Փաշինյանը ներողություն խնդրեց այն մարդկանցից, որոնց զգացմունքները վիրավորել կամ խոցել է իր ձեւակերպմամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Փաշինյանը ներողություն խնդրեց այն մարդկանցից, որոնց զգացմունքները վիրավորել կամ խոցել է իր ձեւակերպմամբ

Փաշինյանը ներողություն խնդրեց այն մարդկանցից, որոնց զգացմունքները վիրավորել կամ խոցել է իր ձեւակերպմամբ

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նկատեց՝ երկու շաբաթ առաջ հանդիպել են զոհված և գերի ընկած զինծառայողների ծնողների հետ:

«Այդ հանդիպման ժամանակ մենք արձանագրեցինք, որ մինչգերատեսչական հանձնաժողով չի ստեղծվել, որը կզբաղվի անհետ կորած տղաների հարցերով: Երկու շաբաթ անցել է, կրկին չկա այդ հանձնաժողովը: Ի՞նչն է պատճառը, որ լուրջ մարմին չստեղծվեց, որ անհետ կորածների հարցերով կզբաղվեր: Միգուցե նրանց ծնողները խանգարո՞ւմ են գունագեղ միջոցառումներ անցկացնել»,- նշեց պատգամավորը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքը տասնյակից ավելի հանդիպումներ է ունեցել անհետ կորածների հարազատների հետ, որոնք չեն լուսաբանվել:

«Անհետ կորածների հարցերով զբաղվող մարմին կա: Ես ինքս եմ այդ հարցերը համակարգում: Ամենաբարձր մակարդակով ամեն բան արվում է»,- հայտնեց վարչապետը: 

Գունագեղ միջոցառմանն էլ անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց այն մարդկանցից, որոնց զգացմունքները վիրավորվել են նման ձևակերպման պատճառով:

«Բայց ես ասել եմ՝ մեր տրամադրությունը տոնական չէ, բայց կա նաև այլ խնդիր. ՀՀ-ն 30 տարեկան է: Ես չեմ կարծում, որ մենք պետք է չեղարկենք միջոցառումը: Նախատեսվող միջոցառման առանցքը հենց մեր նահատակների հիշատակի ընդգծումն է: Սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է Հայաստանի անկախության և արցախյան երեք պատերազմներում և պատերազմից դուրս մարտական հերթապահության ընթացքում իրենց կյանքը զոհած մեր եղբայրների հիշատակը հավերժացնող մի մասշտաբային նախագծի մասին, որի շուրջ մենք քննարկումներ ենք իրականացնում շուրջ 6 ամիս»,- ասաց ՀՀ վարչապետը: 

Թեմայի այլ նորություններ