Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (15.12.2020)
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 5°C
    89%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    80%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (15.12.2020)

 Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (15.12.2020)

Հարկ եմ համարում հանրայնացնել ադրբեջանցի երկու դիվերսանտների՝ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի, արտահանձնման որոշման շարժառիթները: Այն ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների հետ համակողմանի քննարկման արդյունքում նրանց համաձայնությունն ստանալուց հետո: Պատասխանատու այս որոշումը նպաստել է ոչ միայն գերիների առաջին խմբի վերադարձին, այլ նաև կերաշխավորի հաջորդ խմբերին հայրենիք վերադարձնելը: Խորին երախտագիտությունս եմ հայտնում Սմբատ Ցականյանի ծնողներին՝ Մեխակ և Կարինե Ցականյաններին, ցուցաբերած պատասխանատվության և քաղաքացիական բարձր գիտակցության համար: [Արայիկ Հարությունյան]

Այսօր լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը ՀՔԾ է փոխանցել ձայնագրություն, որն ապացուցում է, թե վարչապետը դադարեցրել է բանակի համալրումը: ՀՔԾ-ն տարածվող լուրը համարում է ապատեղեկատվություն և ընդգծում՝ քննվող գործի շրջանակում ոչ միայն Մովսես Հակոբյանից, այլև որևէ այլ քաղաքացուց նման տեղեկությունը հաստատող ձայնագրություն չի ներկայացվել: [ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյան]

ՄԻԵԴ-ում հայ գերիների վերաբերյալ փաստաբանների կողմից ներկայացված միջանկյալ միջոցներ կիրառելու դիմումների քանակը մոտենում է 80-ի։ Հայրենիք վերադարձված 45 գերիներից բացի ակնկալվում է առնվազն 50-ից ավելի գերեվարված անձանց վերադարձ։ Մինչ պատերազմը գերեվարված հայ անձինք Ադրբեջանում այլեւս չկան։ Առավել խնդրահարույց են լինելու այն աշխատանքները, որոնք միտված են դեռեւս չբացահայտված անձանց փաստաթղթավորելուն, որովհետեւ կա ռիսկ, որ ընթացող գործողություններով Ադրբեջանը դիրքորոշում կարտահայտի, կոնկրետ խմբաքանակ կընդունի, եւ միգուցե պրոցեսը փակված հայտարարի։ [ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյան]

Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը միանգամից 1 տոկոսային կետով՝ սահմանելով 5.25%: Այս բավականին կոշտ միջամտությունը պայմանավորված է գնաճի կանխատեսումներով. ԿԲ-ն կանխատեսում է, որ առաջիկայում գնաճի տեմպն արագանալու է, և այս կերպ փորձում է զսպել այն։

Շատ խիստ մոտ ժամկետում գերիների փոխանակման երկրորդ փուլը նախատեսվում է: Դա անգամ օրերի հարց է: Այն գերիների թվաքանակի մասին է խոսքը, որը Ադրբեջանը հաստատել է, որ պաշտոնապես կան, բայց մենք կասկածներ ունենք, որ կարող է այդ թվից ավելի գերի լինել։ Ադրբեջանում մնացած գերիների թիվը երեկ Հայաստան վերադարձածներից էապես պակաս է: [ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյան]

Այսօր օրակարգում հիմնական քննարկման թեման պետք է լիներ Ընտրական օրենսգիրքը: Սա էր պատճառը, որ քաղաքական թիմի բոլոր անդամներն այստեղ էին և՛ կառավարությունից, և՛ Ազգային ժողովից, բայց քանի որ կային հրատապ, ավելի օրակարգային խնդիրներ, թեման և խոսակցությունը զարգացան այլ ուղղությամբ: Մասնավորապես, քննարկվել են այն խնդիրները, որոնք վերաբերում էին ներքաղաքական հարցերին, սահմանում տիրող իրավիճակին: [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյան]

ՔԿ ծառայողները ներկա են եղել 14.12.2020թ. ՀՀ տեղափոխված 44 ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց դիմավորմանը, որից հետո վերջիններիս մասնակցությամբ կատարել են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ, մասնավորապես՝ հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Երևանի քաղաքապետը փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին փոխարինելու համար առաջարկել է Երևանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իրավաբան Գայանե Մելքոմ Մելքոմյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնեց քաղաքապետարանի խոսնակը։ Նախատեսվում է, որ հարցը կքննարկվի դեկտեմբերի 22-ին կայանալիք ավագանու նիստին:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը հայտնել է, որ վաղը հրաժարական է տալու։

Դատարանը մերժել է «Մեր բակ» մանկապարտեզի դաստիարակին կալանավորելու միջնորդությունը։

«Արցախի բնակիչներին տարհանելու մասին» տարածված փաստաթուղթը ադրբեջանական կեղծիք է։ ԱՀ ԱԱԾ-ն հարկ է համարում իրազեկել, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից կրկին ապատեղեկատվություն տարածելու ակտիվ փորձեր են իրականացվում։ Կոչ ենք անում զերծ մնալ սոցիալական ցանցերում նմանատիպ տեղեկություններ տարածելուց, անծանոթների հետ ռազմական բնույթի թեմաներ շոշափելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին:

Ամուլսարի հանքը շահագործողը կարող է դառնալ համար մեկ հարկատուն: Այս մասին «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ընթացքում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը։ Նրա խոսքով՝ ինքը չի տեսել Ամուլսարի հանքի շահագործման բնապահպանական վնասների վերաբերյալ հաշվետվություն․ մի կողմից գիտի վնասները, մյուս կողմից՝ օգուտները։

Ներքին Խնձորեսկի՝ Ադրբեջանում գտնվող բնակիչ Նարեկ Սարդարյանը, ում անունը նախապես եղել էր գերիների փոխանակման ցուցակում, Հայաստան չի վերադարձել։ Տեղեկությունը հաստատեց ՄԻԵԴ-ում ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ նշելով, որ դեռևս պատճառները հայտնի չեն։

Ընդգծելով վերջին դեպքերի վերաբերյալ հաղորդագրությունները, որոնք հանգեցրել են զոհերի, համանախագահները կողմերին կոչ են արել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման համար։ Համանախագահները և կողմերը կարևորել են սադրիչ հռետորաբանության նվազեցումը՝ ավելի դրական մթնոլորտ ստեղծելու համար։ [ՄԽ համանախագներ]

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ:

Անհետ կորած զինծառայողների ծնողները և հարազատները կրկին Էջմիածնի զորամասի դիմաց են հավաքվել: Նրանք նշում են, որ ցանկանում են հանդիպել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ: Անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը հայտնեց, որ Էջմիածնի զորամասից մոբիլիզացիոն ուժերում ծառայած մեկ զինծառայող վերադարձել է։

ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը կմնա ազատության մեջ։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժեց դատախազության բողոքը։

Դեկտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 149120 դեպք, որոնցից 127452-ն` առողջացած, 2529-ը` մահվան ելքով:Այս պահին փաստացի բուժում է ստանում 18513 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 551637 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1905 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 438 նոր դեպք (22․9%): Ունենք 1486 առողջացած և 26 մահվան դեպք: [ՀՀ ԱՆ]

Ադրբեջանից գերեվարված մեր 44 տղաների վերադարձից մեկ ժամ անց արդեն համացանցում առկա է տեսանյութ, որում հնչում են նրանց անունները։ Տեղեկությունը համացանցում մնում է հավերժ եւ հասանելի է անկախ տարածությունից, ուստի հետագայում այն կարող է բացասաբար անդրադառնալ գերությունից վերադարձած մեր հայրենակիցների ու նրանց հարազատների անձնական կյանքին, զրկել նրանց համացանցում մոռացված լինելու իրավունքից։ Խնդրում ենք գերությունից վերադարձած մեր հայրենակիցների վերաբերյալ հրապարակումներ անելիս խուսափել անձնական տվյալների հրապարակումից, նախապատվություն տալ նրանց մասին տեղեկությունների ապանձնավորված հրապարակմանը։ [Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն]

Պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած զինծառայողների և կամավորների պրոթեազավորումն ապահովելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Գործընթացի սկսման համար հստակ ժամկետներ չեն սահմանվել։ Իսկ երկու տարի հետո պրոթեզավորում կատարելու լուրերն ապատեղեկատվություն են։ Նախարարությունից վստահեցրին, որ պրոթեզավորումը անհատական է լինելու՝ կախված նրանից, թե որքան ժամանակ կպահանջվի զինծառայողի վնասվածքի վերականգման համար։ 

Ռուսական օդանավով դեկտեմբերի 14-ին Բաքու է հասցվել և Ադրբեջանի իրավասու մարմիններին է հանձնվել 12 մարդ: Ադրբեջանական կողմից Հայաստան է վերադարձել 44 մարդ: Այս մասին հայտնել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը։

Երկու մայրաքաղաքներում էլ կողմերը ներկայացրեցին իրավիճակի գնահատականը և հայտնեցին  գալիք տարում համանախագահների հետ համագործակցության վերաբերյալ իրենց ակնկալիքները: Հաշվի առնելով նոր իրողությունները ՝ համանախագահները հաստատեցին իրենց շարունակական նվիրվածությունը ՝ կողմերի հետ կառուցողականորեն համագործակցելու տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում խթանելու և առկա խնդիրները լուծելու համար: Համանախագահները պարտավորվել են նաև կոնկրետ առաջարկներ ներկայացնել կողմերի հետագա քննարկումների համար հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերի վերաբերյալ։ [ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ] 

Թեմայի այլ նորություններ