Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (16.03.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    6 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (16.03.2021)

 Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (16.03.2021)

Որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի թշնամու վերահսկողության տակ անցած հարավ-արևելյան թևից հայտնաբերել և տարհանել են ևս 3 զոհված զինծառայողի աճյուն: Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունում աշխատանքներն արդյունք չեն տվել:Որոնումները կշարունակվեն վաղը՝ Հադրութի շրջանում: [ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայություն]

Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը նմանատիպ գործերով իրականացվող քրեական վարույթի վավերականության (validity) առնչությամբ որևէ դիրքորոշում չի հայտնում և նման որոշումները հիմնված են Ինտերպոլի կանոնադրությամբ և կանոններով նախատեսված պահանջների վրա միայն և դրանց միակ հետևանքը կայանում է նրանում, որ անձի վերաբերյալ միջազգային ոստիկանական համագործակցություն իրականացնելու վերաբերյալ ներկայացված հարցումը չի կարող շրջանառության մեջ դրվել Ինտերպոլի ուղիներով: [Գլխավոր դատախազություն]

«Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային և տեխնիկական անձնակազմի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ներկա պահին օդանավի թռիչքը դարձնում են անհնարին: Ընկերությունը, որպես օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված բոլոր հարցերով պատասխանատու, իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ թերությունները վերացնելու ուղղությամբ։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ ՀՀ ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ, գործադրում է բոլոր ջանքերն օդանավը Հայաստան վերադարձնելու համար: [Քաղաքացիական ավիացիայի կոմիտե]

Արմեն Սարգսյանը այսօր հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանի և կուսակցության խոսնակ Ռշտուն Մարտիրոսյանի հետ։ Նարինե Դիլբարյանը ներկայացրել է, որ «ժառանգությունը» ճգնաժամի հանգուցալուծման համար կարևորում է մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն արհեստավարժների անցումային կառավարության ձևավորումը և սահմանադրական փոփոխությունների, նոր ընտրական օրենսգրքի ընդունման խնդիրները, ինչպես նաև ընդգծել է նախագահի ինստիտուտի դերը՝ որպես փոխըմբռնման ու երկխոսության հարթակ: [ՀՀ նախագահի աշխատակազմ]

27 տարեկան Հայաստանի այն քաղաքացիները, որոնք չեն ծառայել զինված ուժերում և որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, առաջիկայում հնարավոր է համաներվեն` հնարավորություն ստանալով հայրենիք վերադառնալ: Մեկ տարի ժամանակ տրամադրելու ենք, որ գան Հայաստան` առանց որևէ նախապայմանի ու քրեական հետապնդումից ազատվեն: Մեկ տարի հետո կվերադառնանք խստացումների նախաձեռնությանը։ Արդարադատության նախարարության կողմից կոմիտեի նիստին է ուղարկվել փոփոխությունների փաթեթը, այժմ ակնկալվում է Կառավարության դրական եզրակացությունը, ապա նախագծերը կքննարկվեն խորհրդարանում: [ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան]

Առաջին նախագահը երևի շարժվում է այն դրդապատճառով, որ հայտնի ուժերի պահանջով ինքը հրաժարական տվեց, իսկ այսօր հայտնի ուժերի դերում և հանրային ընկալման մեջ Նիկոլ Փաշինյանը ունի առաջնային մանդատ և դրանից ելնելով՝ առաջարկում է արտահերթ ընտրությունների միջոցով լուծել իշխանությունների խնդիրը, Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ ես տեսնում եմ, որ նախագահը միացավ ընդդիմադիր 17 ուժերին։ [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյան]
 

Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ «Հայփոստը» ստացել է Էլեկտրոնային փող թողարկելու և սպասարկելու թույլտվություն: Այժմ նախատեսվում է բոլոր փոստային բաժանմունքներում կենսաթոշակների վճարումներն իրականացնել նաև անկանխիկ եղանակով՝ էլեկտրոնային դրամապանակով: Ծառայությունից օգտվելու համար կենսաթոշակառուն պարզապես պետք է անձը հաստատող փաստաթղթով (անձնագիր/ID քարտ) մոտենա «Հայփոստ»-ի`իր հասցեն սպասարկող փոստային բաժանմունք:

Ոստիկանությունը նույնպես մտահոգված է ընդդիմության կողմից Բաղրամյան պողոտայի փակ լինելու հանգամանքով: Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը: Նա նշեց, որ նման միջոցառումները ոտնահարում են այլ քաղաքացիների իրավունքները, մասնավորապես նրանց ազատ տեղաշարժման իրավունքը: Ֆիդանյանն ասաց, որ Բաղրամյան պողոտայի փակ լինելով՝ գերծանրաբեռնված է այլ փողոցների երթևեկությունը: Նրա խոսքով՝ Ոստիկանությունը փորձում է երկխոսության միջոցով լուծումները գտնել։ 

Բարեփոխումների մեկնարկը, կարելի է ասել, տրվել է: Նախարարի գլխավորությամբ իրականացվող աշխատանքները, կարծում եմ, կարճ ժամանակահատվածում պետք է ավարտվեն, և գլխավոր նպատակը ավելի բարձր պաշտպանունակությամբ օժտված, ավելի պրոֆեսիոնալ բանակի ստեղծումն է: Բացերը պետք է լրացվեն անձնակազմի հետ շփումների և ստորին օղակներում ծառայող զինվորականների կողմից խնդիրները ներկայացնելու միջոցով և դրանց առաջնահերթության կարգ տալու շնորհիվ պետք է հասնենք նրան, որ այդ բարեփոխումներով զբաղվող կառույցը իրավիճակին լիարժեք տիրապետի և ունենա այն հստակ ուղեգիծը, ինչով պետք է շարժվի առաջ։

«Բոինգ» օդանավի վերաբերյալ քրգործ է հարուցվել «Քրեական օրենսգրքի» 221-րդ հոդվածով՝ օդանավի զավթումը, հիմա աշխատանքներ են տարվում, որ օդանավը վերադարձվի։ Այս մասին ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը։ Ճշտող հարցին, թե իրանական կողմի հետ հստակ պայմանավորվածություն կա՞, որ պետք է օդանավը վերադարձվի, Հարությունյանը նշեց՝ այո, կարծում է՝ տեխնիկական խնդիրներ կան:

Արա Այվազյանը ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդրին: Այվազյանը նշել է, որ զինադադարից 4 ամիս անց էլ Ադրբեջանը շարունակում է տառապանքներ պատճառել հարյուրավոր մարդկանց և նրանց ընտանիքներին: Նա ընդգծել է, որ չպետք է լինեն պատրանքներ, որ զանգվածային վայրագություններով ուղեկցվող ուժի կիրառումը, ներառյալ էթնիկ զտումներն ու ռազմական հանցագործությունները, կարող է նպաստել հակամարտությունների կարգավորմանը։ [ԱԳՆ մամուլի խոսնակ]

Հայաստանը ԼՂ հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին։ Արցախի խաղաղ բնակավայրերի, այդ թվում՝ Հադրութի շրջանի ավերման, հայ բնակչության ոչնչացման և դրանց փոխարեն ադրբեջանական բնակավայրերի ստեղծման հիման վրա կառուցված խաղաղությունը չի կարող լինել հաստատուն և տևական։ Մենք շարունակելու ենք մեր պայքարն արդար և արժանապատիվ խաղաղության համար՝ սերտորեն համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ։ [ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյան]

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողվի նիստում «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանը հետաքրքրվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանից՝ արդյոք ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ մահափորձի դեպքը բացահայտվա՞ծ է, հայտնի՞ են կատարողները և պատվիրատուները: Հարությունյանն ասաց, որ քրգործի շրջանակում նախաքննություն է ընթանում, և դժվար է պատասխանել այդ հարցերին: Նրա խոսքով՝ նախաքննության ավարտով է պայմանավորված պատասխանը թե՛ պատվիրատուների, թե՛ կատարողների առումով։ 

Երևանի ավագանու այսօրվա նիստը մեկնարկեց «Իմ քայլը» դաշինքից ավագանու անդամ Արփենիկ Մարությանի՝ ավագանու մանդատը վայր դնելու մասին տեղեկատվությամբ: Հայկ Մարությանը հայտնեց, որ նրա մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական՝ հաջորդ թեկնածու Արման Բաբաջանյանին:

Մարտի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 179287 դեպք, որոնցից 166702-ն` առողջացած, 3277-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 8469 պացիենտ: Երեկ կատարվել է 3242 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 585 նոր դեպք: Ունենք 292 առողջացած և 12 մահվան դեպք:

Թեմայի այլ նորություններ