Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 20-ից 21-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 20-ից 21-ը

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 20-ից 21-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 20, անձնական ունեցվածքի գողության` 9, խարդախության, թմրամիջոցի հայտնաբերման և ծեծի՝ 6-ական, յուրացնելու կամ վատնելու և կողոպուտի՝ 3-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման և խուլիգանության՝ 2-ական, բռնաբարության, անձի առևանգման, շորթման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, սպանության սպառնալիքի, աշխատանքային պաշտպանության կանոնների խախտման, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու, դատարանի որոշման պահանջները չկատարելու, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու և սառը զենքի հայտնաբերման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած և 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Թեմայի այլ նորություններ