Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (12.02.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (12.02.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (12.02.2021)

Փետրվարի 12-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր հատվածում հայտնաբերվել է ևս 3՝ նախնական տվյալներով զինծառայողների (ռազմագործողություններին մասնակից) աճյուն: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: 2020 թվականի նոյեմբերից 13-ից առ այսօր հայտնաբերվել է 1374 աճյուն: [ԱՀ ԱԻՊԾ]

Այսօր Արայիկ Հարությունյանը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի և Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ, ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ: Քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար այլ հարցեր: Քննարկում է եղել նաև 90-ականների պատերազմի ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերին վերաբերող հարցեր։ [ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյան] 

Այսօր հեռավար եղանակով կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը։ Հանդիպմանը քննարկվել են համատեղ աշխատանքները։ 

Արցախի Մարտունի քաղաքում Գարեգին Նժդեհի արձանի վերաբերյալ վերջին օրերին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերն ապատեղեկատվություն են պարունակում: Քաղաքում Նժդեհի արձանը տեղադրվել է դեռևս անցած տարվա սեպտեմբերի 26-ին, և քանդակագործը նույնիսկ չի հասցրել ավարտել աշխատանքը: Այժմ նրա հետ քննարկվում է արձանն ավարտուն տեսքի բերելու հարցը: [Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյան] 

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը Մանկավարժական համալսարանին միավորելու լուրը, որն իրականում իրոք օդից կախված էր, որը և մտահոգության ու ընդվզման առիթ դարձավ բուհի ուսանողների շրջանակում, չի համապատասխանում իրականությանը: Այսօր մեր բուհում ամեն ինչ հանգիստ է, դասերն ընթանում են բնական հունով: [ԵԹԿՊԻ ռեկտոր Լիլիթ Արզումանյան]

Փետրվարի 15-ից կսկսի նոր երթուղի գործել Ծարավ Աղբյուրից, և այնտեղի բնակիչներն այսուհետև աշխատանքի կարող են գալ ոչ թե տաքսիներով, այլև մեր հարմարավետ, նոր ավտոբուսներով: Այդ ավտոբուսները Ծարավ Աղյուրից գնալու են մինչև ՋԷԿ։ [Երևանի քաղաքապետ Հայկ Մարության]

Անգլիական ընկերությունը նոր ավտոբուսային ցանց է նախագծել մեզ համար: Նախատեսված է, որ պետք է լինի մոտ 850 ավտոբուս, որից 450-ը լինելու է 7,5-8,5-մետրանոց, մնացածը՝ 12 և 18-մետրանոց ավտոբուսներ: Այս պահին հաստատում ենք 8,5-մետրանոց 161 ավտոբուսների գնումը, որոնք 90-95 տոկոս դեպքերում արտադրվում են Չինաստանում: [Երևանի քաղաքապետ Հայկ Մարության]

Տնտեսական արագ արձագանքման ծրագրի առանցքային կետերից է խոշոր քաղաքաշինական ծրագրերի մեկնարկը: Միջոցառմամբ միաժամանակ կառավարությունն ի ցույց է դնում իր կամքն ու պատրաստակամությունը երկարաժամկետ ու խոշոր նախագծեր սկսելու հարցում: Սա նաեւ ուղերձ է երկրի բիզնես միջավայրի կայունացման առումով, որն արձագանք է գտնելու նաեւ օտար ներդրողների մոտ՝ հեռանկարային հնարավորություններ բացելով: [Տիգրան Ավինյան] 

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն առաջիկայում, հնարավոր է, հանդիպում կազմակերպի Բարձրագույն կրթության մասին օրինագծի դեմ բողոքող, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների հետ: Այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը: Անդրադառնալով վերոնշյալ ինստիտուտի ուսանողների մտահոգությանը, որ նախագծի ընդունումից հետո, հնարավոր է, թատերական ինստիտուտը միացվի մանկավարժական համալսարանին, պատգամավորը նշեց, որ օրենքի նախագծում բուհերի անուններ նշված չեն: 

Հադրութի շրջանում երեկվա որոնումներն արդյունք չեն տվել․ աճյուններ չեն հայտնաբերվել: Այսօր 6 ջոկատով որոնողական աշխատանքներն իրականացվում են Արցախի հարավային թևում՝ Բերձոր-Իշխանաձոր-Հադրութ ընկած տարածքներում: [ԱՀ ԱԻՊԾ]

Փետրվարի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 168830 դեպք, որոնցից 160838-ն` առողջացած, 3138-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 4066 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 676431 թեստավորում: Երեկ կատարվել է 2893 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 154 նոր դեպք: Ունենք 168 առողջացած և  մահվան 3 դեպք:

Թեմայի այլ նորություններ