Օրվա ամփոփում․ նոյեմբերի 24-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օրվա ամփոփում․ նոյեմբերի 24-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով

Օրվա ամփոփում․ նոյեմբերի 24-ի աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով

 
Հարցն ԱԺ խորհրդի առջև բարձրացրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բաղկացած է 4 անդամից, որոնցից միայն մեկն է ներկայացվել «Իմ քայլը» խմբակցության կողմից, մյուսը ներկայացվել է «Լուսավոր Հայաստան»-ի կողմից, որը նաև նախագահում է հանձնաժողովը, երրորդը՝ ԲՀԿ-ի, չորրորդը՝ ԲԴԽ-ի կողմից։ Նույնիսկ տեսականորեն ենթադրենք՝ որևէ մեկը փորձել է քաղաքական գործընթաց սկսել, մինևույն է, մեծամասնություն չուներ այդ հանձնաժողովում որև քաղաքական ուժ։ [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյան]

Ռազմական դրությունը կոնկրետ խնդիրներ լուծելու համար է, և այդ կոնկրետ խնդիրներից տեղյակ են Զինված ուժերը։ Ռազմական դրության վերացնելու կամ չվերացնելու հարցն էլ կախված է ռազմաճակատի դրությունից։ Այդ հարցի պատասխանը ԶՈւ-երը պետք է տան։ Եթե ԶՈւ-երը գտնեն, որ այլևս ռազմական դրություն պահելու կարիք չկա, ուրեմն չկա։ [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյան]

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում այսօր ևս հանդիպում է ունեցել արցախյան պատերազմի ընթացքում գերեվարված, անհետ կորած զինվորականների և քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ: Վարչապետն անդրադարձել է զոհվածների դիերի, գերիների փոխանակման, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տարվող աշխատանքների ընթացքին: Կառավարության ղեկավարը լսել է ներկաներին և պատասխանել նրանց հարցերին: Անդրադարձ է կատարվել նաև ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեությանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգընի հետ: Պետքարտուղարի տեղակալ Բիգընը շնորհավորել է Արա Այվազյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել է, որ ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի: Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ կողմից ցուցաբերվելիք մարդասիրական օգնությունը և այն ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: [Պետքարտուղարության պաշտոնական կայք]

Ամանորի տոնական միջոցառումների համար նախատեսված 100 միլիոն դրամը Երևանի ավագանին նվիրաբերեց Ստեփանակերտին։ Միաձայն կողմ քվեարկեցին ու պահուստային ֆոնդից գումարը հատկացրեցին պատերազմից տուժած Արցախի մայրաքաղաքին՝ ամենահրատապ՝ կոմունալ տնտեսության խնդիրները լուծելու համար։ Գումարի հատկացումը չի նշանակում, թե տոնական միջոցառումները չեն լինելու՝ 100 միլիոնն ամանորի բյուջեի մի մասն է, բայց թե ինչպես Երևանում կնշվի 2021-ի գալուստը, քաղաքապետարանում դեռ չեն որոշել։ 

Ռուս խաղաղապահները շարունակում են իրականացնել իրենց առջև դրված պարտավորություններն ու խնդիրները։ Հյուսիսային և հարավային տարածքներում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն խաղաղապահ ստորաբաժանումներն իրականացնում են 23 դիտակետում։ Հրադադարի ռեժիմը պահպանվում է սահմանագծի ողջ երկայնքով, ռուս խաղաղապահների և տեղական իշխանությունների ջանքերով բնակչությունը վերադառնում է բնականոն կյանք։ [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով]

ՌԴ արտգործնախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Տիտովը հանդիպում է ունեցել ՌԴ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գայրի հետ, որի ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Կողմերն անդրադարձել են միջազգային օրակարգի արդիական հարցերին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին`այս տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ձեռք բերած պայմանավորվածության իրականացման ֆոնին: [ՌԴ ԱԳՆ]

Այսօր Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե բա հայկական կողմի զինծառայողների դիերի անարգանքի և գերեվարված անձանց նկատմամբ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին ադրբեջանական զինված ուժերին վերագրվող տեսանյութերի մեծ մասը կեղծ է և իրենք քրեական վարույթներ են սկսել, ու մեղավոր անձինք կենթարկվեն պատասխանատվության: Իսկ Հայաստանի ՄԻՊ-ը հայտարարում է, որ խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի վերաբերյալ տեսանյութերի մեծագույն մասն իրականություն է: Դրանք ապացույցի տեսքով հայաստանյան ու արցախյան կողմերն ամրագրել են. ներկայացրել ու շարունակում են ներկայացնել միջազգային մարմիններին՝ ըստ իրավասության: Հայաստանի ՄԻՊ-ը հայտարարում է նաև, որ այդ դաժանությունները, խոշտանգումներն ու անմարդկային վերաբերմունքը պատերազմական հանցագործություններ են: [ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյան]

 
Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին կքննարկի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձևը։ Ըստ Սենատի պաշտոնական կայքի, քննարկումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 19:30-ից: Բանաձևը ներկայացվել են սենատորներ Բրունո Ռետայուն, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը, Էլիան Ասսասսին և Գիյոմ Գոնտարը։

ԼՂ հարցով նոյեմբերի 9-ին ձեռք բերված համաձայնագրի կարևոր պայմանավորվածությունը տնտեսական, տրանսպորտային, ենթակառուցվածքային հաղորդակցության ապաշրջափակումը, շրջափակման դադարեցնում է, որը երկար տարիներ կիրառվել է Հայաստանի, ԼՂ-ի ու հարակից շրջանների հանդեպ: Դա մեծ հեռանկարների հնարավորություն է ստեղծում ինչպես այդ կարևոր ու բազմաչարչար տարածաշրջանի բոլոր բնակիչների ամենօրյա տնտեսական ու սոցիալական կյանքը կարգավորելու, այնպես էլ մի շարք ռազմավարական նախագծերի տեսանկյունից։ Այժմ, երբ արդեն վերացվել են քաղաքական խոչընդոտները, որպեսզի ընտրենք առավել հարմարավետ, առավել տնտեսող, առավել արդյունավետ երթուղիները, կարծում եմ, այս հեռանկարներն ակտիվորեն կիրականացվեն։ [ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրով]

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Մեսրոպ Մեսրոպյանի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին նշված է ԱԺ նախագահի արձանագրության մեջ։

Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին եւ 24-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, մանրամասն քննարկվել են Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության նոյեմբերի 21-ին Երեւան եւ Բաքու այցի արդյունքները, ինչպես նաեւ երեք երկրների ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների կատարման ընթացքը: Քննարկվել են ԼՂ շրջանում ռուս խաղաղապահների աշխատանքի մոդալությունները եւ բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու հետագա քայլերը:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿի աշխատանքին աջակցելու նպատակով 2 միլիոն եվրոյի չափով կամավոր ներդրում անելու առաջարկը։ Մոսկվան ամենօրյա աշխատանք է տանում տասնյակ միջազգային կազմակերպությունների և հատկապես ՄԱԿ-ի մասը կազմող կառույցների հետ։ [ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրով] 

Ազգային ժողովի խորհուրդը դռնփակ նիստում քննարկում է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու հարցը:

Պատերազմական գործողությունների ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ սահմանված կարգով ստացել են զենք-զինամթերք։ Հրադադարի հաստատումից հետո նրանցից շատերը վերադարձել են ռազմական գործողությունների անցկացման վայրերից, սակայն չեն հանձնել իրենց մոտ գտնվող զենք-զինամթերքը: Հորդորում ենք պատերազմական գործողությունների ընթացքում ստացած, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում տարբեր ճանապարհներով վերցված զենք-զինամթերքը կամովին հանձնել ռազմական ոստիկանություն։ [ՊՆ ռազմական ոստիկանություն]

Պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը։ 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը դռնփակ նիստ էր հրավիրել, որին ներկա էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Շուրջ երկու ժամ տևած դռնփակ հանդիպումից հետո խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը միայն հայտնեց, որ հանդիպմանը ներկա է եղել Արցախի նախագահը, քննարկել են ռազմագերիներին, փախստականներին և առհասարակ Արցախին վերաբերող հարցեր:

Ցանկացած այսպիսի իրավիճակում, երբ մեծ դժվարություններ կան, դրանք հաղթահարելու մեկ ճանապարհ կա՝ միասնությունը, միասին լինելը։ Իմ առաջարկությունը հենց դա է, որ իշխանությունը և ընդդիմությունը երկխոսեն, դրա համար կարող են գալ նախագահի մոտ։ Նախագահի ինստիտուտը հենց դրա համար է, նախագահը պետք է լինի այն մարդը, որը կաջակցի երկրի համար ամենակենսական և ամենակարևոր խնդիրների լուծմանը։ [Արմեն Սարգսյանը՝ Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում]

Հայաստանում ՌԴ դեսպանի խորհրդական Անդրեյ Շանինը խոստացել է Արցախում ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած զինծառայողների ծնողների ու հարազատների խնդրանքը փոխանցել ՌԴ կառավարությանը:

Անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով՝ ընդգրկելով Արցախի սահմանային բոլոր ուղղությունները։ Գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման ուղղությամբ շարունակվում են համալիր ջանքերը: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

Զինվորների ապահովագրության հիմնադրամին ուղղվող ամսական 1000 դրամները բավարար չեն շահառուների հատուցման համար: Այդ 1000 դրամները 3 հազար դարձնելու անհրաժեշտություն կա: Պետք է ապահովենք, որ զոհեր, անհայտ կորածներ, հաշմանդամ դարձած զինվորներ ունեցող ընտանիքները չմնան առանց ֆինանսական եկամտի: [Զինվորների ապահովագրության հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյան]

Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ 9 համայնքների դպրոցներ «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակում ստացել են դրամաշնորհ՝ անվտանգության ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում՝ ապաստարանների բարեկարգման, անվտանգության պատի կառուցման և այլ նպատակներով։ Դրամաշնորհի մրցույթին դիմած 13 դպրոցից 9-ը հաղթող է ճանաչվել։ [ԿԳՄՍ]

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ: Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը՝ հաշվի առնելով հակամարտության գոտում կրակի ամբողջական դադարեցման, ինչպես նաև ռազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը հումանիտար աջակցություն տրամադրելու ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած քայլերը: [ՌԴ ԱԳՆ] 

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Կարապետյանը իր լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել: Այս մասին ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Տիգրան Խաչատրյանը նախօրեին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: Նախարարը շարունակում է կատարել իր պարտականությունները մինչև համապատասխան որոշման ընդունումը։ [Էկոնոմիկայի նախարարության խոսնակ Աննա Օհանյան]

Զինվորների ապահովագրության հիմնադրամի «Դարձնենք մեկը երկու» նախաձեռնությունը դրական արձագանքների է արժանացել: Յուրաքանչյուր շաբաթ 40-50 նոր գործատու է միանում նախաձեռնությանը: Գործատուն հնարավորություն է ունենում իր աշխատակիցների կողմից պարտադիր վճար հանդիսացող ամսական 1000 դրամները բազմապատկել: Գործատուներ կան, որոնք որոշել են գումարը կրկնապատկել, ոմանք՝ քառապատկել: Գործատուներ կան, որոնք իրենց աշխատողներին են թողել ավելացված գումարի չափը ավելացնելու հարցը, այնուհետև գործատուները այն համաֆինանսավորում են։ [«Զինվորների ապահովագրության հիմնադրամի» գործադիր տնօրեն]

Հոգեհանգստի և հուղարկավորության արարողության համար նախատեսված տարածքում ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով, արմնկային, ոտնակային կամ սենսորային կառավարման ծորակներով, օճառով, դրա անհնարինության դեպքում՝ ձեռքերի ախտահանման համար առնվազն 70% սպիրտային հիմքով ախտահանիչ միջոցով․ սգո ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար սահմանվել են Covid-անվտանգության առանձին կանոններ։

«Զինվորների ապահովագրության հիմնադրամը» պատերազմից հետո արդեն 104 շահառուի տրամադրել է հատուցում: Նրանք սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով զոհվածների ընտանիքներն են: Նոյեմբերի 24-ին ևս նախատեսված է հիմնադրամի գործադիր հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կլինեն մի քանի տասնյակ նոր հատուցումներ: Ապագայի համար պլանավորվում է, որ յուրաքանչյուր շաբաթ հիմնադրամը կկատարի մի քանի տասնյակ հատուցում: [Հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյան]

Ավագանին հաստատեց որոշում, ըստ որի՝ Երևանի համայնքային սեփականության ծառերի էտումից եւ չորացած ծառերի հեռացումից առաջացած փայտանյութը՝ որպես ձմեռային վառելափայտ, անվճար կհատկացվի սոցիալապես անապահով ընտանիքներին։ Տրամադրման կարգը կհստակեցվի առաջիկա 10 օրերի ընթացքում, իսկ էտման գործընթացը կտեւի մինչեւ տարվա վերջ։

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի ընթացքում գերեվարված հայ ռազմագերիներից 3-ի՝ Արեգ Սարգսյանի, Նարեկ Ամիրջանյանի եւ Սամվել Ասատրյանի վերաբերյալ գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ։ Նրանց շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ գանգատում բարձրացվել են ինչպես ռազմագերիների, այնպես էլ նրանց ընտանիքների՝ անմարդկային, նվաստացուցիչ վերաբերմունքից եւ խոշտանգումից զերծ մնալու իրավունքների խախտումները։ Փաստաբաններն առայժմ անդրադարձ չեն կատարել կյանքի իրավունքին. լիահույս են, որ դրա դեմ ոտնձգություն լինել չի կարող:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 20-ի որոշմամբ Գաբրիել Բալայանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից։

Դավիթ Խաժակյանը նախագիծ կներկայացնի՝ ավագանուն առաջարկելով պահանջել վարչապետի հրաժարականը։ «Մենք՝ որպես Երևանի ավագանու անդամներ, պետք է դիրքորոշում արտահայտենք երկրում տեղի ունեցող իրավիճակներին, դիրքորոշում արտահայտենք այն իշխանությանը, վարչապետին, որը երկիրը, կարելի է ասել, վթարի ենթարկեց, և յուրաքանչյուրս մեր մասով կրենք մեր բաժին պատասխանատվությունը․ դրա համար մենք ունենք իրավական մեխանիզմներ, իսկ դրա համար ֆեյսբուքյան պատերը բավարար չեն»,- ասաց նա։

Երևանի ավագանին այսօր միաձայն ընդունեց որոշում՝ 2020թ․ բյուջեով ամանորյա միջոցառումների իրականացման նպատակով նախատեսված 100 միլիոն դրամն Արցախի մայրաքաղաքին տրամադրելու մասին: Նախատեսվում է այդ գումարն ուղղել Ստեփանակերտի թիրախավորման հետևանքով վնասված քաղաքացիական օբյեկտների և ենթակառուցվածքների վերականգնողական կապիտալ աշխատանքներին: Այլ հատկացումներ նույնպես նախատեսվում են:

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է ընդդիմադիր գործիչներ Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի և Աշոտ Ավագյանի վերաբերյալ դատարանի որոշումները, որոնցով մերժվեցին ԱԱԾ միջնորդությունները՝ նրանց կալանավորելու վերաբերյալ։ Իսկ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի վերաբերյալ որոշումը բողոքարկելու հարցը կքննարկվի այն ստանալուց հետո։

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին: Այս մասին ավագանու նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Նոյեմբերի 24-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 127522 դեպք, որոնցից 98944-ն` առողջացած, 2002-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26069 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 490370 թեստավորում: Երեկ կատարվել է 1977 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 813 նոր դեպք: Ունենք 3845 առողջացած և 26 մահվան դեպք:

Վերջին օրերին համացանցում բավականին լայն տարածում են գտել գերեվարված զինվորների և քաղաքացիական անձանց վերաբերյալ տեսանյութեր, որոնք ունեն անհայտ ծագում, և, ստացված տվյալների համաձայն, շատ դեպքերում որևէ կապ չունեն Արցախում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետ: Հաշվի առնելով նմանատիպ երևույթների առկայությունը՝ հորդորում ենք զերծ մնալ համացանցում նմանօրինակ տեսանյութերի տարածումից։ [ԱԱԾ]

ԿԽՄԿ-ն նախատեսում է լրացուցիչ 400-500 աշխատակից ուղարկել Լեռնային Ղարաբաղ։ Վերջին վեց շաբաթվա ընթացքում կոմիտեն արմատապես փոխել է ԼՂ-ում հումանիտար առաքելության բնույթը։ Պատերազմից առաջ տարածաշրջանում ԿԽՄԿ առաքելության բյուջեն կազմել է 10,96 մլն դոլար, իսկ 2021թ․ այդ թիվը կհասնի ավելի քան 49,31 մլն դոլարի։ [ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրեր]

Թեմայի այլ նորություններ