Փաշինյանը հերքեց իր ընտանիքի` Հայաստանը լքելու և արտերկրում հարստություններ ունենալու մասին լուրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Փաշինյանը հերքեց իր ընտանիքի` Հայաստանը լքելու և արտերկրում հարստություններ ունենալու մասին լուրերը

Փաշինյանը հերքեց իր ընտանիքի` Հայաստանը լքելու և արտերկրում հարստություններ ունենալու մասին լուրերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է այն տեղեկությունները, թե իր ընտանիքի որևէ անդամ պատերազմի մեկնարկից հետո լքել է Հայաստանի Հանրապետությունը: Այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:

«Արդեն մեկ ամիս կամ գուցե ավելի շատ, ստահոդ տեղեկությունների շրջանակում, պարբերաբար տեղեկություններ են շրջանառվում իմ ընտանիքի անդամների մասին, երեխաներիս մասին՝ իբր երեխաներս կամ ընտանիքիս անդամները Հայաստանը լքել են: Վերջին ամիսներին, առավելևս պատերազմի մեկնարկից մինչև օրս իմ ընտանիքի որևէ անդամ Հայաստանից դուրս չի եկել և չի պատրաստվում դուրս գալ»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ արդեն ամենօրյա լրահոսի մաս է դարձել արտերկրում իր ընտանիքի ունեցած առանձնատների մասին խոսակցությունը:

«Սա ոմանք դարձրել են իրենց պայքարի հիմնական գործիք: Մինչդեռ պիտի իմանաք, որ միակ անշարժ գույքը, որին երկիր մոլորակի վրա տիրապետում է իմ ընտանիքը, Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող բոլորիդ հայտնի բնակարանն է»,- նշեց վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ բացի հրապարակված միջոցներից, իր ընտանիքն այլ միջոցների չի տիրապետում:

Թեմայի այլ նորություններ