Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (18.02.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    20 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (18.02.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (18.02.2021)

Տարոն Մարգարյանին, Արման Սահակյանին և այլ նախկին պաշտոնյաների մեղադրանք է առաջադրվել։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Տարոն Մարգարյանը 2011թ. սեպտեմբերից մինչև 2014թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: 2011թ. Երևան քաղաքի Աճառյան փողոցում գտնվող ՊՈԱԿ-ի պետական սեփականություն հանդիսացող շենք-շինությունների զբաղեցրած 13.172 քմ հողատարածքից անհիմն նվազեցվել է 3693,12 քմ. մակերեսով հողատարածք, որից 3569,8 քմ. մակերեսով հողատարածքը Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված աճուրդի արդյունքներով շուկայականից էականորեն ցածր արժեքով, միջնորդավորված եղանակով, օտարվել է վերջինիս սանիկին և նույն ՊՈԱԿ-ի տնօրենի ամուսնուն: [ՔԿ]


Ի պատասխան տարբեր լրատվամիջոցներում տարածվող «Լիսագոր գյուղի հատվածում հերթապահող զինվորներն անմարդկային պայմաններում են մնում. ահազանգում է զինծառայողի մայրը» վերտառությամբ հոդվածի՝ ԱՀ ՊՆ-ն իրազեկում է, որ նշված հատվածում, իրոք, ուժեղ քամու հետևանքով առաջացել են որոշակի խնդիրներ, որից հետո անձնակազմը անմիջապես պատսպարվել է ժամանակավոր կացարաններում: Ներկա պահին համապատասխան քայլեր են ձեռնարկվում զինծառայողների կենցաղային պայմանները լիարժեք կերպով ապահովելու ուղղությամբ։[ԱՀ ՊԲ]


Կորոնավիրուսի դեմ պատվաստումը լինելու է անվճար, կրելու է կամավոր բնույթ։ Փոքր թվով պատվաստումներ արդեն իսկ արվել են։ Առաջիկայում Հայաստան կներմուծվի պատվաստանյութի ավելի մեծ խմբաքանակ։ Ռիսկային խմբից դուրս մարդկանց պատվաստումը կլինի վճարովի։ [Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան] 


Սյունիքի մարզի Ագարակի համայնքապետարանում համայնքին պատանող հողատարածքների վարձակալության և ենթավարձակալության հանձնման գործընթացներում թույլ տրված առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Մեղրի խոշորացված համայնքի ղեկավարին։ [Գլխավոր դատախազություն]


Վերականգնում ենք ազատությունից զրկված անձանց և՛ կարճատև, և՛ երկարատև տեսակցությունների հնարավորությունը։ Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում։ Տեսակցությունները սահմանափակվել էին համավարակի ռիսկով պայմանավորված։ [Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան]


Սյունիքի մարզի սահմանամերձ Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրում բնակելի թաղամաս կկառուցվի։ Որոշումն ընդունվեց կառավարության նիստում։


ՀՀ տնտեսությունը հետճգնաժամային վերականգնման առաջին նշաններն է ցուցադրում: Փետրվարի առաջին 15 օրերի տվյալներով ՀՀ-ում ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով արձանագրվել է 604 հազար գործարքով ավելի, քան նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերին: Իսկ ապրանքաշրջանառությունը նախորդ տարվա փետրվարի առաջին 15 օրերի համեմատ աճել է 12 տոկոսով կամ շուրջ 31,4 մլրդ դրամով: [Նիկոլ Փաշինյան]


Փետրվարի 18-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 169820 դեպք, որոնցից 161577-ն` առողջացած, 3156-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 4293 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 694357 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3211 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 223 նոր դեպք (6.9%): Ունենք 101 առողջացած և 1 մահվան դեպք: [ՀՀ ԱՆ]


Վրաստանի վարչապետ Գեորգիի Գախարիան հրաժարականի դիմում է ներկայացնել։ Նա որոշումը կայացրել է երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի ֆոնին։


Արա Այվազյանը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ և ՌԴ միջև դաշնակցային համագործակցության բարձր մակարդակը։ Մտքեր են փոխանակվել նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթների կյանքի կոչման շուրջ: Նախարար Այվազյանը շեշտել է ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց հայրենադարձման կարևորությունը՝ նշելով, որ խնդրի արհեստական ձգձգումն Ադրբեջանի կողմից լուրջ խոչընդոտներ է ստեղծում եռակողմ հայտարարությունների կենսագործման ճանապարհին։ [ՀՀ ԱԳՆ]

Թեմայի այլ նորություններ