Օրվա ամփոփում․ նոյեմբերի 26-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    62%
    4 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օրվա ամփոփում․ նոյեմբերի 26-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով

Օրվա ամփոփում․ նոյեմբերի 26-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով

Ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն, հայկական ստորաբաժանումների Քարվաճառի շրջանից դուրս բերվելուց հետո, Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերի սահմանային հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման ու տեղակայման աշխատանքներ՝ հայկական, ռուսական և ադրբեջանական կողմերի մասնակցությամբ։ ՀՀ պետական սահմանն ամբողջ երկայնքով հսկվում է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների կողմից։ ՀՀ սահմաններից ներս ադրբեջանական բանակի զինվորներ չկան։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան] Այսօր 22:57

Ցանկանում եմ հույս հայտնել, որ Ֆրանսիայի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ռուսաստանի Դաշնության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների շարունակական ջանքերն իրենց նպաստը կբերեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերջնական լուծմանը: Միայն հարցի արդար կարգավորմամբ` Արցախի ճանաչմամբ եւ Արցախի հայկական բնակավայրերի վերադարձով է հնարավոր երկարաժամկետ եւ կայուն խաղաղության հաստատումը։ [Արարատ Միրզոյանը նամակ է հղել Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին՝ շնորհակալություն հայտնելով վերջինիս եւ Սենատի մյուս անդամներին «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձեւի ընդունման կապակցությամբ] Այսօր 21:11

Հայկական ստորաբաժանումները դուրս են բերվել Քարվաճառի շրջանից, որը, հայտարարության դրույթների համաձայն, անցել է Ադրեջանին, ինչի արդյունքում Արցախի հետ Հայաստանի նախկին սահմանի փոխարեն ձևավորվել է սահման՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Մինչև Հայաստանի և Ադրբեջանի միջև նշված հատվածում լիարժեք ու ճշգրիտ սահմանազատում իրականացնելը, ժամանակավորապես տեղադրվել էին դարպասներ՝ դեպի Քարվաճառ և հակառակ ուղղությամբ երթևեկությունը դադարեցնելու նպատակով։ Այսօր, Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ՝ հատուկ միջոցների (GPS) կիրառմամբ։ Սահմանազատման աշխատանքների մի մասն անցկացվում է Սոթքի հանքավայրի այն հատվածում, որը մտնում էր Արցախի Հանրապետության Քարվաճառի շրջանի մեջ։ Ճշգրիտ և լիարժեք սահմանազատումը չափազանց կարևոր է՝ սահմանի այս կամ այն հատվածի պատկանելության հետ կապված վեճերը կամ հնարավոր հետագա սադրանքները բացառելու նպատակով։ [ՀՀ ՊՆ] Այսօր 20:29

ԼՂ է ժամանել ՌԴ ԱԻՆ լրացուցիչ խմբավորում՝ բաղկացած Նոգինսկի և Տուլայի փրկարար ծառայությունների և «Լիդեր» կենտրոնի անդամներից: Նաև ժամանել են ԱԻՆ կենտրոնական ապարատի ներկայացուցիչները և Էներգետիկայի նախարարության մասնագետները։ Նրանք կտեղակայվեն Ստեփանակերտի հարևանությամբ՝ Իվանյան գյուղում։ [Այսօր 20:14]

Շփման գծի ողջ երկայնքով հրադադարը պահպանվում է: Ռուս խաղաղապահների օժանդակությամբ ամեն օր իրենց նախկին բնակավայրեր են վերադառնում Լեռնային Ղարաբաղի ավելի քան 2000 բնակիչներ, որոնք ռազմական գործողությունների պատճառով նախկինում լքել էին իրենց տները: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 17 հազար մարդ: Օրվա ընթացքում հայտնաբերվել է 87 պայթուցիկ առարկա, որոնք տեղափոխվել են հատուկ սարքավորված զինավարժարան ու ոչնչացվել: [ՌԴ ՊՆ] Այսօր 19:29

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Տիգրան Խաչատրյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից: Մեկ այլ հրամանագրով Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Վահան Քերոբյանը: [ՀՀ Կառավարություն] Այսօր 19:24

Խորհրդարանն արտահերթ նիստում մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ ռազմական դրությունը վերացնելու մասին ԱԺ որոշման նախագիծը՝ 36 կողմ, 56 դեմ և 2 ձեռնպահ ձայներով: Նախագծին դեմ քվեարկեց իշխող «Իմ քայլը» խմբակցությունը: Հայաստանում կշարունակի գործել սեպտեմբերի 27-ին հաստատված ռազմական դրությունը: [Այսօր 18:43]

ՈւԵՖԱ-ն ադրբեջանական «Քարաբախ» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովը ֆուտբոլային գործունեությունից ցմահ որակազրկել է: Նման որոշում ընդունել է ՈՒԵՖԱ-ի էթիկայի վերահսկիչ և կարգապահապան կոմիտեն: Բացի այդ ՈՒԵՖԱ-ն 100.000 եվրոյով է տուգանել «Քարաբախ» ֆուտբոլային ակումբին: [Այսօր 18:36]

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ գործող հայտարարությունում փոփոխություններ անելու և տարածաշրջանում ֆրանսիական խաղաղապահ ուժեր օգտագործելու Ֆրանսիայի Սենատի կոչերը ոչ միայն նպատակահարմար չեն, այլև աղետալի կլինեն խաղաղ կարգավորման գործընթացի համար: Համոզված եմ, որ գործող համաձայնագրի փոփոխությունները ոչ միայն խելամիտ չեն, այլև աղետալի կլինեն խաղաղ գործընթացի համար: Ռուսաստանի խաղաղապահ ուժերը թույլ են տալիս իրագործել ձեռք բերված զինադադարի պայմանները և կանխում են լայնամասշտաբ հումանիտար աղետը։ [ՌԴ պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սերգեյ Ժելեզնյակ] Այսօր 18:35

Այն տարբերակը, որ ներկայացված է քննարկման, անմիջապես ընդունելու և լրացուցիչ կարգավորումներ միաժամանակ չընդունելու պարագայում խնդիրներ է առաջացնելու՝ անվտանգային և պաշտպանական հարցերի մասով: Հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով ՊՆ-ը մշակել է համապատասխան իրավական ակտեր և ներկայացնելու է համապարփակ լուծումներ: Մոտեցումները և լուծումներն իրավական ակտերի տեսքով արդեն մշակված են, սակայն ՊՆ-ից դուրս դրանք չեն շրջանառվել և կարիք ունեն այլ նախարարություններում մասնագիտական շրջանակների քննարկման և կառավարության կողմից ընդունման: Առանց նշված լուծումները միաժամանակ ընդունելու՝ առաջարկում ենք նախագիծն այս տեսքով ընդունելուց ձեռնպահ մնալ։ [ՊՆ գլխավոր քարտուղարը ներկայացրեց ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ ՊՆ մասնագիտական մոտեցումը] Այսօր 18:29

Անձամբ ինձ եմ համարում ստեղծված իրավիճակի պատասխանատուն և այդ պատասխանատվությունը չեմ պատրաստվում որևէ այլ մեկի ուսերին դնել: Բայց մյուս կողմից՝ այս իրավիճակում պետական կառավարման համակարգի գործունեությունը, կառավարելիության, կայունության լիարժեք ապահովումը չափազանց կարևոր և ռազմավարական խնդիր է: Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել մարզպետներին, որ այս ընթացքում այդ ծանր գործառույթը ստանձնել են, իրականացնում են և շարունակելու են իրականացնել։ [Նիկոլ Փաշինյանը՝ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցության ընթացքում] Այսօր 18:09

Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարությունից հետո նոյեմբերի 10-ին երկու լիբանանահայ է անհետացել: Այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Լիբանանահայերի հետ, որոնք ենթադրաբար գնացել էին Շուշի՝ իրենց ունեցվածքը վերցնելու, կապ հաստատել չի հաջողվել, ավելի ուշ թուրք կամ ազերի անձինք պատասխանել են նրանց հեռախոսին, սկզբում հայտնել, որ կինը գերի է, հետո նշել, թե սպանված է: Լիբանանահայ տղամարդու վերաբերյալ տեղեկություններ չկան: [Այսօր 17:22]

Ինտերնետ տրամադրվում է այն հիմնարկներին, որոնք պետք է ապահովեն պետության նորմալ աշխատանքը։ Ոչ թե կառավորությանն է տրամադրված, այլ սոցիալական ապահովությանը․ առաջնահերթ իրենց ենք տրամադրում, որ կարողանան թոշակներ, աշխատավարձ վճարել, ֆինանսների նախարարությունն է ստանում։ Կարող են բոլորին ապահովել, բայց այդ ծավալը բնակչությանը տրամադրելով՝ իրենք ոչ մի բան չեն կարող անել, թույլ է կապը։ [«Ղ-Տելեկոմ» ընկերության փոխտնօրեն Մխիթար Միրզոյանը՝ Արցախում հեռահաղորդակցության խնդրի վերաբերյալ] Այսօր 16:50

ԱԳ նախարար Արա Այվազյանը և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հեռախոսազրույցով քննարկել են Արցախում ստեղծված մարդասիրական իրադրությունը և դրա հետևանքները տարածաշրջանի համար։ Անդրադարձ է կատարվել ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Այվազյանն այդ առնչությամբ ընդգծել է միջազգային կառույցների և նախևառաջ ՄԱԿ համապատասխան մարմինների՝ տեղում ներգրավվածության կարևորությունը։ [Այսօր 15:33]

Երկու օր առաջ Բելգիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի օրակարգում էր ԼՂ հակամարտության հարցը: Պատգամավորները քննարկել են մի քանի բանաձևերի առաջարկներ: Բանաձևերից մեկով առաջարկվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Արցախի Հանրապետության հետ, ինչպես Պաղեստինի և Թայվանի կառավարությունների հետ: Պատգամավորներից մի քանիսը շեշտել են  ԼՂ-ի  վերջանական կարգավիճակը սահմանելու կամ այն որպես անկախ պետություն ճանաչելու անհրաժեշտության հրատապությունը: [Այսօր 15:14]

 «Հայաստան» համահայկական հիմնադրամի 23-րդ հեռուստամարաթոնը կանցկացվի նոյեմբերի 26-ին՝ Գոհաբանության օրը, ժամը 16։00-20։00-ը արևմտյան ափի ժամանակով (Հայաստանից՝ նոյեմբերի 27-ին, Երևանի ժամանակով 04:00-08:00-ը): Հեռարձակումը հասանելի կլինի Armeniafund.org կամ HayastanAllArmenianFund հարթակներում: [Այսօր 14:35]

Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ՝ արդեն սկսվել են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները: Ռազմավարական նշանակություն ունեցող, Արարատի և Կոտայքի մարզերն իրար կապող միակ կարճ ճանապարհն ընդհանուր 18 կմ է, որից 10 կմ-ն Արարատի մարզի տարածքում է, 8-ը՝ Կոտայքի: Այս ճանապարհի հիմնանորոգումը կարևոր նշանակություն կունենա նաև զբոսաշրջության զարգացման համար: [Արարատի մարզպետարան] Այսօր 14:01

Կամփոփվի հիմնադրամի հաշվետվությունը, նաև կառավարությունը կհրապարակի, թե պատերազմական իրավիճակի ողջ ընթացքում թե՛ գործադիրը, թե՛ ԱԺ-ն որքան պարգևավճարներ են ստացել, նաև կհրապարակվի, թե հիմնադրամից կառավարություն որքան գումար է գնացել: Եվ եթե հարկ լինի, կհրապարակվի նաև, թե գործադիրում ու օրենսդիրում աշխատողներն իրենց աշխատավարձից որքան են ուղարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամ։ [Բաբկեն Թունյան] Այսօր 13:58

ՀՀ կառավարությունը դեմ է այս պահին ռազմական դրության ամբողջական վերացմանը: Ռազմական դրության մասին որոշումը կյանքի է կոչել և գործի է դրել ոչ միայն ռազմական, այլ նաև տնտեսական, առողջապահական և այլ իրավակարգավորումների մի ողջ համալիր, և այն պետք է վերացվի դրա որոշ դրույթների աստիճանաբար չեղարկման ձևով: [Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյան] Այսօր 13:30

Պետությունների և ժողովուրդների համաշխարհային ընտանիք լիիրավ մտնելու՝ արցախահայության տևական պայքարն ամրագրվեց Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի Սենատի ընդունված բանաձևով։ Խորապես մեր երախտագիտությունը հայտնելով ֆրանսիացի գործընկերներին, բանաձևի ընդունմանն աջակցած անձանց ու կազմակերպություններին՝ լիահույս ենք, որ այն իր տրամաբանական շարունակությունը կունենա և Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից ընդունվելուց հետո հետևողականորեն կարձագանքվի այլ պետությունների խորհրդարանների կողմից ևս։ [Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյան] Այսօր 13:16

Հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը: Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում, հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում: [Փոխվարչապետի մամուլի քարտուղար] Այսօր 12:58

Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում, դա պետք է ճիշտ գնահատենք, որովհետև անհամաչափ ուժերի դեմ էին մեր զինվորները հերոսաբար դիմադրում, հիմա ամբողջ մեր խնդիրն է անել հնարավորը, որպեսզի կայունանա իրավիճակը։ Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել։ Խնդիրը տեղափոխվում է դիվանագիտության դաշտ, մեր պարտքն է անել հնարավորը և արժանապատիվ լուծում գտնել։ [ԱԳ նախարար Արա Այվազյան] Այսօր 12:33

Ունենք վճարած կանխավճար միջազգային մի հավաքական գնումների պլատֆորմի, որից օգտվում են աշխարհի մոտ 180 երկրներ: Այսինքն՝ այդտեղ հավաքված են բոլոր արտադրողների այն պոտենցիալ պատվաստանյութերը, որոնք ունեն մեծ շանսեր ապագայում վերջնական գրանցում ստանալու: Այս պահի դրությամբ՝ մոտ 10 թեկնածուի մասին է խոսքը: Նրանցից որը կհաստատվի, մենք հնարավորություն կունենանք ձեռք բերելու: Պատվիրել ենք նախնական մեր բնակչության 10 տոկոսի չափով, այսինքն՝ 300 հազար բնակչի հաշվարկով (300 հազար բնակչի 600 հազար դոզա): [Արսեն Թորոսյանը՝ պատվաստանյութի ձեռքբերման մասին] Այսօր 12:14

Կառավարության այսօրվա նիստին գործադիրի որոշմամբ՝ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ: [Այսօր 11:52]

Ամենահրատապ խնդիրների լուծմանը զուգընթաց պետք է տեղի ունենա նաև կատարվածի պատճառների վերհանման, պարզաբանման և վերլուծության գործընթաց, և հայ հանրությունը պետք է ստանա հստակ պատասխաններ, թե ինչ է տեղի ունեցել և ինչու: Ժողովուրդը պետք է հասու լինի ճշմարտությանը և որոշումներ կայացնելու հնարավորություն ունենա: ՀՀ քաղաքացին պետք է վստահ լինի, որ ինքն է իրավիճակի իրական տերը, և այս զգացողության վրա պետք է կառուցի իր ապագան: Նաև ժողովուրդը պիտի որոշի, թե այդ ապագան  ում հետ պետք է կառուցի, և այդ ապագայի կառուցման գործում ով ինչպիսի դերակատարություն պիտի ունենա։ [Վարչապետը՝ կառավարության նիստի ընթացքում] Այսօր 11:45

Նոյեմբերի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 130870 դեպք, որոնցից 103055-ն` առողջացած, 2068-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25228 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 498951 թեստավորում: Երեկ կատարվել է 4383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1785 նոր դեպք: Ունենք 2142 առողջացած և 28 մահվան դեպք: [Այսօր 11:02]

«Ազնավուր» հիմնադրամի և վերջինիս գործընկերների միջոցով Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքվել է ավելի քան 35 տոննա մարդասիրական օգնություն՝ Հայաստան ուղարկելու համար: Օգնության մի մասը կուղարկվի նոյեմբերի 27-ին՝ Ֆրանսիայի կառավարության վարձակալած ինքնաթիռով՝ որպես Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարած մարդասիրական աջակցության մաս: Հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Ազնավուրը նույնպես կմեկնի Հայաստան՝ հիմնադրամի թիմի հետ կանոնակարգելու օգնության բաշխման գործընթացը: [«Ազնավուր» հիմնադրամ] Այսօր 10:43

Ստեփանակերտում վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, և կարգավորված են ճանապարհային շարժը, էլեկտրամատակարարումն ու ջրամատակարարումը: Խաղաղ բնակիչները շարունակում են վերադառնալ իրենց տներ: Խաղաղապահ կոնտինգենտի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են աջակցել տեղական ադմինիստրացիային Ստեփանակերտում ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման և սոցիալական ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքների հարցում: [ՌԴ ՊՆ] Այսօր 10:26

Զոհված զինծառայողների մարմինների որոնողական աշխատանքներ են իրականացվում Մարտունի, Մարտակերտ, Մատաղիս-Թալիշ ուղղություններում, իսկ հաջորդ ուղղությունը լինելու են Ֆիզուլին և Հադրութը։ ԿԽՄԿ-ն բանակցություններ է վարում, թույլտվություն ունենալու դեպքում կսկսենք որոնողական աշխատանքները։ [ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյան] Այսօր 09:19

Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի՝ Սենատի կողմից նոյեմբերի 25-ին Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևը, կարծում եմ նոր իրողությունների սկիզբ կհանդիսանա: [ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյան] Այսօր 00:21

Թեմայի այլ նորություններ