Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 7-ից 10-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 7-ից 10-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 7-ից 10-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 7-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 157 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 27, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 25, անձնական ունեցվածքի գողության՝ 15, թմրամիջոցի հայտնաբերման` 13, խարդախության՝ 12, ընտանեկան բռնության՝ 9, ապօրինի ծառահատման՝ 5, կողոպուտի, յուրացնելու կամ վատնելու, սպանության սպառնալիքի, ծեծի և խուլիգանության՝ 4-ական, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, անձի առևանգման, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ վնասելու և փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, բնակարանային գողության, շորթման, դրամանենգության, որսագողության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու, որն առաջացրել է մահ, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, սառը զենքի հայտնաբերման, լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու ու անչափահասի հետ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձի՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության՝ 2-ական, անձնական ունեցվածքի գողության, խարդախության և խուլիգանության 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 43 պատահար. 8 մարդ զոհվել է, 74-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ