ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Արցախի ԱԺ պատգամավորներն առաջարկում են ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    29%
    32 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    29%
    32 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    29%
    32 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Արցախի ԱԺ պատգամավորներն առաջարկում են ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Արցախի ԱԺ պատգամավորներն առաջարկում են ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կայքում «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ է տեղադրվել, ըստ որի ԱԺ պատգամավորներն առաջարկում են ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ։

«Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների  պատմական հիշողությանը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ  պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի  իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը: Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում  համագործակությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում»,- նշված է օրենքի նախագծի հիմնավորումների հատվածում:

Արցախի Ազգային ժողովում շրջանառվող «Լեզվի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով նախատեսվում է ռուսերենին տալ ոչ թե պետական, այլ պաշտոնական լեզվի կարգավիճակ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ, օրինագծի համահեղինակ Գագիկ Բաղունցը:

«Միանշանակ պնդում  եմ, որ օրինագիծը նախատեսում է պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ ռուսերենին և ոչ թե պետական, որի մասին շրջանառվում է որոշ լրատվամիջոցներում: Ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու օրինագծի նախաձեռնությունը հատկապես պայմանավորված է Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությամբ, ինչն անհրաժեշտություն է դարձնում  խաղաղապահների և Ռուսաստանի հետ հաղորդակցային խնդիրներին իրավական լուծում տալը: «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծն այժմ խորհրդարանական քննարկումների փուլում է: Այնուհետև նախատեսվում է նաև դնել հանրային քննարկման և չի բացառվում, որ առաջարկությունների հիման վրա որոշակի փոփոխությունների կենթարկվի: Արցախում ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու մասին օրենքի նախագծի վերաբերյալ առավել մանրամասն կարող ենք խոսել միայն հանրային քննարկումներից հետո»,- պարզաբանեց Գագիկ Բաղունցը:

Թեմայի այլ նորություններ