և գեղագիտություն: 1961թ-ից աշխատել է ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դասախոս, 1965թ-ից` ավագ դասախոս, 1992-94թթ՝ դոցենտ: Նրա հետաքրքրության ոլորտները եղել են անտիկ գրականությունը (մասնավորապես հին հունական պոեզիան և դրաման), 20-րդ դարի ֆրանսիական գրականությունը («Աբսուրդի» թատրոնը, ֆրանսիական վեպը, սյուրեալիզմի պոեզիան), որոնք դասախոսել է բարձր ոգևորությամբ` խոր գիտելիքների հետ միասին պատվաստելով գրական բարձր ճաշակ: Դասախոսություններն աչքի են ընկել բանավոր խոսքի արտիստական վարպետությամբ: 1960-80թթ եղել է հայկական մշակույթի ակնառու գործիչներից մեկը, ուսանողների բազմաթիվ սերունդների կուռքը, որի հավաստիացումն է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում նրա անվան լսարանը: 1998թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում: 

1922 - Ավա Գարդներ, ամերիկացի դերասանուհի, 1940-1950-ականների Հոլիվուդի աստղ

  • Նա ներառվել է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում։
  • Նրան համարել են XX դարի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը։

1919 - Մեհենդակ Մելիքյան, հայ սովետական փիլիսոփա
1906 - Ջեյմս Հադլեյ Չեյզ, անգլիացի դետեկտիվ ժանրի գրող (վ. 1985)

1868 - Էմանուել Լասկեր, գերմանացի նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 3-րդ չեմպիոն (մ. 1941)
1822 - Մեթյու Առնոլդ, անգլիացի բանաստեղծ և արվեստի տեսաբան

Թեմայի այլ նորություններ