Օրվա ամփոփում․ նոյեմբերի 28-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օրվա ամփոփում․ նոյեմբերի 28-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով

Օրվա ամփոփում․ նոյեմբերի 28-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով

Այսօր 22:29 - Պաշտպանության նախարարը զինծառայողների ծնողների և հարազատների հետ հանդիպման ընթացքում հավաստիացրել է՝ արվելու է առավելագույնը՝ զինծառայողների սոցիալ-կենցաղային պատշաճ պայմանների ապահովման, ծնողների բարձրացրած հարցերի լուծման համար: Զինծառայողներին հանգստի հնարավորություն տրամադրելու հարցը նույնպես շուտով լուծում կստանա` շնորհիվ դեկտեմբերի 1-ից վերսկսվող արձակուրդների։ [ՊՆ]

Այսօր 22:25 - Հունվարի մեկից արգելվելու է թուրքական ծագմամբ ապրանքների շատ լայն տեսականու ներմուծումն առնվազն վեց ամսով։ Ընդհանուր առմամբ, տարեկան 200 մլն դոլարի ազատված շուկայում «ձուկ բռնելու» լավ հնարավորություններ կան։ [Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյան]

Այսօր 21:13 - ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստի շրջանակում։ Դեսպանը վերահաստատել է Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հանդեպ` որպես խաղաղ կարգավորման համար միակ միջազգային մանդատ ունեցող մեխանիզմի։ Նշել է նաև, որ ՌԴ նախագահի անձնական ներգրավվածության և գործողությունների շնորհիվ այսօր Արցախում զինադադար է, և սա նոյեմբերի 9-ի հայտարարության հիմնական ձեռքբերումն է։

Այսօր 20:36 - Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցով քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորումը և մտքեր են փոխանակել Արա Այվազյանի՝ դեկտեմբերի 7-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի շուրջ: [ՀՀ ԱԳՆ]

Այսօր 20:29 - ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը։ Նրանք կարևորել են միջազգային ասպարեզում արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրումը, այդ թվում՝ Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի պաշտպանության միջոցով: [ՀՀ ԱԳՆ]

Այսօր 19:34 - Իմ հաշվարկներով` ամեն ինչ գտնելու, ականներ մաքրելու և Ղարաբաղի տարածքը պայթուցիկներից մաքրելու համար կպահանջվի մոտ 15 տարի: Դրանք կորոնենք ոչ միայն քաղաքներում, այլև գյուղեր կգնանք: Շատ աշխատանք կա։ [ԼՂ մարդասիրական ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյան]

Այսօր 17:01 - Եռակողմ հայտարարության մեջ նեռարված չէ ԼՂ-ից սիրիացի վարձկանների դուրսբերման հարցը: Կան խնդիրներ` կապված կայունության և անվտանգության ապահովման հետ, ուստի հարկավոր է՝ բանակցությունները շարունակվեն ԵԱՀԿ ՄԽ շրջանակում: Ֆրանսիան կոնկրետ գործողություններ է սպասում Թուրքիայից, որպեսզի այդ երկիրը հանի վարձկաններին տարածաշրջանից: Ֆրանսիան ցանկանում է նաև, որ իր եվրոպական գործընկերները քննարկեն Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: [Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան]

Այսօր 16:25 - Վարչապետն այսօր ընդունել է Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանին և նրա գլխավորությամբ՝ Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթն ուղեկցող պատվիրակությանը: Փաշինյանը երախտագիտություն է հայտնել արցախահայությանը հումանիտար աջակցություն տրամադրելու համար: Զրուցակիցները կարևորել են միջազգային հումանիտար կազմակերպություններից օժանդակության ցուցաբերումը: [ՀՀ կառավարություն]

Այսօր 16:04 - ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն հայ գերիների գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև 30.11.2020թ և 04.12.2020թ: [Իրավապաշտպան Արտակ Զեյնալյան]

Այսօր 15:55 - Վերջին շաբաթների ընթացքում Ֆրանսիայի նախագահը բազմաթիվ շփումներ է ունեցել ՀՀ վարչապետի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների հետ և առիթ է ունեցել կրկին իր հանձառությունը արտահայտելու, որի ասպեկտներից մեկը վերաբերվում է մշակութային և հոգևոր արժեքների ժառանգության պահպանմանը: Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ Լեռնային Ղարաբաղում մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության համար, որոնց մի մասն Ադրբեջանի տարածքում է: [Ֆանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուան]

Այսօր 15:15 - ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոյին՝ առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Նախարարը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ռուսական խաղաղապահ զորախմբի և ԿԽՄԿ-ի պատվիրակության միջնորդությամբ զոհված զինծառայողների մարմինների դուրսբերման, անհայտ կորածների և վիրավորում ստացածների որոնողական աշխատանքներին, ռազմագերիների և քաղաքացիական անձանց փոխանակման գործընթացների ուղղությամբ պատվիրակության ցուցաբերած աջակցությանը: [ՀՀ ՊՆ]

Այսօր 15:08 - Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից հայկական մեդիատիրույթում հայտնված տեսանյութը, թե իբր երեկ գերեվարվել են 10-ից ավելի հայ զինծառայողներ, ապատեղեկատվություն է: Նման դեպք տեղի չի ունեցել հրադադարի ռեժիմի սահմանումից ի վեր: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

Այսօր 14:26 - ՀՀ-ում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ԱՆ-ի իրականացրած փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: [ՀՀ ԱՆ]

Այսօր 14:13 - ՌԴ ԱԳ նախարար Լավրովի նախագահությամբ դեկտեմբերի 1-ին տեղի կունենա ՀԱՊԿ անդամ երկների արտգործնախարարների խորհրդի նիստը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Հանդիպման օրակարգում են գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության զարգացումներն ու հեռանկարները, ինչպես նաեւ կազմակերպության գործունեության առանցքային ուղղությունները: Կամփոփվեն կազմակերպությունում ՌԴ նախագահության արդյունքները, որը հետագայում կանցնի Տաջիկստանի Հանրապետությանը:

Այսօր 13:58 - ՀՀ գլխավոր դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՀՀ և ԱՀ մի շարք գործող և նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ։ Մասնավորապես, քայլեր են ձեռնարկվել Ինտերպոլի գլխավոր քարտուղարության միջոցով ապօրինի հետախուզման փորձերը կանխելու, հետախուզում հայտարարելու մասին հարցումներ ստանալու դեպքում դրանց ընթացք չտալու, նշված անձանց հետախուզման վերաբերյալ տվյալները Ինտերպոլի համապատասխան պահոցներում չներառելու և դրանց կապակցությամբ Ինտերպոլի ուղիներով որևէ համագործակցություն չիրականացնելու ուղղությամբ:

Այսօր 13:30 - ՄԻՊ Արման Թաթոյանն աշխատաքային քննարկում է ունեցել Human Rights Watch կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրենի տեղակալ Տանյա Լոքշինայի հետ: Թաթոյանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի իշխանություններն արհեստական ձգձգում են հայկական կողմի գերիների վերադարձի և դիերի փոխանակման գործընթացները: Պաշտպանը շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը, որ հատուկ զեկույցով հաստատվել էր քաղաքացիական բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից կասետային արգելված զինատեսակների կիրառության փաստը:

Այսօր 12:05 - 2020թ. նոյեմբերի 11-ին ԱԺ- դիմաց տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում ցուցարարների ուղղությամբ ծխանռնակ նետելու փաստի առթիվ հարուցված քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նշած արարքը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր Երևանի բնակիչ, 1965թ. ծնված Ա. O.-ն: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն՝ արտահայտված հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով): Անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին: [ՀՀ գլխավոր դատախազություն]

Այսօր 11:39 - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին մասնավոր այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։ Սարգսյանը հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կանդրադառնա նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին։ [ՀՀ նախագահի աշխատակազմ]

Այսօր 11:30 - Պատերազմական գործողություններից հետո ավերված բնակարաններն ու հանրային ու կենսական նշանակության ենթակառուցվածքները վերականգնման փուլում են: ԱԻ պետական ծառայության, ՌԴ ԱԻՆ և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները կատարել են վնասների չափագրում, հիմա արդեն Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները: ՌԴ-ն, մարդասիրական աջակցության շրջանակում, երկու անգամ շինանյութ է ուղարկել Ստեփանակերտ՝ հումանիտար աղետը հաղթահարելու նպատակով: [ԱՀ ԱԻՊԾ]

Այսօր 11:04 - Նոյեմբերի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 133594 դեպք, որոնցից 106479-ն` առողջացած, 2121-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24459 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 505965թեստավորում: Երեկ կատարվել է 3358 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1248 նոր դեպք: Ունենք 1330 առողջացած և 31 մահվան դեպք:

Թեմայի այլ նորություններ