Ոստիկանության պետն այցելել է ՊՊԾ գունդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    87%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ոստիկանության պետն այցելել է ՊՊԾ գունդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունիսի 26-ի առավոտյան ոստիկանության պետ Վահե Ղազարյանն այցելել է ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ։ Ոստիկանների ծառայության դուրս գալուց առաջ Վահե Ղազարյանը ներկա է եղել շարային ստուգատեսին։

Վահե Ղազարյանը, դիմելով շարահրապարակում կանգնած ոստիկաններին, նշել է, որ այս օրերին պարեկապահակետայինները իրենց առողջությունը վտանգի տակ դնելով` իրականացնում են ազգանվեր ծառայություն։ Համագործակցելով մյուս գերատեսչությունների աշխատակիցների հետ` ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները համավարակի դեմ պայքարի առաջնագծում են։

Ոստիկանապետը նշել է, որ ոստիկանների կողմից իրականացվող վարչական վարույթների միակ նպատակը քաղաքացիների առողջության պահպանումն է, և ոստիկանները շարունակելու են իրականացնել արտակարգ ծառայություն՝ համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ։

Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել սրտացավ ու պատվաբեր ծառայության համար և հայտնել, որ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ոստիկանները, իր հրամանով, արժանացել են խրախուսանքների։

Ոստիկանության բարձրաստիճան սպաներն ու պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկանները ծաղկեպսակ ու ծաղիկներ են խոնարհել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հուշարձանին։
Ոստիկանության պետն ու բարձրաստիճան սպաները շրջել են գնդի տարածքում, եղել ստորաբաժանումներում, հետևել ուսումնական, ֆիզիկական ու մարտական պարապմունքներին։

Այցի ավարտին ոստիկանության պետը բարի ծառայություն է մաղթել պարեկապահակետային ծառայության գնդի ոստիկաններին, որոնք դուրս են եկել ծառայության։

Աղբյուր՝ ՀՀ Ոստիկանություն

Թեմայի այլ նորություններ