Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (08.02.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    21%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    24 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    21%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    15 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26274
  • Դոլար = 388.09

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (08.02.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (08.02.2021)

Մեկ օրվա ընթացքում Հայաստանի տարածքից Արցախ է վերադարձել 41 տեղահանված: 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի նախկին բնակության վայրեր է վերադարձել 52 351 մարդ: Նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1191.3 հա տարածք, 350 կմ ճանապարհ, 1170 բնակելի շենք, ներառյալ՝ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24,181 պայթուցիկ առարկա: Խաղաղապահները 28 հայ ուխտավորի Ստեփանակերտից ուղեկցել են Դադիվանք: [ՌԴ ՊՆ] 

ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատարի հետ: Զրուցակիցները հանգամանալից անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: Նախարար Այվազյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է Արցախում հումանիտար խնդիրների, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց հայրենադարձման հարցում Ադրբեջանի կողմից խոչընդոտների ստեղծման անթույլատրելիության վրա: Երկուստեք ընդգծվել է ԼՂ խաղաղ  -կարգավորման առանցքային հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ {ՀՀ ԱԳՆ]

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հետպատերազմյան պայմաններում գործում է օտարերկրյա քաղաքացիների՝ Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նորացված ընթացակարգ: Արցախ այցելել ցանկացող օտարերկրյա պետությունների քաղաքացիները նախապես պետք է դիմեն ԱՀ ԱԳՆ՝ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար: Դիմումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է նաև ՌԴ խաղաղապահ ուժերին` հաշվի առնելով անվտանգության նկատառումները։ [ԱՀ ԱԳՆ]
 

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է անհայտ կորած զինծառայողների հարազատների հետ, ներկայացրելմարտական գործողությունների տարածքներում կատարվող որոնողական աշխատանքների ընթացքը։Հարությունյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին։ Նախարարը վստահեցրել է, որ հանցավոր գործողությունների կամ անգործության համար հարուցված քրեական գործերի շրջանակում բոլոր մեղավորները կպատժվեն։ Վաղարշակ Հարությունյանն ընդգծել է, որ գործընթացն իրավական դաշտում է և անհրաժեշտ է սպասել քննության ավարտին։ [ՊՆ]

Հանրային պահանջի ձևակերպման ամենաառաջնային մեխանիզմներից մեկը քաղաքական ուժերի կողմից ներկայացվելու տեսքով է: Քանի որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության մեծամասնությունն այդ պահանջը չի ձևակերպել՝ համաձայնության գալով արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, ուրեմն այդպես է: [«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց]

Եթե ժողովուրդն արտահերթ ընտրություններ ցանկանար, ապա դուրս կգար փողոց, մեզ հետ հանդիպումների ժամանակ բազմաթիվ մարդիկ խնդրում են չանցկացնել արտահերթ ընտրություններ: Հունիսին Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ճանապարհային քարտեզի վերաբերյալ հաշվետվությամբ և, հաշվի առնելով հանրության արձագանքը այդ քարտեզի վերաբերյալ, եթե կարիք լինի նոր որոշման, ապա նոր որոշում կկայացնենք: [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյան]

Փետրվարի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 168177 դեպք, որոնցից 159876-ն` առողջացած, 3123-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 4395 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 666195 թեստավորում: Երեկ կատարվել է 1870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 89 նոր դեպք: Ունենք 156 առողջացած և մահվան 6 դեպք։

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել է ևս 2 զոհված զինծառայողի աճյուն: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված՝ այսօր որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվի: [ԱՀ ԱԻՊԾ]

Թեմայի այլ նորություններ