Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (20.02.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (20.02.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (20.02.2021)

 

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճնշման նպատակով Ադրբեջանի կողմից հրահրվեց և կիրառվեց բռնի ուժ Արցախից հարյուրավոր կիլոմետրեր հեռու՝ Կիրովաբադում, Սումգայիթում, Բաքվում և այլ քաղաքներում։ Այդ քաղաքականությունը նոր թափ ստացավ Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմների ժամանակ, որոնք ուղեկցվեցին զանգվածային ոճրագործություններով, Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված շրջանների լիակատար հայաթափմամբ: 33 տարի առաջ մեկնարկած իրադարձությունները, իրենց բոլոր ձեռքբերումներով և զրկանքներով, դարձան հայ ժողովրդի վերածննդի շարժում՝ ընդգծելով համազգային միասնականությունը, սեփական հայրենիքում  անվտանգ,  ազատ և արժանապատիվ ապրելու ու արարելու ձգտումը։ [ՀՀ ԱԳՆ]

«ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը ձերբակալվել է անձի կամ անձանց խմբի նկատմամբ սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ կամ այլ հանգամանքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչեր անելու, նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու կասկածանքով։

Եղանակների անբարենպաստ պայմանների պատճառով արդեն 5-րդ օրն է՝ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում դադարեցված են զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները, քանի որ տեղացած առատ ձյան և մառախուղի պատճառով այս օրերին որոնումներն արդյունք չեն տալիս: ԱԻՊԾ-ն իրազեկում է, որ փրկարար ջոկատները որոնողական աշխատանքները կվերսկսեն հաջորդ շաբաթվանից:

33 տարի անց այսօր մենք վերստին վերածնվելու կարիքն ունենք: Եթե այն օրերի վերածնունդը մեզ տարավ դեպի ազատ ապրելու իրավունքի վերահաստատում, այս օրերի վերածնունդը մեզ պետք է տանի դեպի ամուր, 21-րդ դարում մրցողունակ և ժամանակի հետ համընթաց քայլող պետության կառուցում: Խորն է մեր ցավը, անբուժելի են մեր վերքերը: Սակայն մեր սուրբ նահատակների հիշատակը և նրանց գործը պահանջում են, որ ողջ կարողությամբ լծվենք մեր ապագայի կառուցմանը, Արցախի վերածնունդը ապահովելուն: [Նիկոլ Փաշինյան]

ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ Նարեկ Մալյանը բերման է ենթարկվել։ 

ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Ա.Ս-ն ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է գործընկերոջը՝ Կ.Բ-ին, վարորդին՝ Մ.Ա-ին, Ա.Ս-ին և իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց, պլանավորել է կատարել հանցանքներ: Ֆեյսբուք սոցցանցում ստեղծել են «Gagik Soghomonyan» կեղծ էջ, ապա ապահովել են էջի հասանելիությունը խմբի անդամների համար՝ պլանավորելով խմբի որևէ անդամի հնարավոր բացահայտման դեպքում խմբի մյուս անդամների՝ կեղծ էջով պարբերաբար հրապարակումներ կատարելու և այդ կերպ խմբի մյուս անդամների այլուրեքությունն ապահովելու հանգամանքը:[ՀՀ ԱԱԾ]

Ղարաբաղյան շարժումը պայքար էր հանուն պատմական արդարության, ազգային ինքնության և արժանապատվության պահպանման։ Արցախահայության խաղաղ և օրինական կամարտահայտմանն ի պատասխան՝ Ադրբեջանը փորձեց բռնության միջոցով ահաբեկել մեր ժողովրդին: Արցախահայությունը, սակայն, միավորվեց և կարողացավ պաշտպանել իր պատմական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը և կերտել անկախ պետականություն՝ Արցախի Հանրապետությունը։ Չնայած արհավիրքներին՝ Արցախը կանգուն է։ Կեցցե՛ ազատ և անկախ Արցախը։ [ԱՀ ԱԳՆ]

Փետրվարի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 170234 դեպք, որոնցից 161903-ն` առողջացած, 3159-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 4373 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 700797 թեստավորում: Երեկ կատարվել է 3509 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 223 նոր դեպք: Ունենք 113 առողջացած և 1 մահվան դեպք:

Կարեն Բեքարյանը ձերբակալվել է բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելու, իսկ Արա Սաղաթելյանը՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելու՝ Քրօրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։ Ձերբակալվել է նաև Մհեր Ավագյանը, որը կասկածվում է ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու հոդվածով նախատեսված արարք կատարելու մեջ։ [Պաշտպան Միքայել Շխիմյան]

1988թ․ փետրվարի 20-ը հայ ժողովրդի տարեգրության մեջ է մտել որպես ազգային ոգու վերազարթոնքի, կուռ միասնականության ու անկոտրում կամքի խորհրդանիշ։ Այդ օրից անցել է 33 տարի․ արցախահայությունն ապրում է իր պատմության ամենաբարդ շրջափուլերից մեկը։ Եվ հանուն մեր նահատակների, մեր երազանքների ու սերունդների՝ Արցախը կհառնի փլատակներից ու կշարունակի իր հավերժական ընթացքը: Մենք պարտավո՛ր ենք շարունակել Արցախյան շարժման արժեքաբանական պայքարը և լինել ավելի ուժեղ, ավելի զարգացած, միաբան՝ վճռականորեն պաշտպանելով մեր իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժեքները: Սա է հայ ժողովրդի հարատևման ճանապարհը: [ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյան]

Թեմայի այլ նորություններ