Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (01.04.2021)
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    19 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (01.04.2021)

 Օրվա ամփոփում․ կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում (01.04.2021)

23:33 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբի գործունեությանը, տարածաշրջանային կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին և այս ուղղությամբ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր։

Տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հանդիպումը։ Քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի՝ 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարության իրականացման ընթացքը: Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական խնդիրներին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։ [ՌԴ ԱԳՆ] 

Այսօր Մոսկվայում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Քննարկել են 2020թ․ նոյեմբերի 9-ին և 2021թ․ հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքը, որոնք առնչվում են ԼՂ-ում հումանիտար խնդիրների կարգավորմանը և տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակմանը տարածաշրջանում։ [ՌԴ ԱԳՆ] 

Մեր սկզբունքային դիրքորոշման համաձայն՝ մենք հանդես ենք գալիս որպես Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային կրոնական օբյեկտների պահպանման կողմնակից: Հաստատում ենք տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության շուտափույթ կազմակերպման կարևորությունը: Յուրաքանչյուր դեպքի կապակցությամբ մենք պահում ենք կապը կողմերի հետ։ [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] 

ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի իր պաշտոնակից Արտակ Դավթյանի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման և խաղաղապահ գործողություններ իրականացնելու հարցերը, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության վիճակն ու հեռանկարները: [ՌԴ ՊՆ]

Այսօր Երևանում կայացել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի բնակիչներին ուղղված հումանիտար աջակցության հարցերը, ինչպես նաև երկու երկրների միջև տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և առողջապահության ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարները:

ՀՀ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ընտրություններից առաջ հանել ռեյտինգային ցուցակները՝ ընտրությունների գնալով պարզ համամասնական ընտրակարգով: Նախագիծը քվեարկությամբ ստացավ 82 կողմ ձայն: ԱԺ-ում նախագծի ընդունումից հետո նախատեսվում է, որ այն դեռ պետք է ստորագրի Հանրապետության նախագահը: 

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ կապված փաստաբանների ներկայացրած հաղորդումը գլխավոր դատախազությունն ուղարկել է ՀՀ ՀՔԾ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը որոշելու նպատակով: [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]

Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ս.թ. ապրիլի 2-ին, ժամը 18.00-ին, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ապրիլի 3-ին, ժամը 11.00-ին, Կոնդի Սբ.Հովհաննես եկեղեցում տեղի կունենա հոգևոր արարողակարգ: Արկադի Հովհաննեսի Տեր-Թադևոսյանի, դեռևս կենդանության օրոք հայտնած ցանկության համաձայն, կհուղարկավորվի Դավիթաշենի ընտանեկան գերեզմանոցում, ապրիլի 3-ին, ժամը 13.00-ին: [ՊՆ]

Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերել են ևս մեկ, նախնական տվյալներով` քաղաքացիական անձի աճյուն։ Վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ [ԱՀ ԱԻՊԾ]

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Քննարկվել է ԼՂ շուրջ տիրող իրավիճակը: Գոհունակությամբ ընդգծվել է, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմը խստորեն պահպանվում է: Հաշվի առնելով Բաքվում ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ բանակցությունները՝ քննարկվել է Հարավային Կովկասում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների կարգավորման ընթացքը, որը իրականացվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների համաձայն:

Ես չեմ կարող զանգել ձու արտադրողին ու ասել՝ գինը իջեցրեք կամ բարձրացրեք: Հաշվի առնելով Զատիկը և քաղաքացիների լայն հետաքրքրությունը՝ մենք գործողություններ ենք իրականացրել, որոնք մեր մարմնի համար ստանդարտ չեն: Ե՛վ ցանցերի հետ ենք խոսակցություն ունեցել, և՛ ձու արտադրողների: Դրա արդյունքում որոշակի պաշար մտավ շուկա, ու գինը որոշակի չափով նվազեց։ [ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան] 

ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել այս տարվա՝ բուհերի ընդունելության կարգում: Այն կկատարվի երկու փուլով․ առաջին փուլում դիմորդները կընտրեն բուհը եւ կոնկրետ մասնագիտությունը, կլրացնեն հայտը: Կանցկացվի մրցույթ, որից հետո կհայտարարվեն մրցույթի արդյունքները, թափուր մնացած տեղերի քանակը։ Երկրորդ փուլում դիմորդները, որոնք չեն ընդունվել առաջին փուլով, կարող են դիմել 6 տարբեր մասնագիտություններով, որոնք պահանջում են այն քննությունների փաթեթը, որը դիմորդն արդեն հանձնել է։ Երկրորդ փուլով կանցկացվի մրցույթը առավել բարձր բալ ստացած ուսանողների միջեւ: Դրանով կավարտվի ընդունելությունը։ Այս տարի կանցկացվի 2-ից ոչ ավելի քննություն: 

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Այն ստացավ 83 կողմ ձայն։ Ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։ Նշենք, որ նախագծով առաջարկվում է հանել ռեյտինգային ցուցակը՝ ընտրությունների գնալով մաքուր համամասնական ընտրակարգով:

Գործող իշխանությունը իշխանության գալուց հետո մինչև այժմ չի իրականացրել Ընտրական օրենսգրքի էական փոփոխություններ՝ սպասելով նոր Սահմանադրության նախագծի մշակմանն ու ընդունմանը: Սակայն, քաղաքական իրադարձությունները, երկրի կյանքն այնպես զարգացան, որ այսօր քաղաքական ճգնաժամ կա, և պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալ և ընտրություններից առաջ այդ նվազագույն փոփոխություններն առնվազն պետք է ապահովեն: [«Իմ քայլը» խմբ․ պատգամավոր Վահագն Հովակիմյան]

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 4-րդ նիստը չկայացավ կառավարության անդամների բացակայության պատճառով քվորում չլինելու հետևանքով: Այս մասին հայտնել է ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը։ Նշենք, որ օրակարգում ընդգրկված էր նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության՝ հայտարարված մրցութային գործընթացի վերաբերյալ որոշման կայացման հարցը։
 

Ամերիկյան FDA-ը, ԵՄ դեղերի գրանցման գործակալությունը և ԱՀԿ-ն տվել են իրենց եզրակացությունները AstraZeneca պատվաստանյութի վերաբերյալ: Պատճառահետևանքային կապ՝ գրանցված կողմնակի ազդեցությունների ու պատվաստման միջև, չի հայտնաբերվել։ ԱՆ կից գործող մասնագետների խորհուրդը ուշադրությամբ հետևում է զարգացումներին: Ուրբաթ օրը ժողով է պլանավորվում, որի ընթացքում կքննարկվի Գերմանիայում իրականացված փոփոխությունը պատվաստանյութի ցուցումների մեջ, ըստ որի՝ դրա տարիքային շեմը բարձրացվել է: [Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան] 

Հայաստանը վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում ՌԴ-ի և Հոլանդիայի մասնագետների հետ համատեղ իրականացնում է զոհված զինծառայողների մասունքների բարդ նմուշների ԴՆԹ հետազոտություն։ Մեկ օրինակ բերեմ, որ մի նմուշը 7-րդ անգամից, որոշակի մշակման գործընթացներ անցնելուց հետո, հնարավոր եղավ նույնականացնել։ Գործընթացը շարունակվում է։ [Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան] 

Էդմոն Մարուքյանը Ընտրական օրենսգրքին վերաբերող նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ Վենետիկի հանձնաժողով է ներկայացվել մեկ այլ բան, այսօր քննարկվում է այլ նախագիծ: «Ո՞ւմ եք ուզում մոլորեցնել, մտածում եք՝ էնտեղ մարդիկ չեն տեսնում, որ մի բան ուղարկում եք, այլ բան՝ ընդունում»,- նշեց նա։ Վահագն Հովակիմյանն էլ պատասխանելով ասաց, որ չկա նորություն, որը չի ուղարկվել Վենետիկի հանձնաժողով: «Փոփոխությունը միայն այն է, որ մեծ փաթեթից որոշ կարգավորումներ առաջարկվում են ավելի շուտ ընդունել»,- հավելեց Հովակիմյանը։ 

ԸՕ փոփոխությանը վերաբերող նախագծի հեղինակներից Վահագն Հովակիմյանը նշեց, որ քննարկման հրատապության պատճառն այն է, որ մի քանի օրից ԿԸՀ-ն սկսելու է ընտրական հանձնաժողովներում անդամների լիցենզավորման դասընթացների և լիզենզավորման գործընթացը։ Հովակիմյանն մասնավորապես խոսեց ռեյտինգային ընտրակարգի մասին՝ նշելով, որ ներդրման պահից կա հանրային պահանջ, որ այն պետք է փոխվի: Նա հավալեց, որ կան փոփոխություններում կետեր, որոնք վերաբերում են կորոնավիրուսային փաստով ստեղված իրավիճակին։ 

Կառավարության որոշմամբ` Հայկ Չոբանյանն ազատվեց Տավուշի մարզպետի պաշտոնից. նա կնշանակվի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար:

Մենք պետք է հասկանանք, որ հակամարտության արդյունքում բոլոր կողմերն էլ տուժում են՝ հատկապես քաղաքացիական բնակչությունը: Կան մարդիկ, որոնք չեն կարող վերադառնալ հակամարտության գոտի: Սկզբնապես՝ ԼՂ հակամարտության վերջին սրացման օրերին կենտրոնացել էինք արտակարգ արձագանքի վրա: Եվ հիմա ավելի շատ կենտրոնանում ենք կայուն արձագանքի վրա՝ կենսապահովման, պարենային անվտանգության և այլ հարցերով: Մենք փնտրում ենք ձևեր՝ այնպես անելու, որ մարդիկ կարողանան վերսկսել կյանքը, որտեղ էլ լինեն: [ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար]
 

Ապրիլի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 193736 դեպք, որոնցից 173681-ն` առողջացած, 3533-ը` մահվան ելքով: Այս պահին փաստացի բուժում է ստանում 15622 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 860046 թեստավորում: Երեկ կատարվել է 6217 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1097 նոր դեպք: Ունենք 617 առողջացած և 18 մահվան դեպք:

Թեմայի այլ նորություններ