Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 17-ից 18-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 17-ից 18-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 17-ից 18-ը

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից՝ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 73 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 11-ական, թմրամիջոցի հայտնաբերման` 7, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 5, յուրացման կամ վատնման՝ 4, կողոպուտի, ծեծի ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, փաստաթղթի կեղծիքի, ինքնիրավչության, առևտրային կաշառքի և ապօրինի կերպով զենք, ռազմամթերք իրացնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ