Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 29-ից 30-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    62%
    4 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 29-ից 30-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 72 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից: Տարածված հաղորդագրությունումմասնավորապես ասվում է.

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 23, մարմնական վնասվածք հասցնելու՝ 13, յուրացնելու կամ վատնելու և խարդախության՝ 6-ական, թմրամիջոցի հայտնաբերման` 4, սպանության սպառնալիքի և աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, հարկերից խուսափելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ծեծի, պետական սահմանն ապօրինի հատելու, առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի, զրպարտության, 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողությունների և խոշտանգման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ