Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 22-ից 23-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 22-ից 23-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 46 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ խարդախության՝ 9, մարմնական վնասվածք հասցնելու` 6, յուրացման կամ վատնման՝ 5, անձնական ունեցվածքի գողության՝ 4, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, թմրամիջոցի հայտնաբերման և ընտանեկան բռնության՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, հարկերից խուսափելու, ապօրինի ծառահատման, թմրամիջոցի մաքսանենգության, սպանության սպառնալիքի, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու ու անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության, բնակարանային գողության և կողոպուտի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Թեմայի այլ նորություններ