Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (10.03.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (10.03.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (10.03.2021)

Նույնիսկ ամենածանր փորձության ժամին մեզնից որևէ մեկը չի կարող թերագնահատել այն անուրանալի ծառայությունները, որ Հայաստանի զինված ուժերի բազմաթիվ գեներալներ և սպաներ, ենթասպաներ, սերժանտներ, շարքայիններ մատուցել են և մատուցում են մեր երկրին։ Միասին շարունակում ենք կրել ընդհանուր պատասխանատվություն, և համոզված եմ՝ այն կկրենք պատվով: ԶՈՒ-երի կարիքներն ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ Կառավարության ուշադրության կենտրոնում: Ցանկանում եմ Օնիկ Գասպարյանին շնորհակալություն հայտնել ՀՀ-ին մատուցած իր բոլոր ծառայությունների համար՝ ոչ միայն ԳՇ պետի պաշտոնում աշխատած ժամանակաշրջանում, այլև իր ողջ կյանքի ընթացքում, որովհետև նա գործնականում ամբողջ գիտակից կյանքն անցկացրել է Զինված ուժերում: [Նիկոլ Փաշինյան]

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, իրավիճակը Լեռնային Ղարաբաղի այն տարածքներում, որտեղ ռուս խաղաղապահ զորակազմն իրականացնում է հսկողություն, քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: [ՌԴ ՊՆ]

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը: [Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան] 

Երկրում շարունակվում է քաղաքական ճգնաժամը, իրավիճակը մնում է լարված, ինչը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ մեր պետության և պետականության համար:Պետության և ժողովրդի շահերից ելնելով՝ իրավիճակի հանգուցալուծումն այլևս անհետաձգելի և հրամայական պահանջ է: Վերահաստատում եմ համոզմունքս, որ տարաձայնությունների կարգավորման միակ ուղին բանակցություններն ու երկխոսությունն են: [Արմեն Սարգսյան]

Այսօր Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևում և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 6 աճյուն։ [ԱՀ ԱԻՊԾ]

Եւս մեկ անգամ գնահատելով բանակի զսպվածությունը ընդդիմության կողմից իրեն քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ճնշումների նկատմամբ, ես միաժամանակ ողջունում եմ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի որոշումը՝ իր պաշտոնանկության խնդիրը իրավական ճանապարհով վիճարկելու հարցում։ Ուզում եմ ընդգծել նաեւ, որ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի բուն եւ միակ պատճառը երկիրը ղեկավարելու իր առաքելության մեջ լիովին ձախողված եւ մեր ժողովրդին ստորացուցիչ պարտության մատնած անձի հիվանդագին կառչածությունն է սեփական աթոռին, ինչը հղի է մեզ վիճակված նորանոր եւ շատ ավելի ցավալի վտանգներով։[Լևոն Տեր-Պետրոսյան] 

Դպրոցների ամբողջությամբ հեռավար անցնելու հարց չի քննարկվել, այդպիսի որոշում չկա։ Շարունակում է գործել առողջապահության նախարարի այն հրամանը, որով կարգավորվում է դպրոցներում այս պայմաններում ուսուցման պրոցեսի կազմակերպումը։ Մենք հիմա կարիք ունենք ևս մեկ անգամ խստորեն հետևելու այն պարզ կանոններին, որ կան՝ դիմակի կրում, ձեռքերի հաճախակի ախտահանում։ [ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյան]

Հուշագիր այլևս չի լինելու, իսկ նոր հնարավոր առաջարկի վերաբերյալ կհայտարարվի կուսակցության կառավարման խորհրդում քննարկվելուց հետո միայն: Այն, որ արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգը լինելու է առաջնային մեր երկրում, քննարկման առարկա չէ, և հետաքրքիր է, թե այն մարդիկ, որոնք պաշտպանում էին Օնիկ Գասպարյանին, բայց դեմ էին արտահերթ ընտրություններին, հիմա ինչ են ասելու: Ով դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, դեմ է նաև Զինված ուժերին։ [«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյան]

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: Այս մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը: 

ՀՀ ԶՈւ ղեկավար կազմը միանում է Օնիկ Գասպարյանի ուղերձին և հաստատում ՀՀ-ում առկա վիճակի վերաբերյալ մինչ այս տրված գնահատականները։ Առկա իրավիճակի հանգուցալուծումը մեկն է, այն նշված է ուղերձում։ Զինվորական բարձրագույն հրամանատարական կազմի պաշտոններին նշանակված յուրաքանչյուր զինծառայողի կրած զրկանքները և հաղթահարած դժվարությունները գնահատել կարող են բացառապես ունակ անձինք։ Օնիկ Գասպարյանի ուղերձում հնչած հորդորը Զինված ուժերը ղեկավարման է վերցնում որպես հանձնարարական։ [ԶՈՒ ԳՇ տեղեկատվական բաժնի պետ Սամվել Ասատրյան]

Իմ դիրքորոշումն անփոփոխ է․ ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են, ինչը հերթական անգամ հաստատում է, որ առկա ճգնաժամի հայրենանպաստ լուծումը հնարավոր է ապահովել բացառապես ՀՀ վարչապետի հրաժարականի և արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում։ ՀՀ-ում Սահմանադրության և իրավունքի գերակայությունն ապահովելու և ուժը բացառապես իրավունքի հիման վրա իրացնելու նպատակով դիմել եմ ՀՀ վարչական դատարան։ [Օնիկ Գասպարյանի ուղերձը]

Օրենքի որևէ դրույթի սահմանադրականության բողոքարկումը չի նշանակում, որ այն մեխանիկորեն դադարում է գործել: ՍԴ -ն կարող է կասեցնել բողոքարկվող նորմի գործողությունը, սակայն մինչ այդ օրենքի բողոքարկվող դրույթը շարունակում է գործել ողջ ծավալով, քանի դեռ ՍԴ ուժի մեջ մտած որոշմամբ այն հակասահմանադրական չի ճանաչվել: Ուշագրավ է, որ հատկապես օրենքների նորմերի մասով ՍԴ-ն միջանկյալ՝ նորմի գործողության կասեցման գործիքը սովորաբար չի կիրառում, որպեսզի իրավական վակուում չստեղծվի:

Մարտի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 175538 դեպք, որոնցից 165259-ն` առողջացած, 3237-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 6208 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 757660 թեստավորում: Երեկ կատարվել է 2312 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 340 նոր դեպք: Ունենք 163 առողջացած և 5 մահվան դեպք:

ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի դեմ լրտեսության մեղադրանքներն անհիմն են, ես ամբողջովին պաշտպանում եմ նրան: Կարող եմ ասել այն, ինչ ինձ փոխանցել են. ՅՈՒՆԻՍԵՖ-ը և ՀՀ կառավարությունը համաձայնության են եկել, որ Մարիան Քլարկ-Հաթինգն այս ամիս կավարտի իր աշխատանքը որպես Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ և այլ նշանակում կստանա։ [ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկ] 

ՀՀ նախագահը դիմում է ներկայացրել ՍԴ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաև նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ վարչապետի նախաձեռնության և դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում:

Գողության կամ ուրիշի սեփականությանը միտումնավոր վնաս պատճառելու հիմնական դեպքերը տեղի են ունեցել այն ժամանակ, երբ բնակչությունը տարհանվել էր, Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում շարժ գրեթե չկար: Այդ ժամանակ էլ տեղի են ունեցել տարաբնույթ հանցագործություններ: Ստացված բոլոր հաղորդումներն ընթացքավորվել են սահմանված կարգով, ու դրանց մեծ մասն արդեն բացահայտված է: [Արցախի ոստիկանապետ] 

Հաշվի առնելով այն, որ սահմանված ժամկետներում ՀՀ նախագահը չի ստորագրել վարչապետի ներկայացրած նախագիծը և չի դիմել ՍԴ, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 6-րդ մասը և նույն օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը` 2021թ. մարտի 10-ից ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից: [ՀՀ Կառավարություն]

Թեմայի այլ նորություններ