Օրվա ամփոփում․ աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով (11.12.2020)
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    19 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օրվա ամփոփում․ աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով (11.12.2020)

 Օրվա ամփոփում․ աղմկահարույց, ուշագրավ և կարևոր իրադարձությունները մեկ լրահոսում, մի շնչով (11.12.2020)

Ինձ ասում են, որ եթե կոչ եք անում՝ կառավարությունը հրաժարական տա, այդ դեպքում ինչո՞ւ եք ստորագրում նոր նախարարների նշանակումը: Ես ոչ թե առանձին նախարարների հրաժարականի կոչ եմ անում, այլ կոչ եմ անում կառավարության հրաժարականի, որպեսզի նոր սկիզբ ունենանք: Այս պետությունը, ինչքան ճգնաժամային լինի, այսօր կարիք ունի պաշտպանության նախարարի: Լավն է, վատն է նախարարը, ես չեմ որոշում, որոշում է վարչապետը, և իր ընտրությունն է, բայց այս երկիրը պաշտպանության նախարարի կարիք ունի, և այդ նախարարությունը պետք է շատ ակտիվ աշխատի: Աշխատի նաև սահմանագծման կարևոր պահին: [Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին]

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր Երեւանի տարբեր հատվածներում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել ընդհանուր առմամբ 101 քաղաքացի։ [Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյան] 

Երթի մասնակիցները Ամիրյան փողոցով շարժվեցին Հանրապետության հրապարակ՝ կառավարության շենքի դիմաց, որտեղ մնացին մի քանի րոպե՝ հնչեցնելով վարչապետի հրաժարականի պահանջ: Երթը շարունակվեց և ավարտվեց Օպերայի շենքի մոտ, որտեղ Արթուր Վանեցյանը տեղեկացրեց, որ վաղվանից անհնազանդության ակցիաները նույն պահանջով շարունակվելու են՝ կոչ անելով միանալ իրենց պայքարին:

Ֆրանսիայի հրապարակից 2 քաղաքացի տեղափոխվել է Հերացի թիվ 1 հիվանդանոց։ Քաղաքացիներից մեկի մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում, մյուս քաղաքացին ոստիկանության աշխատակից է, ունի վերին վերջույթի վնասվածք, ներկա պահին գտնվում է հետազոտման փուլում։ [ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյան]

Մոտ մեկ շաբաթ է՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաև անհետ կորած զինծառայողների հարազատներին: Այսօր երկու ջոկատ է աշխատում Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում: Երեկ Ջաբրայիլում գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին, իսկ Թալիշի հատվածում՝ 1: [ԱԻՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի սպա Հունան Թադևոսյան]

Երևանի փողոցներում բողոքի ակցիայի մասնակիցներից 37 անձ բերվել է ոստիկանության բաժիններ։ [Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն] 

Այս պահի դրությամբ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 զինծառայողի մարմին: Հարազատներից վերցվել է ընդհանուր առմամբ 1816 ԴՆԹ նմուշ, իսկ մարմիններից` 993 ԴՆԹ նմուշ։ Դեկտեմբերի 10-ի դրությամբ հարազատների 256 նմուշ և մարմինների 541 նմուշ գտնվում է հետազոտման փուլում: [ԱՆ խոսնակ]

ԵԱՏՄ արտաքին փոխգործակցությունը պետք է աճ ապահովի նոր փոխշահավետ նախագծերի շնորհիվ, որոնք ընդլայնում են այս կամ այն երկրի հետ հետագա համագործակցությունը: Մենք այս տեսանկյունից ենք դիտարկում նաև Իրանի հետ 2018 թ․ ստորագրված միջանկյալ համաձայնագրի ուղղությամբ աշխատանքը շարունակելու մասին առաջարկվող որոշումը: Հայաստանը մտադիր է հետևողականորեն խթանել Միության տնտեսական շահերը համաշխարհային շուկայում և նպաստել ԵԱՏՄ-ի դիրքավորմանը միջազգային ասպարեզում որպես հուսալի, կանխատեսելի գործընկեր: [Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում]

Շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիան: Բերման ենթարկվեցին ակցիայի մի շարք մասնակիցներ, այդ թվում` ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը: Ակցիային մասնակցող ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը զրուցեց Երևանի փոխոստիկանապետի հետ, որից հետո հայտարարեց, որ ակցիայի մասնակիցները երթով շարժվելու են Երևանի փողոցներով:

Երևանում ընդդիմությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ է իրականացնում: Քաղաքացիները մայրաքաղաքի տարբեր հատվածներից քայլերթով և ավտոերթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ: Ակցիայի ընթացքում ոստիկանները բերման ենթարկեցին  ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանին:

Արմեն Սարգսյանն այցելել է ԱԺ, հանդիպել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ հատկապես այս բարդ իրավիճակում գերիշխող պետք է բացառվեն անհանդուրժողականության և բռնության կոչերն ու գործողությունները: Սարգսյանն ու ԱԺ նախագահը մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, խոսել հանգուցալուծման հնարավոր ճանապարհների մասին:

ԵԱՏՄ անդամ երկրների հետ սահմաններ չունենալը Հայաստանի համար ստեղծում է որոշ դժվարություններ: Առանց խոչընդոտների ուղևորափոխադրումներն ու բեռնափոխադրումները ԵԱՏՄ պետությունների հետ մեզ համար ունեն հիմնային կարևորություն: Արդիական նշանակություն ունի Հայաստանի քաղաքացիների համար ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքի վերացման համար պայմանների ստեղծումը։ [Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի առցանց նիստում] 

ՀՀ պետական սահմանը ապօրինի հատելու համար ձերբակալվել է մեկ անձ, հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի ծառայությունից՝ հաստատելով այն տեղեկությունը, որ Տավուշի մարզի Բերդավան համայնքում դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ադրբեջանցի էր հայտնվել: Անձն ունի կասկածյալի կարգավիճակ։

Վերակառուցման աշխատանքներ են ընթանում ԱՀ կառավարության միջոցներով։ Ենթակառուցվածքների վերանորոգում և վերակառուցում է ընթանում։ Այս տարի երևի թե այդքանով կսահմանափակվենք՝ պայմանավորված տարեվերջի և եղանակային պայմաններով։ Առաջին փուլով աշխատանքներ ենք իրականացնում տանիքների, պատուհանների, մուտքի դռների վերականգնման ուղղությամբ, որպեսզի բնակարաններում ջերմության խնդիր չլինի։ Երկրորդ փուլով սկսելու ենք ներքին հարդարման աշխատանքները։ [ԱՀ քաղաքաշինության նախարար] 

Ստեփանակերտի դպրոցներում գրեթե 70%-ով վերականգնվել է աշակերտների թիվը, 75%-ով՝ մանկավարժական անձնակազմի: Արցախի սահմաններում մնացած բնակավայրերում շուրջ 100 դպրոցական հաստատություն կա՝ նախկին 217-ի փոխարեն: Պատերազմի հետևանքով մի շարք կրթօջախների շինություններ հատվածական ավերածությունների են ենթարկվել, որոնց վերանորոգման ուղղությամբ այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում։ [ԱՀ ԿԳՄ փոխնախարար]

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանը հրաժարականի դիմում է ներայացրել: Այս ամսին ասվում է ԱԺ նախագահի հայտարարությունում։

Ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած անձանց ընտանիքի անդամների բժշկական օգնությունը կկազմակերպվի պետական պատվերի շրջանակներում: Ծախսերը կհոգա առողջապահության նախարարությունը։ Ծառայությունից օգտվելու համար պետք է բժշկական կազմակերպության կողմից տրամադրված տեղեկանքը և դիմումը ուղարկել info@moh.am հասցեին: [Առողջապահության նախարարություն]

Երևան-Գորիս ճանապարհին դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2001թ. ծնված Վրեժ Համլետի Մարտիրոսյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: [ՊԲ]

Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, թե իբր ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել Նիկոլ Փաշինյանի և մի խումբ այլ բարձրաստիճան անձանց նկատմամբ: Սպասվում են աղմկոտ ձերբակալություններ: Վերոնշյալը բացահայտ ապատեղեկատվություն է, և գրառման հեղինակին հորդորում ենք զերծ մնալ հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց։ [ՀՔԾ]

Դեկտեմբերի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 146317 դեպք, որոնցից 123474-ն` առողջացած, 2445-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19785 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 542394 թեստավորում: Երեկ կատարվել է 3057 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1077 նոր դեպք: Ունենք 1592 առողջացած և 29 մահվան դեպք:

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքները վերսկսվել են 09:45-ի դրությամբ: [Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյան]

Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում 09:08-ին կաթվածահար է եղել Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ Բնականոն աշխատանքին անցնելուն պես՝ կտրվի լրացուցիչ ինֆորմացիա։ [Երևանի մետրոպոլիտեն]

Թեմայի այլ նորություններ