Փառք Աստծո, 2 որդի ունես, կմեծանան, կիսատ գործդ կշարունակեն. մայոր Գարուշ Համբարձումյանի հորեղբայրը՝ զոհված եղբորորդուն
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Փառք Աստծո, 2 որդի ունես, կմեծանան, կիսատ գործդ կշարունակեն. մայոր Գարուշ Համբարձումյանի հորեղբայրը՝ զոհված եղբորորդուն

Փառք Աստծո, 2 որդի ունես, կմեծանան, կիսատ գործդ կշարունակեն. մայոր Գարուշ Համբարձումյանի հորեղբայրը՝ զոհված եղբորորդուն

«Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք բոլորս մեծ սուգ ենք ապրում՝ կորցնելով մեր հայորդիներին ապագայի բարգավաճման, հետագա սերունդների բարեկեցիկ ապագայի համար:

Իմ եղբոր որդին շատ նվիրված էր հայոց բանակին եւ նա ընկավ հերոսի մահով: Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին, նրանք ողջ են, նրանք կապրեն, քանի մենք կանք»:

Այս մասին այսօր, Եռաբլուր պանթեոնում, հերոսաբար զոհված  Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությունից առաջ ասաց մայորի հորեղբայրը՝ շարունակելով.

«Գարուշ ջան, դու ֆիզիկապես մեզ հետ չես, բայց փառք Աստո, ունես 2 արու զավակ, որոնք կմեծանան ու քո կիսատ գործն ավարտին կհասցնեն»,-ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին ու նշելով, որ պետք է մի բան հիշել՝ մենք ուժեղ ենք, երիտասարդներին կորցնելը չի նշանակում կորցնել ամեն ինչ:

«Ընդհակառակը, սա պետք է լինի մեզ ամրապնդելու մի ձեւ, որպեսզի մենք ավելի ամուր եւ ավելի կայուն կանգնենք մեր երկրի պաշտպանության եւ զարգացման համար»,-ասաց նա:

Գարուշ Համբարձումյանի հորեղբայրն իր խոսքի վերջում ցավ հայտնեց մյուս զոհերի ընտանիքներին՝ զինվորներին կորցնելու համար:

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ