Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 27-ից 28-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 27-ից 28-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 27-ից 28-ը

InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնիից տեղեկացավ, որ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 75 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության` 25, մարմնական վնասվածք հասցնելու՝ 12, խարդախության` 5, բնակարանային գողության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ծեծի՝ 4-ական, կողոպուտի, թմրամիջոցի հայտնաբերման և անձնական ունեցվածքի գողության փորձի՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի առանց իրացնելու նպատակի շրջանառության, գույքն անզգուշությամբ վնասելու, փաստաթղթի կեղծիքի և թմրամիջոցի մաքսանենգության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավտոմեքենա փախցնելու և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 1 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ