Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (24.12.2020)
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    19 կմ/ժ
  • Լոռի 7°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    84%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    88%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    37%
    4 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (24.12.2020)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (24.12.2020)

Ուզում եմ ասել, որ բարձր եմ գնահատում ձեր ծառայությունը, բարձր եմ գնահատում նաև ձեր քաղաքացիական դիրքորոշումները, և բարձր եմ գնահատում ճշմարտությունն ամեն ինչից վեր դասելու ձեր պատրաստակամությունը, որովհետև դա շատ կարևոր է: Մանավանդ այսպիսի իրավիճակներում երբեմն ճշմարտությունը շատ դառն է լինում, երբեմն ճշմարտությունը շատ վտանգավոր է լինում: Բայց ես կարծում եմ, որ բոլոր դեպքերում մենք պետք է ճշմարտության հետևից գնալու կամք ունենանք, վճռականություն ունենանք, բայց նաև, մյուս կողմից, այդ ճանապարհին լինենք հնարավորինս շրջահայաց, որպեսզի զուգահեռ մենք մեզ անդառնալի վնասներ չհասցնենք: [Վարչապետը հանդիպում է ունեցել Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների ներկայացուցիչների հետ]

Վարչապետի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերը շարունակում են անհնազանդության ակցիաները։ Ամիրյան փողոցը փակելիս ոստիկանները սկսեցին բերման ենթարկել նրանց։ Ոստիկանությունից հայտնեցին, որ Կառավարության շենքի հարակից տարածքից բերման են ենթարկվել 17 քաղաքացի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար (Ոստիկանի օրինական պահանջը չկատարելը):

Վարչապետի որոշմամբ՝ Արգիշտի Քյարամյանը նշանակվել է ՀՀ  քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: 

ՀՀ ՊՆ-ն պարզաբանել է վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողների աջակցության միջոցառման մանրամասները։ Միջոցառումից օգտվելու են այն զինծառայողները, որոնց  ստացած խեղումը կամ վնասվածքը կարող է հանգեցնել անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության, ինչի հետևանքով կարող են ճանաչվել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառա­­յող­ների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքով շահառու՝ սահմանված վնասվածքներից որևէ մեկի հետևանքով։

Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ։

Հ.Պ.-ն, 2006թ. «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպությանը» անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասը, ՀԿ նախագահ, իսկ այնուհետև Իսրայելում ՀՀ դեսպան Ա.Ս-ի օժանդակությամբ դարձրել է ՀԿ-ի սեփականությունը։ Այնուհետև 201.000.000 ՀՀ դրամ գնահատված արժեքով շենքը և հողամասը՝ որպես ավանդ ներդրել են նշված ՀԿ խորհրդի որոշմամբ հիմնադրված ՍՊԸ կապիտալում։

Դեկտեմբերի 24-ին Հանրապետության hրապարակում ընթացող հանրահավաքի ընթացքում հնչել են իշխանությունը բռությամբ զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչեր: Այդ կոչերը հնչեցրած անձը՝ Ս.Կ.-ն, բերման է ենթարկվել: Հարուցվել է քրեական գործ, նշված անձը ձերբակալվել է արգելված հանցավոր արարքն առերևույթ կատարելու մեջ ծագած կասկածի հիման վրա: [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը աշխատանքային այցով Մոսկվայում է։ Այցի գլխավոր նպատակն է ադրբեջանական կողմում գտնվող մեր գերիների վերադարձին նպաստելը։ Այցի ու հանդիպումների մանրամասները չեն հրապարակվելու։

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պահանջում է լրացուցիչ բանակցություններ: Մենք իհարկե ակնկալում ենք ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում ներգրավված մյուս պետությունների ջանքերի ավելացում։ [ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո]

Ռուս խաղաղապահները վերահսկողություն են հաստատել ԼՂ ողջ տարածքում, նրանց գործողությունները կանխել են մարդասիրական աղետը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը։ Նա նշել է, որ նրանք զբաղված են նաև ականազերծման և մարդասիրական խնդիրներով։

Կառավարության շենքի մոտ հավաքված «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությանը միացած 69 ցուցարար բերվել է ոստիկանություն: Եթե Տիգրան Աբրահամյանը, Իգոր Խաչատուրովն ու Զինավոր Մեղրյանը եղել են ակցիայի մասնակից, ապա նրանք բերվել են ոստիկանություն վարչական իրավախախտում կատարելու համար: Այդ դեպքում անձը չի ձերբակալվում: [ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյան] 

Երկու բնակավայր ունենք, որոնց հետ կապված՝ կարող են ծագել որոշակի հարցեր: Մեկը՝ Որոտան համայնքի, մյուսը՝ Շուռնուխ բնակավայրի մասին է, որտեղ կան սահմանային որոշակի հարցեր, որոնց շուրջ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այդ հարցերը կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել, բայց ուզում եմ հավաստիացնել, որ եթե մեր քաղաքացիների շահերի տեսանկյունից որոշակի հարցեր կառաջանան, Կառավարությունը լիարժեքորեն, համարժեք փոխհատուցումներով հանդես կգա։ [Նիկոլ Փաշինյան]

Երևան քաղաքի Մամիկոնյանց և Արամ Խաչատրյան փողոցներին հարակից տարածքները ճանաչվեցին հանրային գերակա շահ՝ նշված փողոցներն իրար միացնող ճանապարհահատված կառուցելու համար: Զուգահեռ տրանսպորտային հաղորդակցուղով հնարավորինս կթեթևացվի Կոմիտասի պողոտայի երթևեկությունը, ինչպես նաև կբարելավվեն թաղամասի տարհանման ելքերը:

Կառավարությունը հաստատեց Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների ամանորյա աջակցության միջոցառումը։ Շահառու են 2015թ․ հունվարի 1-ին կամ դրանից հետո ծնված, 2020թ․ դեկտեմբերի 23-ի դրությամբ Արցախում հաշվառված երեխաները։ Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ յուրաքանչյուր երեխայի համար 20000 դրամի չափով։

Ֆիզուլու և Ջաբրայիլի հատվածներում հայտնաբերվել է ևս 8 զինծառայողի աճյուն: Այսօր որոնողափրկարարական խմբերի աշխատանքները շարունակվում են Ջաբրայիլի, Զանգելանի՝ մասնավորապես Կովսականի ուղղություններով, ինչպես նաև Շուշիի հատվածում: [ԱՀ ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյան] 

Դեկտեմբերի 24-ին հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 156142 դեպք, որոնցից 136766-ն` առողջացած, 2714-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15999 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 575910 թեստավորում: Երեկ կատարվել է 2743 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 702 նոր դեպք: Ունենք 1128 առողջացած և 23 մահվան դեպք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարո Ավանեսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ:

Թեմայի այլ նորություններ