Պատերազմից վնասված Սյունիքի և Գեղարքունիքի համայնքների բնակարանների սեփականատերերին փոխհատուցում կտրվի
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պատերազմից վնասված Սյունիքի և Գեղարքունիքի համայնքների բնակարանների սեփականատերերին փոխհատուցում կտրվի

Պատերազմից վնասված Սյունիքի և Գեղարքունիքի համայնքների բնակարանների սեփականատերերին փոխհատուցում կտրվի

Կառավարությունը հաստատեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում հրետակոծության հետևանքով Հայաստանի Հանրապետության համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասների փոխհատուցման նպատակով տրամադրվող աջակցության միջոցառումը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ միջոցառումը ենթադրում է քաղաքացիներին փոխհատուցել անշարժ գույքի վնասների դեպքում։ 

«Մասնավորապես, խոսքը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի մասին է։ Ընդհանուր առմամբ մոտ 75 միավոր անշարժ գույքի մասին է խոսքը, մարզպետարանների միջոցով ավերածությունների հաշվարկները ներկայացված են։ Քաղաքացիներին կտրամադրվի այդ փոխհատուցումը, քանի որ ավերածությունները հիմնականում փոքր չափի են։ Միայն մեկ դեպքով ունենք ամբողջական տան վնասվածք։ Առանձին որոշում է կայացվում կոնկրետ այդ ընտանիքին կացարանով ապահովելու մասով»,- նշեց նախարարը։

Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ շահառուի բանկային հաշվեհամարին փոխանցելու միջոցով:

Աջակցությունից օգտվելու համար շահառուն պետք է օնլայն դիմում ներկայացնի, աաջիկա օրերին կարգավորումը կհաստատվի, հնգօրյա ժամկետում գումարը կփոխանցվի բանկային հաշվին։

«Այսպիսով կարող ենք արձանագրել, որ Սյունիքի և Գեղարքունիքի մարզում քաղաքացիների տներին հասցված վնասների փոխհատուցումը տեղի կունենա»,-  ասաց վարչապետը։

Թեմայի այլ նորություններ