Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը

InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացավ, որ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 139 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 33, անձնական ունեցվածքի գողության՝ 24, խարդախության՝ 14, թմրամիջոցի հայտնաբերման` 9, ընտանեկան բռնության և ծեծի՝ 6-ական, սպանության սպառնալիքի՝ 5, յուրացնելու կամ վատնելու՝ 4, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, կողոպուտի, գույքը դիտավորությամբ վնասելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության և առողջությանը վնաս հասցնելու սպառնալիքի՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, շորթման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, համակարգչային հանցագործության, կաշառակերության, ապօրինի ծառահատման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու, պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու, տրանսպորտային միջոցին ապօրինի տիրանալու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության, սուտ մատնության, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու ու ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 3, և անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 42 պատահար. 4 մարդ զոհվել է, 68-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ