Օրվա Ամփոփում 07.12.2020
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    17 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    17 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օրվա Ամփոփում 07.12.2020

Օրվա Ամփոփում 07.12.2020

Այսօր 22:40 - Չէի ասի, թե նոյեմբերի9-ի եռակողմ հայտարարությունը ժամանակավոր է, այն անկյունաքարային հայտարարություն է՝ կրակի և արյունահեղության դադարեցման առումով, և դրանում առկա են փախստականների վերադարձին առնչվող և այլ հարցեր, որոնք ուրվագծում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնական չափորոշիչները: Բայց, բնականաբար, հիմնական առաջնահերթ խնդիրները համապարփակ բանակցությունների մաս են կազմում, որոնք կսկսվեն անմիջապես այն բանից հետո, երբ հակամարտության գոտում կլինի իրադրության կայունացում, և ես կիսում եմ Սերգեյ Լավրովի այն​​կարծիքը, որ այս իմաստով որոշակի զգուշավոր լավատեսություն կա: [Արա Այվազյանի բացման խոսքը Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին]
 
Այսօր 22:28 - Ոչ ոք չի կարող սահմանափակել կարծիքի արտահայտման ազատությունը, բայց հիշեք, որ բոլոր քաղաքացիներն ունեն կարծիքի ազատ արտահայտման, ազատ տեղաշարժվելու, անդորրի և այլ սուբյեկտիվ իրավունքներ: Հիշեք, որ ձեր իրավունքներն օրենքին հակառակ և չարաշահումով իրականացնելը, ինչը դրսևորվում է փողոցների շրջափակումով, տրանսպորտի երթևեկության կազմալուծմամբ, առաջացնում է վարչական պատասխանատվություն: Չխանգարենք ոչ մեկին, չխանգարենք հանրային համաձայնության կայացմանը: Հարգենք բոլորին և հարգենք ինքներս մեզ, թույլ չտանք հակահասարակական արարքներ, որոնք կարող են անվստահություն սերմանել օրենքի և օրինականության հանդեպ: [Ոստիկանությունը օրինահարգության և համակեցության կանոնների պահպանման կոչ է անում]
 
Այսօր 22:17 - Արավուս գյուղի հատվածում հայկական կողմը ադրբեջանական կողմին տարածքներ չի զիջել: Դեկտեմբերի6-ին կորպուսի հրամանատարի հետ միասին հանդիպել են ադրբեջանական կողմին և քննարկել բնագծերը: Դրանք որոշակի հետ են բերվել, սակայն Լաչինի վարչական տարածքում: Սյունիքի վարչական տարածքից և Հայաստանի պետական սահմանից անգամ1 մետր հող չի զիջվել։ Արավուսի ինքնապաշտպանական ջոկատը Լաչինի վարչական տարածքից հետ է եկել դեպի ՀՀ պետական սահման: [Սյունիքի փոխմարզպետ]
 
Այսօր 22:05 - Տեղի ունեցավ ֆուտբոլի2022թ.-ի աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը, որը վիճակահանության ժամանակ ընդգրկված էր նախավերջին՝5-րդ զամբյուղում հայտնվեցJ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտեյնշտեյնի հավաքականները:
 
Այսօր 21:45 - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բակում մասնակցել է Պատարագին ոչ միայն որպես վարչապետ, այլև որպես քրիստոնյա, ու կառավարության ղեկավարի համար որևէ տարբերություն չկա, թե ով է Պատարագ մատուցող հոգևոր հովիվը։ Ավելին՝ Հոգեհանգստի արարողությունը32 տարի առաջ կյանքից հեռացած մարդկանց հոգիների համար էր առաջին հերթին։ Որևէ գնահատականից զերծ մնալով հանդերձ՝ Միքայել Սրբազանի հայտարարություններն ու գործողությունները միայն տարակուսանք են հարուցում։ Կարծում եմ՝ գյումրեցիներն իրենք կտան այդ հայտարարությունների գնահատականը։[Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյան]
 
Այսօր 21:25 - Դեկտեմբերի8-9-ը տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի աշխատանքային այցը Ֆրանսիա: Տեղի են ունենալու նախարար Այվազյանի բանակցությունները Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Այցի շրջանակում նախատեսված են ԱԳ նախարար Այվազյանի հանդիպումները Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեյի հետ: [ԱԳՆ]
 
Այսօր 21:21 - Երևանում կրակոցներ են հնչել: Դեպքի վերաբերյալ ժամը16։57-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Շոպրոնի փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ կրակոցներ են հնչել։ Քիչ անց ահազանգ է եղել նաև հիվանդանոցից: Հայտնել են, որ1 անձ հրազենային վնասվածքով տեղափոխվել է բուժհաստատություն։ Դեպքի վերաբերյալ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։[Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյան]
 
Այսօր 21:02 - Ադրբեջանում հայ զինծառայողների կամ քաղաքացիական յուրաքանչյուր անձի գերեվարման փաստի հաստատումից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դիմում է իշխանություններին՝ տեսակցելու նպատակով, այնուհետև այցելում նրանց: Գրեթե ամեն օր այցելում են Ադրբեջանում պահվող ավելի մեծ թվով անձանց: Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթանում են նրանց պահման պայմաններին, տեղեկանում առողջական վիճակի մասին, օգնում կապ հաստատել ընտանիքի հետ:Գերիների ցուցակների վերաբերյալ հարցը միջազգային կառույցը չի մեկնաբանում: [Հայաստանում ԿԽՄԿ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունի]
 
Այսօր 20:55 - Կառավարությունը աղետի գոտու բնակիչների բնակարանային խնդրի լուծումը վերջին2,5 տարվա ընթացքում պահել է մշտական ուշադրության կենտրոնում: 2018-2020 թթ. լուծվել է շուրջ570 ընտանիքների բնակարաններով ապահովելու հարցը(ֆինանսավորման չափն՝ ավելի քան6 մլրդ դրամ), որից միայն2020թ. մեկնարկած ավարտական փուլի ֆինանսավորումը կազմում է3,75 մլրդ դրամ՝229 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար։[Վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյան]
 
Այսօր 20:44 - Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) դեկտեմբերի8-ին կշարունակվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: [Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ]
 
Այսօր 20:36 - Մենք խորապես համոզված ենք, որ կանայք մեծ դերակատարում ունեն խաղաղությանն ուղղված փոփոխությունների առաջնորդման գործում, և անվտանգությանն ուղղված ջանքերն ավելի հաստատուն կարող են լինել, եթե կանայք որպես հավասար գործընկերներ ներգրավվեն հակամարտության կանխարգելման, կարգավորման և վերականգնման, ինչպես նաև կայուն խաղաղության ապահովման գործընթացներում։ Հայաստանը շարունակում է մեծ պատասխանատվություն կրել՝ կանանց իրավունքների հարգման և պաշտպանության երաշխավորման հարցում, և կյանքի է կոչում այս պատասխանատվությունը՝ երաշխավորելով կանանց իրավունքներին վերաբերող միջազգային հիմնարար փաստաթղթերի իրականացումը։[Արա Այվազյանը ելույթը«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով միջազգային համաժողովին]
 
Այսօր 19:49 - Հանրային խորհուրդը և նրա Գիտության և կրթության հարցերի հանձնաժողովի անդամները նշում են, որ կառավարության նիստում հաստատված«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հակասում է ՀՀ Սահմանադրության38-րդ հոդվածին, հակագիտական, հակաժողովրդավարական նախագիծ է, որը սպառնում է մեր երկրի անվտանգությանն ու զարգացմանը: Խորհրդի անդամները գտնում են, որ Ազգային ժողովից հետկանչման ենթակա է օրենքի այս նախագիծը, պնդում են տարանջատել և ստեղծել երկու առանձին օրենքներ՝ բուհական կրթության և գիտության զարգացման մասին:
 
Այսօր 19:38 - Ես չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը: Պարզապես պետք է հիշեցնեմ Թուրքիայի պահվածքը1991-ից ի վեր: Նաև պետք է անդրադառնամ100-ամյա իրադարձություններին: Մենք ունենք պատմական հիշողություն: Էլ չեմ ասում հուլիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած սրացման մասին: Անկարան կարիք ունի վերանվաճել մեր վստահությունը, որը կորել էր այս ամբողջ ժամանակի ընթացքում: Կտեսնենք, թե ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ միջազգային հանրության վստահությունը վերականգնելու ուղղությամբ ինչ քայլեր է ձեռնարկում Անկարան: Դրանից հետո միայն կգնահատենք, թե որքանով են անկեղծ նրա խոսքերը Հարավային Կովկասի նոր փուլի վերաբերյալ։[ԱԳ նախարար Արա Այվազյանն]
 
Այսօր 19:15 - ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով։ Որպես հիմնավորում նշվում է, որ գլխավոր ճարտարապետը Երեւան քաղաքում մշակում եւ իրագործում է քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտների քաղաքականությունը, սակայն օժտված չէ տվյալ ոլորտում քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ, ինչի արդյունքում հնարավոր չի լինում կայացնել քաղաքական որոշումներ նշված ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ:
 
Այսօր 18:11 - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ուշադրություն դարձնեն Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության պահպանմանը, անհրաժեշտ է այդ ուղղությամբ առաջընթաց գրանցել։ Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ ռեսուրսներ,ՅՈՒՆԵՍԿՕ-ն նաև պատրաստվում է գնահատման առաքելություն իրականացնել։[ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով]
 
Այսօր 16:46 - Թուրքիան այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն: Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները՝ ստիպելու Թուրքիային զերծ մնալ ցանկացած գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը: Թուրքիան պետք է դուրս բերի իր ԶՈՒ անձնակազմը և նրա հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները ԼՂ հակամարտության գոտուց և ընդհանրապես Հարավային Կովկասից: Դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների դուրսբերման հստակ ազդակներ: [ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյան]
 
Այսօր 16:11 - Մենք խոսել ենք հումանիտար արձագանքման կենտրոն ստեղծելու հարցերի մասին: Դա նախագահ Պուտինի նախաձեռնություն է: Առաջարկել ենք այդ կենտրոնը դարձնել միջազգային՝ Հայաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ: Հիմա քննարկվում են այդ նախաձեռնության գործնական հարցերը: Դրա իրականացման գործին կմասնակցեն բազմաթիվ ռուսական նախարարություններ և գերատեսչություններ։[ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով]
 
Այսօր 16:03 - Մամուլում տարածվող տեղեկությունը, թե իռլանդական հայտնի լոուքոսթեր«Ryanair» ավիաընկերությունը այլևս չի իրականացնելու թռիչքներ դեպի Հայաստան, չի համապատասխանում իրականությանը։ Քաղավիացիայի կոմիտեից հայտնեցին, որ այժմ ինչպես«Ryanair» ավիաընկերությունը, այնպես էլ մի շարք այլ ըներություններ ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները՝ համավարակով պայմանավորված։
 
Այսօր 15:56 - Ստացված տեղեկությունների համաձայն՝ մի շարք իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոնյաներ ենթակա աշխատակիցներին համոզելու, նյութապես շահագրգռելու, իսկ որոշ դեպքերում՝ նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրում են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հավաքներին: Կոչ ենք անում տուրք չտալ գործատուների անօրինական պահանջներին։[ԱԱԾ]
 
Այսօր 14:59 - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Արա Այվազյանի հետ մոսկովյան բանակցությունների ընթացքում հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման շուրջ ստորագրված եռակողմ հայտարարությունը ու դրա շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները հնարավորություն են տալիս ներքին տեղահանվածներին վերադառնալ իրենց տներ, պայմանավորվածություններ են ապահովում տնտեսության վերականգնման, մարդասիրական խնդիրների լուծման և հեռահաղորդակցության միջոցների ապաարգելափակման վերաբերյալ: Անդրադառնալով ռազմագերիների փոխանակման խնդրին՝ ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ այս կարևորագույն հարցով ՌԴ-ն խաղաղապահների միջոցով ամեն կերպ նպաստելու է դրա՝ հնարավորինս արագ լուծմանը:
 
Այսօր 14:38 - Հանդիպեցի ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ։ Կարևորեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը ապահովելու համար ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները։ Հանդիպման ընթացքում քննարկեցինք, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում անհրաժեշտ է ապահովել ներքին կայունությունը և ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմագերիների վերադարձի ու արցախահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ։[ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյան]
 
Այսօր 14:35 - Երկրաշարժի ու այսօրվա պատերազմի հետևանքներին ու պատճառված ցավին այս օրերին ավելացել է ներքաղաքական անհանգիստ վիճակը մեր երկրում։ Այստեղ էլ մենք հուսահատվելու և հույզերին տրվելու իրավունք չունենք։ Մեր փրկությունն ազգային համաձայնությունն ու միասնականությունն են։ Վստահաբար, դրա շնորհիվ էր, որ կարողացանք հառնել1988-ի երկրաշարժի ավերակներից և այսօր էլ պարտավոր ենք համախմբված դուրս գալ ստեղծված իրավիճակից։[ՀՀ նախագահի ուղերձը՝1988թ․ երկրաշարժի տարելիցի կապակցությամբ]
 
Այսօր 14:26 - Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի եւ հարգանքի տուրք մատուցել1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին: Վարչապետը Գյումրիից ուղևորվել է Լոռու մարզի Շիրակամուտ գյուղ՝ երկրաշարժի էպիկենտրոն։ Նա ծաղկեպսակ է դրել Շիրակամուտի համայնքապետարանի հարակից տարածքում տեղադրված հուշարձան-խաչքարին։ Կառավարության ղեկավարը Սպիտակ և Վանաձոր քաղաքներում նույնպես ծաղկեպսակներ է դրել երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողներին և կատարել մոմավառություն։
 
Այսօր 14:07 - Արցախի դեմ սանձազերծված պատերազմից պաշտպանության համար ռազմական գործողություններին մասնակցության նպատակով մեծ թվով անձանց տարբեր զինատեսակների և ռազմամթերքի տրամադրումը լուրջ վտանգներ է ստեղծել ռազմական գործողությունների ավարտից հետո դրանց ապօրինի շրջանառության համար: Դրա վկայությունն են Արցախից դեպի ՀՀ ապօրինաբար զենք և ռազմամթերք տեղափոխելու բազմաթիվ դեպքերը, դրանցով հարուցված մի քանի տասնյակ քրգործերը։[Արթուր Դավթյանը հանձնարարել է բացահայտել և կանխել հնարավոր նախապատրաստվող բռնությամբ զուգորդված հանցագործությունները]
 
Այսօր 14:01 - ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը քննարկման է դրել համայնքների խոշորացման հերթական նախագիծը։ Այս անգամ առաջարկվում է186 համայնքների միավորման արդյունքում ձեւավորել 11 համայնք:
 
Այսօր 13:31 - Հայաստանում պատերազմով և կորոնավիրուսով պայմանավորված՝ աղետի գոտու անօթևանների բնակարանային ապահովման պետական ծրագրի ֆինանսավորման հետ կապված կրճատումներ, փոփոխություններ չեն եղել: Ավելին՝ ունենք ֆիքսած մի հանգամանք. հնարավոր է ֆինանսական բեռի փոփոխություն առաջանա՝ կապված այդ պահին շուկայական գների հետ՝ շինարարական ապրանքների և այլնի առումով:[Բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյան]
 
Այսօր 11:30 - Զոհված զինծառայողների մարմինների որոնման ու փոխանակման աշխատանքները գրեթե ավարտվել են Շուշիի և Մարտակերտի ուղղություններում, ընթացքի մեջ են Մարտունի քաղաքի հարակից համայնքներում, Ասկերանի վերին ենթաշրջանում, ինչպես նաև Հադրութի և Ֆիզուլիի ուղղություններում: Կողմերի բանակցումից հետո որոնողական աշխատանքներն առաջիկայում կշարունակվեն ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութի հարավային հատվածում, Մեխակավանում և մյուս բնակավայրերում: [ԱՀ ԱԻՊԾ]
 
Այսօր 10:54 - Դեկտեմբերի7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր142344 դեպք, որոնցից117649-ն` առողջացած, 2344-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում21756 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է530225 թեստավորում: Երեկ կատարվել է1349 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի407 նոր դեպք: Ունենք853 առողջացած և18 մահվան դեպք:

Թեմայի այլ նորություններ