Օրվա ամփոփում․ ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օրվա ամփոփում․ ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով

Օրվա ամփոփում․ ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով

Այսօր 21:43 - Ստեփանակերտի և Արցախի շրջանների բնակավայրերի միջև կանոնավոր ուղևորափոխադրումները վերականգնվել են: Միջպետական երթուղին, ամենօրյա ժամանակացույցով և ըստ անհրաժեշտության սպասարկում է 3-4 միկրոավտոբուս: Ստեփանակերտից դեպի Երևան ուղեվարձը 4500 դրամ է ,իսկ Երևան-Ստեփանակերտ առայժմ անվճար։ Համեմատաբար թանկացել է Ստեփանակերտ և Մարտակերտ երթուղու ուղևորավարձը: Պատճառը՝ Ստեփանակերտ-Մարտակերտ նոր երթուղին է, որը նախկինի համեմատ երկարել է: [«Ստեփանակերտի Կենտրոնական ավտոկայան» ՓԲԸ շահագործման բաժնի պետ]
 
Այսօր 20:53 - Սյունիքի փոխմարրզպետի պաշտոնից ազատված Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ: [ՀՀ Կառավարություն]
 
Այսօր 20:47 - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Գրիգորյանն ազատվել է Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնից։
 
Այսօր 20:43 - Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ։ Նրանք անդրադարձել են Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն իր խորին ցավակցությունն է հայտնել մարդկային կորուստների կապակցությամբ: Նախարար Այվազյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից մշակութային նոր ցեղասպանությունը կանխելու գործում կարևոր է միջազգային կառույցների արագ արձագանքումը՝ այն իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու և նման գործողությունները լիարժեքորեն կանխելու նպատակով: Այս առնչությամբ զրուցակիցները մտքեր են փոխանակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից տարածաշրջան առաքելություն ուղարկելու գլխավոր տնօրենի առաջարկի կյանքի կոչման շուրջ: [ԱԳՆ]
 
Այսօր 20:28 - Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված բնակավայրերից բոլոր այն տարհանված քաղաքացիները, որոնք արդեն բնակվում են Ստեփանակերտում՝ վարձակալված բնակարաններում, պետք է ներկայանան Ստեփանակերտի քաղաքապետարան՝ հետագայում աջակցության ծրագրերում ընդգրկվելու նպատակով գրանցվելու համար: [Ստեփանակերտի քաղաքապետարան]
 
Այսօր 20:20 - Սոցիալական ցանցում արցախցիների, մի քանի քաղաքական գործիչների նկատմամբ բռնության կոչեր հնչեցրած անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ [ՀՀ Դատախազություն]
 
Այսօր 20:06 - Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ մերժել է վարույթ ընդունել Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով` Ազգային ժողովի խորհրդի դիմումը։ Որոշումն օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում կուղարկվի կողմերին եւ կհրապարակվի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում։ [Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար]
 
Այսօր 20:03 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից:
 
Այսօր 19:47 - Հանրապետությունում այսօր տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել 90 քաղաքացի։ Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։ Խոսքը ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մասին է։ [Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյան]
 
Այսօր 19:38 - Ռուս խաղաղապահ ուժերի առակցությամբ վերջին մեկ օրում Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 1136 փախստական, խաղաղապահ առաքելության գործունեության ողջ ընթացքում՝ ավելի քան 36 000-ը: [ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկով]
 
Այսօր 19:02 - Համացանցում հայտնված նյութերն այն մասին, որ առուվաճառքի հայտարարությունների առանձին կայքերով, (մասնավորապես, list.am-ով) վաճառքի են հանվել արցախյան պատերազմի ընթացքում որպես արտերկրից ստացված օգնություն ներկայացվող ռազմական պարագաները, հանդերձանքի մասերը և այլն, վեր են հանվել ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում և ՀՀ զինվորական դատախազությունից ուղարկվել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն՝ ներկայացվող տեղեկություններն ստուգելու հանձնարարությամբ։ [Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյան]
 
Այսօր 18:51 - «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը հրաժարականի դիմումի է ներկայացրել: [ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Լենա Նազարյան]
 
Այսօր 18:33 - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է հրատապ միջոց կիրառել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով գերության մեջ հայտնված ևս 23 անձի նկատմամբ։[Իրավապաշտպան Արտակ Զեյնալյան]
 
Այսօր 18:16 - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանագծմանն աջակցելու հարցով նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նախագահ Արմեն Սարգսյանն իր նամակում ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին այն ջանքերի համար, որոնք հանգեցրին ԼՂ-ում արյունահեղության դադարեցմանը և զինադադարի հաստատմանը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ խուսափել նոր զոհերից ու ողբերգություններից:: Հայաստանի նախագահը միաժամանակ նշել է, որ, ցավոք, կողմերի միջև դեռևս պահպանվում է նոր վեճերի ի հայտ գալու պոտենցիալ վտանգը՝ կապված սահմանագծման հարցի հետ:
 
Այսօր 17:09 - Առաջին հերթին անհրաժեշտ է ազնիվ լինել ինքներս մեզ հետ և լիարժեք պատասխանատվությամբ ընդունել պարտությունը: Պարտվել ենք թե՛ ռազմի դաշտում, թե՛ բարոյապես, թե՛ հոգեպես: Հաջորդ քայլը պետք է լինի պատասխանատվության աստիճանական գիտակցումն ու ընկալումը: Ի վերջո, պետք է փորձել երկխոսություն սկսել հաղթող կողմի հետ, որքան էլ դա ծանր լինի: Խոշոր մասշտաբների պատերազմներից վերականգնված գրեթե բոլոր երկրներն անցել են այս ճանապարհով: Երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող է փոխել սպասվող հեռանկարները: Դիվանագիտությունը պետք է հիմնված լինի տնտեսական, ռազմական և բարոյահոգեբանական բոլոր հնարավոր ռիսկերի գնահատման վրա։ [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյան]
 
Այսօր 16:44 - ԱԺ-ն հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրով դռնփակ ռեժիմով հրատապ քննարկումից հետո ընդունեց միջազգային հանրությանը, կառույցներին ուղղված ուղերձ՝ կոչ անելով պահանջել Ադրբեջանից անհապաղ հայկական կողմին հանձնել գերիներին, դադարեցնել նրանց նկատմամբ խոշտանգումն ու անմարդկային վերաբերմունքը:
 
Այսօր 16:22 - Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքները՝ ժամը 16:00-ի դրությամբ վերսկսվել են։
 
Այսօր 16:06 - ՀՀ տարածքում հողատարածքների 46%-ն անմշակ է, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում, և առաջին հերթին՝ պարենային անվտանգության: Անգամ այս ճանապարհով կարող ենք մեր գյուղատնտեսական արտադրանքի ծավալները երկու անգամ մեծացնել, բայց դրան զուգահեռ՝ անհրաժեշտ է լինելու ոռոգման ջրի հարցում արդյունավետ աշխատել: Որոշ տվյալներով անգամ 80% ջրային կորուստներ են լինում, և եթե կարողանանք կաթիլային ճանապարհով կամ փակ ոռոգման համակարգի անցնենք, կարծում եմ՝ ջրի խնդիր էլ չենք ունենա։ [«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյան]
 
Այսօր 15:09 - Այս ամենը, ինչ տեղի է ունենում, ես անվանում եմ էլիտաների հեղաշրջման փորձ, որովհետև պրոցեսները, որոնք տեղի են ունենում, միտումնավոր շրջանցում են ՀՀ ժողովրդին, որը իշխանություն ձևավորողն է։ Մի խումբ քաղաքական գործիչներ որոշել են, որ իրենք պետք է ՀՀ վարչապետ որոշեն և այդ մարդուն նշանակեն ՀՀ ղեկավար մեկ տարով և չեն խոսում, օրինակ, ընտրությունների մասին։ Կարող են լինել արտահերթ ընտրություններ, ես խոսում եմ իմ անունից, սա որոշում չէ։ Չեմ բացառում, որ կլինի, որովհետև մեծ հավանականությամբ համարում եմ, որ հիմա էլ եթե ընտրություն լինի, իշխող խմբակցությունը նորից կհաղթի: [ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյան]
 
Այսօր 14:39 - Մոտ 30 րոպե է՝ Մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում իրականացվում է ակցիա։ Մի խումբ քաղաքացիներ գնացքների դռների արանքում կանգնել են եւ չեն թողնում, որ գնացքը առաջ շարժվի, այդ իսկ պատճառով էլ խաթարվել է ամբողջ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը։ Դեռ տեղեկություն չունենք, թե երբ կվերականգնվեն աշխատանքները։ [Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյան]
 
Այսօր 14:36 - Հաշվի առնելով ՄԻՊ աշխատակազմ հասցեագրված մի շարք ահազանգերը, ինչպես նաև դիտարկումների արդյունքները՝ Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ։ [ՄԻՊ]
 
Այսօր 13:45 - Պետական մարմիններից յուրաքանչյուրը, իր իրավասությանը համապատասխան, պարտավոր է սեփական գործողություններով երկրում երաշխավորել իրավունքի գերակայությունը, ապահովել մարդու իրավունքների բարձր պաշտպանությունը: Անկախ քաղաքական կամ որևէ այլ տեսակի հայացքներից պետք է ուղղակի բացառել լարվածության տանող որևէ տեսակի զարգացում կամ դեպք: [ՀՀ ՄԻՊ]
 
Այսօր 11:12 - Դեկտեմբերի 8-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 142928 դեպք, որոնցից 119147-ն` առողջացած, 2372-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20812 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 532527 թեստավորում: Երեկ կատարվել է 2302 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 584 նոր դեպք:
 
Այսօր 10:59 - ԱԺ-ում այսօր ներկայացվել է հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց՝ գերությունից վերադարձնելու վերաբերյալ ԱԺ ուղերձի նախագիծ։ Պատգամավորների 1/5-ը առաջարկում էր այս թեմայով քննարկումներն անցկացնել փակ նիստում: Էդմոն Մարուքյանն առարկեց, ասաց՝ քննարկումը նախաձեռնել են իրենք, նաև նախատեսել են ուղերձի ընդունում, որը որևէ քաղաքական նկատառում չունի։ Այնուամենայնիվ, ընդմիջումից հետո 68 կողմ ձայնով որոշում ընդունվեց հարցը քննարկել ԱԺ փակ նիստում:

Թեմայի այլ նորություններ