Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (12.03.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (12.03.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (12.03.2021)

Հաշվի առնելով, որ Հանրապետության նախագահի նստավայր հանդիպման հրավիրվածներից «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խորհրդարանական խմբակցություններն ընդունել են հրավերը, «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և Հայրենիքի փրկության շարժումը հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի։ Նախագահը շարունակելու է իր ջանքերը և պատրաստ է առանձին հանդիպումներ ունենալ ինչպես հրավիրվածների, այնպես էլ ԱԺ խմբակցություններում չընդգրկված պատգամավորների և արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:
 

Հանրության շրջանում շահարկվող լուրերը, թե կորոնավիրուսային հիվանդության համավարակով պայմանավորված երկիրը կրկին անցնելու է ամբողջական և խիստ սահմանափակումների, չի համապատասխանում իրականությանը: Այս պահին նման հարց չի քննարկվում: Նախարարությունը հետևում է համաճարակաբանական իրավիճակի ընթացքին: [Առողջապահության նախարարություն]

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Նախագահն արդեն ավարտել է հետազոտությունները և անցել սովորական աշխատանքային ռեժիմ։ [Նախագահի աշխատակազմ]

Մարտի 11-ին և 12-ին Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները, որոնք ամրագրված են 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում: Գոհունակությամբ նշվել է, որ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է, և իրավիճակը տարածաշրջանում հիմնականում կայուն և հանգիստ է:[Ռուսաստանի նախագահի աշխատակազմ]

Կորոնավիրուսով պայմանավորված՝ նախագահն ունեցել է բարդություններ, և այս պահին հետազոտություն է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում։ [ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն] 

Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան այժմ պնդում են, որ հակամարտությունը լուծված է՝ փորձելով ներկայացնել ուժի կիրառումը որպես արդյունավետ և լեգիտիմ միջոց հակամարտությունների լուծման համար։ Ես կցանկանայի ընդգծել, որ սա շատ վտանգավոր նախադեպ է միջազգային հարաբերություններում հակամարտությունների լուծման համար։ Այժմ մենք իրարամերժ ուղերձներ ենք ստանում պաշտոնական Անկարայից, և հաշվի առնելով Թուրքիայի հետ մեր ընդհանուր անցյալը՝ ժամանակն է, որ չառաջնորդվենք ուղերձներով, այլ իրական գործողություններով։ Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է նպաստի, որպեսզի Թուրքիան փոխի իր ագրեսիվ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: [Արա Այվազյանը՝ «Ալ Արաբիա» լրատվական գործակալությանը]

Սթափվել է պետք. հակառակորդ երկրի ղեկավարն արդեն հոխորտում ու սպառնում է Զանգեզուրը նվաճելով։ Հրատապ է՝ 1. Հայաստան պետության համար վճռորոշ այս իրավիճակում անհրաժեշտություն է պետական բոլոր կառույցների և մարմինների ամրապնդումը, աններելի է ներքին անկայունության շարունակությունը: 2. Իշխանությունը ժամ առաջ ամբողջական գործնական ծրագիր ներկայացնի ներկայումս երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։ 3. Գերակա խնդիր համարել պետության ներքին կայունության վերականգնման ու հաստատման անհրաժեշտությունը, դիմագրավել այն քաղաքական ուժերին ու անհատ բախտախնդիրներին, ովքեր իրենց գործունեությամբ ապակայունացնում են իրավիճակը։ [ԵԿՄ]

Ուկրաինան Մոսկվային ուղղված մեղադրանքներով «նախանձելի հաճախականությամբ» քողարկում է իր անգործությունը Դոնբասում: Խախտվում են իրավիճակի կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունները՝ ՌԴ հասցեին մեղադրանքներ հնչեցնելով և բարդելով այն հարցի պատասխանատվությունը, որ Ուկրաինան գործանականում փակուղի է մտցրել բանակցային գործընթացը։ Կոչ ենք անում զերծ մնալ Դոնբասում իրավիճակի հետագա էսկալացիայից: [Մարիա Զախարովա]

Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ-մարտավարական զորավարժությունները, որոնք անցկացվելու են մարտի 15-18-ը, կրում են պլանային բնույթ և ռիսկեր չեն պարունակում տարածաշրջանում կայունության և անվտանգության համար: Սովորաբար զորավարժություններ անցկացնում են Հարավային Կովկասի բոլոր պետությունները, դա արվում է կանոնավոր կերպով, համապատասխան տեղեկությունները նախապես հաղորդվում են շահագրգիռ կողմերին: [ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] 

Մարտի 16-ից 20-ը ՀՀ ԶՈՒ բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, համազորային, զորատեսակների և հատուկ զորքերի ստորաբաժանումների ընդգրկմամբ: Դրանց ընդգրկվում են շուրջ 7500 զինծառայող, շուրջ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին կներգրավվեն նաև օդային հարձակման միջոցներ։ [ՀՀ ՊՆ]

Մարտի 12-ին՝ ժամը 09:57-ին, Թուրքիայի Իգդիր քաղաքից 34 կմ հարավ-արևմուտք գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է Արմավիրի մարզի Վարդանաշեն և Ջանֆիդա գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ, և Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ: [ՀՀ ԱԻՆ]

Մարտի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 177104 դեպք, որոնցից 165718-ն` առողջացած, 3243-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 7308 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 765879 թեստավորում: Երեկ կատարվել է 3934 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 818 նոր դեպք: Ունենք 277 առողջացած և 4 մահվան դեպք:

Ձյան ծածկի առավելագույն ավելացումը 24 ժամում գրանցվել է Սիսիանի և Գորիսի հատվածներում՝ 30-35սմ, Ջերմուկում՝ 35սմ, Որոտանի լեռնանցքում՝ 30սմ։ Սիսիանի և Կապանի հատվածում ձյան տեղումներն ուղեկցվել են ուժեղ ամպրոպներով, որը հազվադեպ երևույթ է։ Այսօր ցերեկը ցիկլոնի ակտիվ ազդեցությունը կպահպանվի մինչև կեսօր: Շրջանների զգալի մասում կշարունակվեն ձյան տեղումները, Վայոց Ձորում և Սյունիքում ձյունը կլինի ինտենսիվ։ Երեկոյան ժամերից ցիկլոնային դաշտը դուրս կգա ՀՀ տարածքից, և տեղումները կդադարեն։ [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

Պատերազմից հետո 2021թ. հունվար ամսում Արցախի տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նկատմամբ կրկնակի նվազել է: Մասնավորապես հանքարդյունաբերության ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 20 տոկոսով, այդ թվում՝ միայն անցած տարվա դեկտեմբերին՝ 96 տոկոսով, իսկ մշակող արդյունաբերության ծավալը կրճատվել է 63 տոկոսով: [ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման վարչության պետ Բելլա Պետրոսյան]

Թեմայի այլ նորություններ