Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (17.02.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    21%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    24 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    21%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    15 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26274
  • Դոլար = 388.09

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (17.02.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (17.02.2021)

Այսօր 19:04 - Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցե Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի իրականացման ընթացքը: Մասնավորապես, ընդգծվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը: Հայկական կողմը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում համատեղ հայտարարության տվյալ կետի պահանջները: Քննարկվել են նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգի հարցերը և դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման ուղիները: [ՀՀ կառավարություն]

Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է գերիների հարազատների հետ: Նա ծնողներին տեղեկացվել է, որ աշխատանքներ են տարվում տարբեր գերատեսչությունների կողմից և տարբեր ատյաններում: Թեման գերզգայուն է, նաև՝ լրատվական դաշտում գերիների հետ կապված ցանկացած տեղեկություն կարող է հակառակորդի կողմից մեր դեմ օգտագործվել: Թույլ տվեք հանդիպումը որևէ կերպ չմեկնաբանել, պարզապես ասեմ, որ ծնողներն այսօր տեղյակ եղան, թե որ փուլում է գործընթացը։ [ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյան]


Մեր պետական լեզուն եղել է և մնում է հայերենը, նախագծում պետական լեզվի մասին որևէ խոսք չկա։ Հանրության մեջ հաճախ այնպիսի շփոթություններ են առաջանում պետական և պաշտոնական հասկացությունների միջև։ Պետական երկրորդ լեզու ունենալու համար պետք է հանրաքվե անցկացնել, որն իհարկե, հատկապես պատերազմից հետո նման մտքեր չէին կարող լինել, դրանից առաջ էլ չկար: Իսկ պաշտոնական լեզուն հասարակության գրական և գիտական պահանջներին ծառայող լեզուն է: Եվ եթե նախագիծն արժանանա պատգամավորների թվի մեծամասնության հավանությանը՝ պաշտոնական լեզուները լինելու են հայերենն ու ռուսերենը։ [Արցախի ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյան] 


Արցախը հայերեն է և ապրելու է հայերեն։ Պաշտոնական լեզվի փոփոխությունը չունի որևէ հիմնավորում և անհրաժեշտություն։ Արցախում ապրող հայերը, ինչպես նաև Հայաստանում ապրող հայերը, շփվում են օտար լեզուներով ըստ ցանկության և անհրաժեշտության, այդ թվում` պաշտոնյաները։ Պաշտոնական լեզվի հիմքը այդ պետությունում ապրող մարդկանց ազգությունն է։ Եվ Արցախում, որպես աշխարհի ամենամիատարր պետություններից մեկում, քննարկել լեզվի հարց, դա նույնն է, որ քննարկել արցախցիների հայ լինելը։ Մեր տասնամյակների ապիկարությունը պետք չէ ամրագրել օրենքով՝ թույլ չտալով սերունդներին ուղղել մեր սխալները։[Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյան]


Եթե նախկինում արգելել էինք 2285 ապրանքատեսակի ներմուծում, փոփոխությամբ ներառել ենք ավելի շատ ապրանքատեսակներ: Որոշ ապրանքատեսակների մասով բացառություն է արվել, քանի որ դրանք որպես հումք կիրառվում են տեղական արտադրության մեջ: Պետությունը նաև ցանկություն ունի արգելքի ժամկետը ևս 6 ամսով երկարաձգել: [ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար]


Պնդում եմ, որ օրինագիծը նախատեսում է պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ ռուսերենին և ոչ թե պետական, որի մասին շրջանառվում է որոշ լրատվամիջոցներում: Ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու օրինագծի նախաձեռնությունը հատկապես պայմանավորված է Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայությամբ, ինչն անհրաժեշտություն է դարձնում  խաղաղապահների և Ռուսաստանի հետ հաղորդակցային խնդիրներին իրավական լուծում տալը: [ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունց]


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի: Նա խորհրդակցություն է անցկացնում Շիրակի մարզպետարանում: Այցի շրջանակներում վարչապետը փակ հանդիպում է ունենալու Ադրբեջանում պահվող գերիների հարազատների հետ: 


Պետական դավաճանության ենթադրյալ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել անցած տարվա դեկտեմբերի 10-ին Արցախում գործող ՀԿ-ների կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման հիման վրա։ Ներկայացվել են տեղեկություններ 2020թ․ պատերազմի ընթացքում ԱՀ մի խումբ քաղաքացիների (քննությամբ դեռևս չպարզված)՝ հակառակորդի ԶՈՒ-ին թշնամական գործունեություն իրականացնելու համար օգնություն ցույց տալու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ։ [ԱՀ ՔԿ]


Փետրվարի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 169597 դեպք, որոնցից 161476-ն` առողջացած, 3155-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 4173 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 691146 թեստավորում: Երեկ կատարվել է 3431 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 206 նոր դեպք: Ունենք 128 առողջացած և 5 մահվան դեպք:


ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը շարունակել խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը ՄԽ համանախագահության հովանու ներքո՝ որպես ԼՂ հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափի: Այվազյանն ընդգծել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց անհապաղ վերադարձի հրամայականը՝ շեշտելով այդ հարցում Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճի անընդունելիությունը: [ՀՀ ԱԳՆ]


Արցախի ԱԺ պատգամավորներն առաջարկում են ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ: ԱՀ ԱԺ կայքում «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ է տեղադրվել, ըստ որի՝ պաշտոնական լեզվի կարգավիճակ կարող են ունենալ գրական հայերենն ու ռուսերենը:


Փետրվարի 17-ին՝ տեղական ժամանակով ժամը 07։26-ին, գրանցվել է Երևան քաղաքից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում): Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Երևան և Արտաշատ քաղաքներում՝ 2 բալ ուժգնությամբ: [ԱԻՆ]

Թեմայի այլ նորություններ