Ոստիկանապետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է սկսվել՝ ոստիկանների այսօրվա գործողությունների հետ կապված
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ոստիկանապետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է սկսվել՝ ոստիկանների այսօրվա գործողությունների հետ կապված

Ոստիկանապետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է սկսվել՝ ոստիկանների այսօրվա գործողությունների հետ կապված

ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել այսօր Կառավարության մասնաշենքերի շրջակայքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության գործողությունների վերաբերյալ: Պատասխանելով ՀԺ հարցին՝ այդ մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից: 

Նշենք, որ խոսքը հատկապես վերաբերում է այն գործողություններին, որի ընթացքում վնասվածք էր ստացել ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը: Եվս մեկ քաղաքացի, ըստ մամուլում տարածված լուրերի, ոտքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս պահի տվյալներով՝ Հանրապետության հրապարակից եւ շրջակա տարածքից բերման է ենթարկվել ակցիայի 57 մասնակից, բոլորն էլ՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու կասկածանքով: 

Թեմայի այլ նորություններ