Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (04.03.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    26%
    22 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    50%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (04.03.2021)

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (04.03.2021)

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Իրանում վայրէջք կատարած «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ՍՊԸ-ի «Բոինգ» օդանավի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ ՀՀ ԱԱԾ-ում կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ըստ թռիչքային անձնակազմի և Իրանի ավիացիոն իշխանությունների հավաստիացման՝ Թեհրանի Մեհրաբադ Միջազգային օդանավակայանում օդանավի վայրէջքը կատարելու պատճառը կրել է տեխնիկական բնույթ, մասնավորապես՝ առաջացել են օդանավի վառելիքի հետ կապված խնդիրներ։ Հայկական և իրանական կողմի ավիացիոն մասնագետների հետ տեղի ունեցող սերտ համագործակցության և քննարկումների արդյունքում ձեռք են բերվել նախնական համաձայնություն օդանավը Թեհրանից Երևան տեղափոխելու համար։

ԱԺ-ն չընտրեց Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին: Քվեարկությանը մասնակցել են 132 պատգամավորներից 36-ը: 8 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Արմեն Հայկյանցի օգտին քվեարկել է 13 պատգամավոր, Արսեն Մկրտչյանի օգտին՝ 15: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանի դատավորներ չեն ընտրվել, քանի որ ընտրվելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի 3/5-րդի կողմ ձայն:

Պիտի անկեղծ ասեմ, որ խորհրդարանական ընտրությունների թեմայով քննարկումները շարունակելու առիթը Ձեր հայտարարություններն էին: Եվ հույս ունեմ, որ գոնե այս անգամ մեզ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի ոչ միայն ձեզ, այլև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեր գործընկերների հետ, որովհետև եթե խորհրդարանական ուժերն ի վերջո կայացնեն արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշում, այդ թվում՝ դրա շուրջ մեկ, երկու կարևոր հարցի վերաբերյալ, նկատի ունեմ ժամկետներ և այլն, ապա կարող ենք համարել, որ հարցը լուծված է: [Նիկոլ Փաշինյանը՝ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպմանը]

Ռուբեն Վարդազարյանը նշեց, որ քաղաքականությունից ոչինչ չի հասկանում՝ սուտ համար մեկ, և նշեց, որ քաղաքականության մեջ չի լինելու՝ սուտ համար երկու: Պետք է վստահեցնեմ, որ նա բավականին լավ տիրապետում է քաղաքական տարատեսակ մանյովրների, ճարպկությունների, խարդավանքների, և երկրորդ՝ նա արդեն իսկ քաղաքականության մեջ է: Ռուբեն Վարդազարյանին չհաջողվեց անկախ դատական համակարգ ձևավորել, այլ հիմնականում ձևավորեց պետությանը և ժողովրդին ընդդիմադիր քաղաքական հայացքներ ունեցող, երբեմն դրսևորող դատական համակարգ: [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյան] 

Պարոն Վարդազարյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորեց առաջնային մանդատով օժտված լեգիտիմ ԱԺ-ի նկատմամբ։ «Իմ քայլը» խմբակցությունը այսօր չի ընտրելու ներկայացված թեկնածուներին և իր այս քայլով դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների նկատմամբ, այլ հենց պարոն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարության վերաբերյալ։ Մեր այս դիրքորոշումը ամրապնդվում է մեկ այլ հանգամանքով․ հասել ենք այնտեղ, որ քրեական ենթամշակույթին առնչվող անձինք միջնորդավորված կապ են հաստատում ԱԺ պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն ԲԴԽ նախագահի։ [«Իմ քայլը» խմբ․ ղեկավար Լիլիթ Մակունց]

Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։ Որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի արդեն նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ: Հայցադիմումը դատարան է ներկայացվել երեկ: Գործով որպես երրորդ անձ ներգրավված են վարչապետի աշխատակազմն ու ԶՈՒ գլխավոր շտաբը:

Մարտի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսին ընդհանուր 173307 դեպք, որոնցից 164085-ն` առողջացած, 3208-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 5194 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 742038 թեստավորում: Երեկ կատարվել է 2922 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 491 նոր դեպք: Ունենք 179 առողջացած և 6 մահվան դեպք:

Թեմայի այլ նորություններ