Որոշ մթերողներ հայտարարել են անսահմանափակ խաղողի մթերման մասին, ինչքան բերեն, էդքան կմթերեն. Քերոբյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Որոշ մթերողներ հայտարարել են անսահմանափակ խաղողի մթերման մասին, ինչքան բերեն, էդքան կմթերեն. Քերոբյան

Որոշ մթերողներ հայտարարել են անսահմանափակ խաղողի մթերման մասին, ինչքան բերեն, էդքան կմթերեն. Քերոբյան

«Ես հիմա կարող եմ ձեզ ցույց տալ, թե ինչ մեծ տեմպերով է ընթանում խաղողի մթերումը մի շարք գործարաններում: Որոշ մթերողներ հայտարարել են անսահմանափակ խաղողի մթերման մասին: Դրանցից մեկը Պռոշյանի գինու գործարանն է, հայտարարել է՝ ինչքան բերեն, էդքան կմթերի»:

Այս մասին Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով խաղողի մթերմանը:

Քերոբյանը նաեւ շեշտեց՝ եթե չեն խառնվում կարտոֆիլի, լոլիկի գնին կամ որեւիցե այլ ապրանքի գնին, ինչո՞ւ պիտի խառնվեն խաղողի գնին. դրանք շուկայական հարաբերություններ են: Ըստ նախարարի, սակայն, եթե լինեն չարաշահումներ, ապա դրա համար գոյություն ունի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը կարգելի ցանկացած չարաշահում:

Կառավարության նախորդ նիստից հետո Կառավարության շենքի մոտ բողոքի գնացած քաղաքացուն Քերոբյանը խորհուրդ էր տվել սնանկ ճանաչվել: Քաղաքացին, որը չէր կարողանում վճարել իր վարկերը, օգնություն էր խնդրում:

Լրագրողների դիտարկմանը, թե պետական պաշտոն զբաղեցնող անձին հարիր չէ նման խորհուրդներ տալը, եւ ի՞նչ կարծիք կունենան բանկերը բարձրաստիճան պաշտոնյայի մասին, Քերոբյանն ասաց. «Փիլիսոփայական մակարդակի վրա այս խնդիրը կոչվում է սխալվելու իրավունք. արդյոք Հայաստանում մարդն ունի՞ սխալվելու իրավունք: Արդյոք մեր հասարակությունը կամ կարգավորումներն ունա՞կ են ներել մարդուն գործած սխալի համար»:

Դիտարկմանը՝ արդյոք հիփոթեքային վարկեր տրամադրելը ռիսկային չի դառնա վարկատուների համար, Քերոբյանն ասաց. «Պետք չէ մոռանալ այն հնարավորությունների մասին, որն օրենքը թույլ է տալիս անելանելի իրավիճակներում»:

Թեմայի այլ նորություններ