Ոստիկանության պարզաբանումը ընդդիմության ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ոստիկանության պարզաբանումը ընդդիմության ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին

Ոստիկանության պարզաբանումը ընդդիմության ակցիայի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե ընդդիմության կազմակերպած ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների հետևանքով կոտրվել է մասնակիցներից մեկի ոտքը։ Հայտնում ենք, որ հիշյալ քաղաքացին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար բերվել է ոստիկանություն, որտեղ ինքնազգացողությունը վատացել է, և շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց, որտեղ վերջինիս մոտ ախտորոշվել է ձախ սրունքի սալջարդ։ Միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետի կարգադրությամբ նշանակվել է ծառայողական քննություն»։

Թեմայի այլ նորություններ