Օրվա ամփոփում․ նոյեմբերի 27-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    17 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    15 կմ/ժ
  • Արցախ 10°C
    88%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օրվա ամփոփում․ նոյեմբերի 27-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով

Օրվա ամփոփում․ նոյեմբերի 27-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով

Այսօր 22:04 - Շարունակաբար ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ նոր փաստեր: Բացի այդ գերեվարված անձանց վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, ուսումնասիրելու և հետագա իրավական քայլերը ձեռնարկելու համար, ուղարկվում է նաև պետական այլ մարմիններ: Այդուհանդերձ հարկ է նշել, որ գերեվարված անձանց վերաբերող հարցերը ունեն զգայուն կողմեր հատկապես վերջիններիս հարազատների համար: [ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ]

Այսօր 21:43 - Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման բանակցությունների գործընթացին, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացվող որոնողական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր: Քննարկվել է նաև զոհվածների դիերի նույնականացման գործընթացի արագացման խնդիրը:

Այսօր 21:38 - ՌԴ սենատոր Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն տեսակոնֆերանսի ընթացքում կարեւորել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարության ստորագրումը:Նշված եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, մասնավորապես, տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, նոր հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի բոլոր պետությունների, այդ թվում ՝ Վրաստանի համար։ [ՌԴ ԱԳՆ] 

Այսօր 21:18 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոյի գլխավորությամբ: Վարչապետը մտահոգություն է հայտնել գերեվարված անձանց հետվերադարձի ապահովման, անհետ կորածների և դիերի որոնողական աշխատանքների իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների ծավալների կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԿԽՄԿ-ի ռեսուրսների, այդ թվում՝ մարդկային, ավելացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը ևս պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը՝ նպաստելով վերը նշված աշխատանքների առավել արդյունավետ և արագ իրականացմանը:

Այսօր 21:04 - Ադրբեջանական գերության մեջ հայտնված (նույնականացված) հայ գերիների թիվը չի համընկնում պաշտոնական Բաքվի թվերի հետ:Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները չեն կարողացել տեսակցել որոշ գերիների, պաշտոնական Բաքուն պնդում է` նման գերիներ չունի:Այն գերիները, որոնք իդենտիֆիկացվել են, և Ադբեջանն ընդունել է վերջիններիս գերի լինելու հանգամանքը, նրանց ԿՄԽԿ-ի ներկայացուցիչներն արդեն տեսակցել են: Նրանց շարքում կան և' զինծառայողներ, և' քաղաքացիական անձինք: [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյան] 

Այսօր 20:43 - ԼՂ-ի տուժած բնակչությանը օգնություն ցուցաբերելու շրջանակներում նոյեմբերի 27-ին Ռուսաստանի ԱԻՆ օպերատիվ խումբը Ստեփանակերտի վարչակազմի ներկայացուցիչների հետ համատեղ իրականացրել է շինանյութի բաշխումը և փոխանցումը բնակչությանը:Ռուսաստանի ԱԻՆ-ի կողմից ԼՂ բերված շինանյութի օգտագործմամբ առաջիկա օրերին առաջին 10 բազմաբնակարան շենքերը պատրաստ կլինեն վերաբնակեցման։ Բացի այդ, շինարարական նյութերը բաշխվում են մասնավոր տների բնակիչների շրջանում, որոնց նույնպես անհրաժեշտ է օգնություն վերականգնման համար: [ՌԴ ԱԻՆ] 

Այսօր 20:28 - Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ Էդուարդ Հարությունյանը 2020 թվականի նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 4-ը ներառյալ գործուղվում է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի այցը կազմակերպելու եւ անցկացնելու նպատակով:

Այսօր 20:22 - ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ԼՂ-ի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հարությունյանը հատուկ շեշտադրել է գերիների վերադարձի, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքների անցկացման և զինծառայողների մարմինների փոխանակման գործընթացի կարևորությունը։ Նշվել է, որ այդ աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար ԼՂ-ում ձևավորվել է հատուկ շտաբ, որի կազմի մեջ է մտնում նաև ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։

Այսօր 20:17 - Նոյեմբերի 27-ին Երևան է ժամանել Ֆրանսիայի կառավարության կողմից արցախահայությանը տրամադրված հումանիտար օժանդակության երկրորդ ինքնաթիռը։Հումանիտար չվերթն ուղեկցել է Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում է նաև Հայաստանի համար բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆը։[ՀՀ ԱԳՆ]

Այսօր 20:07 - Հայաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության քաղաքացիներին, ըստ անհրաժեշտության, կտրամադրվի աջակցող միջոցներ (սայլակ, քայլակ, հենակ, լսողական սարք և այլն)։ Աջակցող միջոց ստանալու համար անհրաժեշտ է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բուժատեխնիկական հանձնաժողով (հասցե՝ Ծարավ Աղբյուրի 55 ա)՝ ներկայացնելով միայն դիմում և անձը հաստատող փաստաթուղթ։ Հանձնաժողովը կգնահատի անձի կարիքը և անհրաժեշտության դեպքում նույն օրը կտա եզրակացություն։ Դրական եզրակացության դեպքում քաղաքացուն կտրվի հավաստագիր ու նաև այն կազմակերպությունների ցանկը, որոնցից հնարավոր է ձեռք բերել անհրաժեշտ միջոցը։ [Սոցապ նախարարություն]

Այսօր 20:04 - ՀՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել, որին ներկա են գտնվել ԿԳՄՍ ոլորտները համակարգող փոխնախարարները և նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Իր խոսքում նախարար Դումանյանն ընդգծել է, որ մեր պետության համար դժվարին և պատասխանատու այս ժամանակահատվածում իր առաջնային ուշադրության կենտրոնում են լինելու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների համակարգված գործունեությունը, ոլորտային խնդիրների արդյունավետ և օպերատիվ լուծումները և դրան զուգահեռ հիմնարար հայեցակարգային ծրագրերի մշակումը։ [ՀՀ ԿԳՄՍՆ]

Այսօր 19:59 - Նոյեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չոկոյի հետ։ Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով առավել ամրապնդել հայ-մոլդովական հարաբերությունները և հարստացնել երկկողմ օրակարգը։ Զրուցակիցները կարևորել են տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը: ՀՀ ԱԳ նախարարն իր զրուցակցին ներկայացրել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և իր կողմից հովանավորյալ ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը: [ՀՀ ԱԳՆ]

Այսօր 19:51 - Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անդրադարձել է շրջանառվող ապատեղեկատվությանը՝ իբրև Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին: Մարզպետը ևս մեկ անգամ հերքել է լուրը:

Այսօր 19:27 - ԼՂ-ում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարարության մարդասիրական ականազերծման կենտրոնի մասնագետները Ստեփանակերտ քաղաքի հարավային մասի ավելի քան 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը մաքրել են պայթունավտանգ առարկաներից:Մեկ օրում հայտնաբերվել է 87 պայթյունավտանգ առարկա, որոնք դուրս են բերվել հատուկ տարածք և ոչնչացվել:Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ընթացքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 2 հեկտար տարածք և շուրջ 3 կիլոմետր ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 144 պայթյունավտանգ առարկա ։ [ՌԴ ՊՆ] 

Այսօր 19:10 - Դավիթ Բեկ բնակավայրի վարչական տարածքից ոչ մի հեկտար հող ոչ մեկին չի անցել։ Ադրբեջանական կողմին անցել է 300 հեկտար հողատարածք, որը մինչեւ վերջերս մշակում էին Դավիթ Բեկ բնակավայրի գյուղացիները, բայց տարածքը գտնվել է Կուբաթլուի տարածքում, պարզապես գյուղի բնակիչներն են տարիներ շարունակ մշակել։ Հիմա փաստացի այլեւս անհնար է մշակել մեր կողմից: Վարչական ղեկավարը դա է նկատի ունեցել, եւ փաստ է, որ Դավիթ Բեկի վարչական տարածքից ոչ մի հեկտար հողակտոր չի պակասել ու չի կարող պակասել։Սյունիքի վարչական տարածքներից ոչ մի հեկտար եւ որեւէ հողակտոր չկա, որ մնացել է հակառակորդի մոտ, կամ նրանք առաջ են եկել: [Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայան] 

Այսօր 19:07 - Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ ամեն օր Լեռնային Ղարաբաղ է վերադառնում ավելի քան 2 հազար մարդ, որոնք ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 17 հազար մարդ: [ՌԴ ՊՆ] 

Այսօր 19:02 - Քիչ առաջ ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ժամկետային զինծառայողների ընտանիքների անդամների հետ: Ծնողներն իրենց մտահոգությունները ներկայացրեցին զինծառայողների կեցության հետ կապված: Վարչապետը նշեց, որ մատնանշված խնդիրների ուսումնասիրության արդյունքում առաջիկայում կտրվեն հուզող հարցերի պատասխանները։ [Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյան ]

Այսօր 18:40 - ՀՀ և Ադրբեջանի  սահմանները երբեք դեմարկացիայի չեն ենթարկվել, այսինքն մինչև այսօր ոչ ոք չի կարող հստակ ասել, թե Սոթքի հանքային դաշտի որ հատվածն ում է պատկանում։ «Գեոպրոմայնինգը» միլիոնավոր դոլարներ ներդնելուց առաջ գնահատել է հնարավոր ռիսկերը։ Ավելին, ընկերության դիրքորոշումը միանշանակ համընկնում է մեր այն տեսակետի հետ, որ հանքավայրի պաշարները խորհրդային տարիներից տրամադրվել են Հայաստանին, և, քանի դեռ պաշտոնական դեմարկացիա չկա, հարցը մնում է բաց։ Այս պահին հանքավայրն աշխատում է մասամբ։ [ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը՝ Սոթքի հանքավայրի խնդրի վերաբերյալ] 

Այսօր 18:00 - ՀՀ վարչապետի որոշմամբ Արմեն Ղևոնդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ:

Այսօր 17:04 - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ռուս խաղաղապահների գործունեության և ԼՂ-ում մարդասիական առաքելության հետ կապված հարցեր:

Այսօր 16:27 - Իրավիճակը ԼՂ-ում սկսել է կայունանալ, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, չեն արձանագրվել նաև սադրանքներ ռուսական խաղաղապահ զորախմբի նկատմամբ: Առանց լուրջ միջադեպերի հնարավոր է լինում իրականացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Դրական միտումները ծանրակշիռ ապացույց են, որ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների ընտրած ուղին ճիշտ էր, և պայմանագրի դրույթները գործնականում սկսել են իրականացվել: Նման տրամադրության ունեն նաև մեր այն գործընկերները, որոնք չեն մտածում աշխահաքաղաքականության մասին՝ 0-ական արդյունքի հանգեցնող խաղերի դիրքերից ելնելով։ [ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա] 

Այսօր 15:12 - Նախնական տվյալներ են ձեռք բերվել պատերազմ վարելու առաջին իսկ օրվանից Ադրբեջանի կողմից տարբեր ահաբեկչական խմբավորումների անդամ վարձկանների հավաքագրելու և օգտագործելու վերաբերյալ: Վերջիններս իրականացրել են միջազգային ահաբեկչություն՝ օտար պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով, շարունակել են մարդկանց ոչնչացնելուն, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն և վնասելուն ուղղված գործողությունները:

Այսօր 14:27 - Արցախի Քաշաթաղի շրջանի Բերձոր, Աղավնո և Սուս բնակավայրերը կմնան հայկական: Այս պահին առանց հստակեցնելու կարող եմ ասել, որ պայմանավորվածություններ են փոխվել, անվտանգության երաշխիքներ ենք ստացել: Իմ անմիջական պատասխանատվության ներքո՝ այս բնակավայրերում իրականացվող տարհանումը դադարեցրել ենք և մնալու ենք տեղում: [Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Մուշեղ Ալավերդյան]

Այսօր 14:23 - Բաց տեսանյութերի հիման վրա այս պահին ունենք մոտ 50-60 ռազմագերու մասին հաստատված տվյալ, որոնցից մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել։ Ի սկզբանե քաղաքացիական անձանց շրջանում կար մոտ 30 անհետ կորած, նրանց մի մասի ճակատագիրը այժմ պարզվել է․ նրանց հետ Կարմիր Խաչը կապ է հաստատել, մի մասով էլ, հաստատվել են մահվան դեպքեր։ Նրանցից 7-ի մարմինները վերադարձվել են մեզ կամ մեր փրկարար ծառայություններն են գտել։ Գրեթե բոլոր դեպքերով, եթե ոչ բոլորով, նրանց մարմնի վրա առկա են եղել խոշտանգման, խեղման հետքեր, այդ թվում՝ հետմահու։ [ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյան] 

Այսօր 14:13 - Պատերազմի ողջ ընթացքում ճշմարտությունն ասվել է ժողովրդին՝ պատերազմին հատուկ կանոններով, ասվել է հավատով ու նպատակով՝ ամեն րոպե բեկել իրավիճակը, իսկ դրա համար պետք է փայփայել մարտական ոգին, եւ նույնիսկ պարտությունների մասին հայտարարել այնպես, որ դա չկոտրի զինվորին։ Այսօր կարեւոր նպատակ է ձեռք բերված խաղաղությունը պահպանելը, այն տեւական դարձնելը, եթե հաջողվի՝ մշտական դարձնելը։ Կարեւոր նպատակ է ՀՀ-ի եւ Արցախի կայունությունն ու անվտանգությունն ապահովելը, Լաչինի միջանցքի անխափան ու անվտանգ գործելը, Արցախի ու Հայաստանի տուժած շրջանները վերականգնելը, իսկ դրա համար անհրաժեշտ է կյանքի կոչել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները։ [Նիկոլ Փաշինյան]

Այսօր 14:03 - Ցավոք, իններորդ պաշտպանական շրջանը ճեղքվեց՝ հանգեցնելով աղետի։ Եվ այն գեներալը, որն իր ապօրինի միջամտություններով առնվազն կիսում է այդ ձախողման պատասխանատվությունը, հիմա ասուլիսներ է տալիս, «բացահայտումներ» անում՝ մոռանալով հիշեցնել, որ իր ժամանակներում 42 մլն դոլար մսխելու առիթով, անպիտան զենք գնելու փաստի առիթով քրգործ է հարուցված, մյուս դրվագով էլ հետաքննություն է ընթանում։ Իմ տիկնոջն է թիրախավորում՝ մոռանալով հարց տալ՝ իսկ հրթիռակոծվող քաղաքում, որի բնակչության մեծ մասը լքել է վայրը, ի՞նչ գործ ուներ վարչապետի ընտանիքի անդամը։ [Նիկոլ Փաշինյան]

Այսօր 13:46 - Երեկ ոմանք խրախճանք էին նախաձեռնել ստահոդ լուրերի ֆոնին, թե ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզից տարածքներ է զիջել Ադրբեջանին։ Այս ամենի խորքից պիտի դուրս բերենք նախաձեռնողների նպատակը։ Կան մարդիկ ու խմբեր, որոնք փորձում են տպավորություն ստեղծել, թե ՀՀ-ում անիշխանություն է, փորձում են քաոս սերմանել մեր երկրում, ուզում են պատերազմը տեղափոխել Հայաստանից ներս, ավտոմատների ու հանցավոր խմբերի գործադրմամբ երկիրը դնել ազատ անկման վիճակում՝ որպես փրկիչ իրենց վերադարձն ապահովելու համար։ Սա թույլ չենք տալու, ոչ թե նրա համար, որ կառչած ենք իշխանությունից, այլ որովհետեւ դա չի ուզում ժողովուրդը։ [Նիկոլ Փաշինյան]

Այսօր 13:38 - ՀՀ զինվորական դատախազությունն արդեն իսկ ՀՀ ՊՆ-ից պահանջել և ստացել էր ԶՈՒ կարիքների համար, այդ թվում նաև ռազմական դրության պայմաններում, իրականացվող պետական գնումների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը: Առկա տեղեկատվության վերլուծության արդյունքում փաստաթղթերն ուղարկվել են քննչական կոմիտե՝ նյութեր նախապատրաստելու և հետագա ընթացքը լուծելու հանձնարարությամբ: [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]

Այսօր 13:12 - Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը հայտնում է, որ դիմումներ է ներկայացրել ավագանու անդամի մանդատից հրաժարվելու և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու մասին։

Այսօր 12:57 - Համացանցում տարածված այն տեղեկությունը, թե Ադրբեջանում գերեվարվել է 150 հայ զինծառայող, կեղծ է: Այս մասին հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Հոկտեմբերի կեսերից սկսած եւ առ այսօր մենք ունենք մուտքի որոշակի հնարավորություն, ճշտել ենք մի շարք անձանց գերեվարման փաստերը եւ կարողացել իրենց տեսակցել, սակայն որեւէ ամբողջական տվյալ, որ սկսել է համացանցում տարածում գտնել, կեղծ է: Ընտանիքներին խորհուրդ եմ տալիս չհավատալ եւ մեզ հետ կապի մեջ լինել»,- ասաց նա՝ հորդորելով չտրվել խուճապային եւ սենսացիոն տեղեկությունների։ 

Այսօր 11:51 - Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ գործողության ընթացքում ռուսական ինժեներական ստորաբաժումներն ընդհանուր առմամբ ականազերծել են երկու հեկտար տարածք և շուրջ երեք կիլոմետր ճանապարհ, հայտնաբերել ու վնասազերծել են 144 պայթյունավտանգ առարկա: [ՌԴ ՊՆ] 

Այսօր 11:44 - ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։

Այսօր 11:37 - Ադրբեջանական իշխանությունները մի կողմից նշում են, թե գերիների փոխանակումն իրականացվելու է դիերի փոխանակման գործընթացի ավարտից հետո, մյուս կողմից ինքնին դիերի փոխանակման գործընթացը ձգձգվում է՝ առանց պատճառաբանության։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը նպատակ ունի դիտավորությամբ հայ հասարակությունում ստեղծել անորոշության ու լարվածության մթնոլորտ, խաթարել հասարակության հոգեկան անձեռնմխելիությունը, հոգեկան տառապանքներ պատճառել մահացած զինծառայողների ու գերիների ընտանիքների անդամներին: [ՀՀ ՄԻՊ]

Այսօր 11:36 - Մարտական հերթապահության իրականացման նպատակով՝ նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում: Պետական սահմանի սահմանագծումը և սահմանազատումը տևական, համալիր գործընթացներն են, որոնք իրականացվում են պետությունների միջև ձևավորվող համատեղ միջգերատեսչական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի կողմից՝ միջպետական բանակցությունների ճանապարհով, որի արդյունքում կնքվում է համապատասխան միջազգային փաստաթուղթ: [ՀՀ ԱԳՆ]

Այսօր 11:10 - Նոյեմբերի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 132346 դեպք, որոնցից 105149-ն` առողջացած, 2090-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 24580 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 502607 թեստավորում: Երեկ կատարվել է 3656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1476 նոր դեպք: Ունենք 2094 առողջացած և 22 մահվան դեպք:

Այսօր 10:59 - Ստեփանակերտում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում են խաղաղ կյանքի վերսկսման աշխատանքները: Այս պահի դրությամբ 95-97 տոկոսով վերականգնվել են էլեկտրամատակարարումն ու գազամատակարարումը: Վերականգնվել է քաղաքային էլեկտրակայանի աշխատանքը: [ՌԴ ՊՆ]

Այսօր 10:09 - Լոս Անջելեսում տեղի ունեցավ 23-րդ ամենամյա Հեռուստամարաթոնը, որի կարգախոսն էր «Համախմբվածություն, ուժ, հավատ»: Հաշվի առնելով հայրենիքում ստեղծված դժվարին իրադրությունը և հարգելով հայրենիքի համար ընկած զինվորների հիշատակը՝ հեռուստամարաթոնն այս տարի տևել է 4 ժամ՝ ավանդական 12 ժամվա փոխարեն, սակայն ԱՄՆ հայ համայնքի համախմբվածության շնորհիվ հանգանակվեց 22.990.898 ԱՄՆ դոլար: [«Հայաստան» համահայկական հիմնադրամ]

Այսօր 09:49 - Նոյեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 02:49-ին, գրանցվել է 2.9 մագնիտուդով երկրաշարժ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղից 7 կմ հյուսիս՝ օջախի 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ 3 բալ ուժգնությամբ: [ԱԻՆ]

Այսօր 00:22 - Սահմանն անցնում է գրեթե հանքի միջով։ Ոսկու հանքի և, ընդհանրապես, տարածաշրջանի հետ կապված ռուսական կողմից նախապես ձեռնարկվել էին անվտանգային միջոցառումներ։ Պետական սահմանից հանքի եզրագծով ցանկապատվել էր, ճանապարհի վրա տեղադրվել էր նաև անցակետ։ Սա կատարվել է ռուսական կողմի ուժերով և իրենց անվտանգության խնդիրները լուծելու համար։ Այս հարցի լուծման համար, անվտանգության ապահովման համար, հայկական զինված ուժերը ընդգրկվածություն չեն ունեցել։ [ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյան]

Թեմայի այլ նորություններ