Ոստիկանությունը Կառավարության շենքի դիմացից բերման է ենթարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 29 անձի` ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: