Ոստիկանության տեսուչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ոստիկանության տեսուչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ոստիկանության տեսուչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել՝ ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված իր նկատմամբ բռնություն գործադրելու և ծանր վիրավորանք հասցնելու վերաբերյալ: ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. սեպտեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ոստիկանության ավագ տեսուչն անձնական օգտագործման «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել է Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղով, որի ժամանկ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ձայնային ազդանշան տալով, խոչընդոտել է նրա ավտոմեքենայի ընթացքը:

Ոստիկանության ծառայողը վերջինիս դիտողություն է արել՝ ճանապարհային երթևեկության կանոները խախտելու և վթարային իրավիճակ ստեղծելու կապակցությամբ, ինչին ի պատասխան՝ «Օպել»-ի վարորդը սպառնացել է ոստիկանության ծառայողին, բռնություն գործադրել նրա նկատմամբ, ինչի հետևանքով կոտրվել է վերջինիս մատնեմատը, քաշել պոկել է համազգեստի վերնաշապկի կոճակն ու կրծքանշանը, սեռական բնույթի հայհոյանքեր է հնչեցրել նրա և ոստիկանության ծառայողների հասցեին և դիմել փախուստի:

Պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը Վանաձոր քաղաքի բնակիչ է՝ ծնված 1977թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 316-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդին հայտնաբերելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ